Հմայակ Բդեյան

հայ նկարիչ

Հմայակ Գուրգենի Բդեյան (դեկտեմբերի 28, 1925(1925-12-28), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2017(2017-10-06), Երևան, Հայաստան[1]), հայ խեցեգործ, գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[2]։

Հմայակ Բդեյան
Հմայակ Բդեյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1925(1925-12-28)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 6, 2017(2017-10-06) (91 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1957)
Մասնագիտություննկարիչ, potter և ուսուցիչ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում։ 1943-1945 թվականներին մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ 1943 թվականի փետրվարի 16-ին, 10-րդ դասարանից մեկնել է բանակ։ Մեկ ամիս անց 381-րդ դիվիզիոնի հետ մեկնել է Արմավիր քաղաք։ Թշնամուն հետ շպրտելով հասել են Խարկովի մոտ գտնվող Վարշանով քաղաքը։ Պատերազմի ավարտը դիմավորել է 86-րդ զինվորական ճանապարհային ջոկատում՝ խորհրդա-իրանական սահմանին։ Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով[2]։

1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան։ 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

ԳործունեությունԽմբագրել

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր՝ արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ։ Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։

Նրա աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները[3]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Հայաստանի նկարիչների միության անդամ (1957)

ՊարգևներԽմբագրել

  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)
  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)
  • Մովսես Խորենացու մեդալ (2016)[5]

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 349