Մասնակից:ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 6
ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 6 |
---|
Յոզեֆ Մայնրադ (ի ծնե՝ Յոզեֆ Մոուչկա, գերմ.՝ Josef Meinrad;) ավստրիացի կինոյի և թատրոնի դերասան:
Կենսագրություն
խմբագրելՀայրը տրամվայի վարորդ է։ Ծնողները ցանկանում էին, որ Յոզեֆը քահանա դառնա, այդ պատճառով նա մինչև 1929 թվականը ուսանել է Կատցելսդորֆում գտնվող ռեդեմպտորիստների հոգևոր ճեմարանում։ Ուսումը թողնելով կիսատ, հաճաշխել է դերասանական դասերի։ Նա իր նորամուտը կատարել է 1930 թվականինին Կորնեբերգում գտնվող թատերական փառատոնում:
Որպես դերասան վերապատրաստվել է Վիեննայի Neuen Galerie-ում, 1938 թվականին անցել է քննություններ և ստացել է առաջին նշանակումը վիեննական կաբարեում։
Երկու տարի անց արդեն խաղացել է թատրոնում։ 1940 թվականի դեկտեմբերից մինչև 1944 թվականիի սեպտեմբեր հանդես է եկել է Մեցեի գերմանական թատրոնում, որը համարվում էր «Առաջատար թատրոն»։
Պատերազմի ավարտից հետո Մայնրադը կրկին ելույթ է ունեցել Վիեննայում և 1947 թվակաին Զալցբուրգի փառատոնում:
1946-1978 թվականներին եղել է Վիեննայի Բուրգթատրիայի դերասան, որտեղ վառ դրսևորել է իրեն 195 դասական դերերում, որոնցից է «Երևակայական հիվանդը» պիեսը։ Մեծ հաջողություն է ունեցել նրա Դոն Կիխոտը Դ.Վասերմանի «Մարդը Լամանչիից» մյուզիքլում, որը խաղացել է Ան Դեր Վինի թատրոնի բեմում:
1955 թվականին նրան առաջարկել են գլխավորել Բուրգթատրոնը, սակայն դերասանը հրաժարվել է։
Կինոյում նորամուտը տեղի է ունեցել 1947 թվականին։ Ընդհանուր առմամբ, Մայնրադը խաղացել է ավելի քան 50 կինոներում և հեռուստատեսային ֆիլմերում:
Մայնրադը ժողովրդականություն է ձեռք բերել ժանդարմերիայի մայոր Բոկլի դերով՝ «Սիսսի» եռերգության մեջ (1955—1957)։
1970-ականները նշանավորվեցին նրա աշխատանքները սերիալներում:
Ամուսնացած է եղել ֆրանսուհի Ռենի հետ։ Բեմը լքելուց հետո նա իրեն նվիրել է ատաղծագործական արհեստանոցի աշխատանքին:
Մահացել է 82 տարեկան հասակում Զալցբուրգի մոտ։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրել- 1948 — Գործընթաց
- 1949 — Աննի — Հենրիխ
- 1952 — 2000 թվականի ապրիլի 1 — վարչապետ
- 1952 — Գունագեղ երազ
- 1955 — Քայլերթ կայսեր համար — դատական խորհրդական Հոֆվիրտ
- 1955 — Տեվտոնի կարգի գրոսմայստեր
- 1955 — Դոն Ժուան
- 1955 — Պարող կոնգրես — Ֆրանց Էդեր
- 1956 — Սիսսի — երիտասարդ կայսրուհի — Ժանդարմերիայի Բոքլի գնդապետ
- 1956 — Թրամփի ընտանիքը — բճիշկ Վասներ
- 1957 — Սիսսի, կայսրուհու դժվարին տարիները — Ժանդարմերիայի Բոքլի գնդապետ
- 1958 — Թրամփի ընտանիքը Ամերիկայում — բժիշկ Վասներ
- 1959 — Գեղեցիկ ստախոս — Բարոն Հագեր
- 1959 — Կիսով չափ նուրբ — Դասաուի հայրը
- 1962 — Նապոլեոն II. Արծիվ — կայսր Ֆրանց II
- 1963 — Կարդինալ — կարդինալ Տ. Իննիտցեր
- 1969 — Ոստիկանության հանձնակատար (հեռուստասերիալ)
- 1974 — Անտառային ավազակ — Մագ Պետրոսելի Զվակելմանն
- 1979 — Մի գիշերվա հրաշքը
- 1981 — Կատարյալ նավ (հեռուստասերիալ)
- 1982 — Չղջիկ
- 1991 — Պրեմինջեր. ռեժիսորի անատոմիա
Մրցանակներ
խմբագրել- 1959 թվականից մինչև նրա մահը` 1996 թվական, նրան էր պատկանում Իֆլանդի մատանին` որպես գերմանախոս լավագույն դերասան:
- 1961 — կինեմատոգրաֆիայի ազգային խորհրդի Blue Ribbon մրցանակ
- 1963 — Յոզեֆ Կայնցի մեդալ
- 1963 — Ավստրիական պատվո կրծքանշան «Հանուն գիտության և արվեստի» 1-ին կարգ
- 1973 — Բուրգթատրիայի (Վիեննա) կոլեկտիվի պատվավոր անդամ
- 1983 — Ֆերդինանդ Ռայմունդի ռինգը `կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարություն
- 1983 — Վիեննայի պատվավոր մատանին
- 1985 — Յոհան Նեստրոյի մատանին
Հիշողություն
խմբագրել- 1997 թվականին Վիեննայի Բուրգետերատի դիմաց գտնվող հրապարակն անվանվել է ի պատիվ Մայնրադի: