Արսեն Պետրոսյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արսեն Սամվելի Պետրոսյան (սեպտեմբերի 27, 1991(1991-09-27)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հայաստանի ազգային հավաքականում իր առաջնաելույթը կատարել է Իռլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ, երբ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրրալդե Գոնզալեսը կարմիր քարտ ցույց տվեց մեկնարկային կազմի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։

Արսեն Պետրոսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1991(1991-09-27)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ալաշկերտ
Համար 31
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 Հայաստան Պատանի 19 (-11)
2009 Հայաստան Գանձասար 15 (0)
2010-2012 Հայաստան Փյունիկ 31 (-16)
2012-2013 Հայաստան Արարատ (Երևան) 13 (0)
2014-2016 Հայաստան Գանձասար 25 (0)
2017 Հայաստան Գանշորեն
2017 Հայաստան Արարատ 5 (0)
2018—2019 Հայաստան Ալաշկերտ 1 (0)
Ազգային հավաքական
2011 Հայաստան Հայաստան (մինչև 21) 3 (-3)
2011-2019 Հայաստան Հայաստան 1 (-2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 սեպտեմբերի, 2017

Արսեն Պետրոսյանը նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ Սամվել Պետրոսյանի որդին է։

Ակումբային կարիերա

խմբագրել

Կարիերայի սկիզբ

խմբագրել

Իր կարիերայի սկզբում Արսեն Պետրոսյանը հանդես է եկել Հայաստանի Առաջին լիգայում 17 տարեկան պատանիներից կազմված թիմի կազմում։ Տարիքային չափանիշի վրա շեշտը դնելը նպատակ ուներ խաղային պրակտիկա ապահովել այն ֆուտբոլիստների համար, որոնք հնարավորություն չէին ստանում դուրս գալ խաղադաշտ։ 2009 թվականին Արսեն Պետրոսյանը համալրել է «Գանձասար» ակումբի կազմը, որտեղ հանդես էր գալիս նաև նրա եղբայրը՝ Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ թիմի գլխավոր մարզիչը նրանց հայրն էր՝ Սամվել Պետրոսյանը։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը մեկ խաղի։ Հոր՝ մարզչական շտաբից հեռանալու հետո Արսեն Պետրոսյանը հեռացել է ակումբից մրցաշրջանը ավարտից հետո։

Փյունիկ

խմբագրել

Արսեն Պետրոսյանը միացել է Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկին»։ Ակումբում տիրող բարձր մրցակցության պատճառով Պետրոսյանը երկրորդ կազմում հանդես գալուց ավելիին հավակնել չէր կարող։ Երկրորդ կազմում նրա մրցակիցը Կարեն Իսրայելյանն էր։ 2010 թվականի վերջին հիմնական կազմում տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ։ Թիմից հեռացել են երկու հիմնական դարպասապահները՝ Արթուր Լեսկոն ու Էդվարդ Հովհաննիսյանը։ Մարզչական շտաբը որոշել է Պետրոսյանին ու Իսրայելյանին տեղափոխել հիմնական կազմ։ Նրանցից բացի 2011 թվականի սկզբին ակումբ է տեղափոխվել սերբ դարպասապահ Դյորդե Պանտիչը։ Սակայն երեք հանդիպումներից հետո չափազանց վատ խաղի պատճառով մարզչական շտաբը շտապ կարգով խզել է պայմանագիրը սերբ դարպասապահի հետ։ 2011 թվականի ողջ մրցաշրջանի ընթացքում Պետրոսյանն ու Իսրայելյանը հերթով խաղացել են առաջնությունում ու գավաթների խաղարկություններում։ 2011 թվականի մրցաշրջանի ամենավստահելի դարպասապահների ցանկում Արսեն Պետրոսյանն զբաղեցրել է հինգերորդ տեղը[3]։ 2012 թվականի հունվարի սկզբին հայտնի է դարձել ակումբից Իրայելյանի հեռանալու մասին։ Արսեն Պետրոսյանը հաստատուն տեղ է զբաղեցրել թիմի հիմնական կազմում։ Մրցակցության բացակայության պայմաններում Պետրոսյանն սկսել է պարբերաբար սխալներ թույլ տալ, որոնք հանգեցրել են բաց թողնված գոլերի։ Պետրոսյանը նկատմամբ վստահությունն ընկել է, և պարբերաբար սկսել է խաղադաշտ դուրս բերվել երկրորդ դարպասապահ Ալբերտ Օհանյանը։

Արարատ (Երևան)

խմբագրել

Ամառային տրանսֆերային պատուհանում Արսեն Պետրոսյանը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ։ Նրա հետ միաժամանակ ակումբ են տեղափոխվել Հայկ Մկրտչյանն ու Գևորգ Նռանյանը[4]։

2014-2016 թվականներին «Գանձասարում» հանդես գալուց հետո Արսեն Պետրոսյանը 2017 թվականին կրկին տեղափոխվել է «Արարատ»[5]։

Ալաշկերտ

խմբագրել

2018 թվականին Արսեն Պետրոսյանը տեղափոխվել է «Ալաշկերտ» ակումբ[6]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Արսեն Պետրոսյանն անցկացրել է երեք հանդիպում։ Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2011 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում, երբ դաշտից հեռացվել է թիմի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Այդ խաղում Արսեն Պետրոսյանը բաց է թողել երկու գոլ, և արդյունքում Հայաստանի հավաքականը պարտվել է 1:2 հաշվով՝ դուրս մնալով Եվրո-2012-ում տեղ գրավելու համար պայքարից[7][8]։

Ընդհանուր՝ 1 խաղ / -2 գոլ, 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

2011 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

2012 թվականի մայիսի 12-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գանձասար 2011 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Փյունիկ 2011 11 -10 1 -1 0 0 12 -11
2012/13 3 -5 0 0 0 0 3 -5
Ընդհանուր 14 -15 1 -1 0 0 15 -16
Արարատ 2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերայում 15 -15 1 -1 0 0 16 -16

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

  Փյունիկ

  • Հայաստանի սուպերգավաթակիր (1) – 2011

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Самые надёжные вратари прошедшего сезона» (ռուսերեն). Armsport.am. 12.12.2011. Վերցված է 07.04.2012-ին.
  4. «Арсен Петросян продолжит карьеру в «Арарате»» (ռուսերեն). Armfootball.com. 17.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 21.07.2012-ին.
  5. «Арсен Петросян подписал контракт с «Араратом»». fcararat.am. FC Ararat Yerevan. 2017 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  6. Տրանսֆերային ձմեռ-2018. Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (չաշխատող հղում)
  7. Klopman, Michael (2011 թ․ հոկտեմբերի 12). «Valeri Aleksanyan Own Goal: Armenia Player Makes Embarrassing Play Against Ireland (VIDEO)». huffingtonpost.com. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  8. «Republic of Ireland v Armenia, 11 October 2011». 11v11.com. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել