ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 100

Արիաննա Հաֆինգթոն (հուն․՝ Αριάδνη-Άννα Στασινοπούλου, ), հունա-ամերիկյան գրականագետ, քաղաքական մեկնաբան: «The Huffington Post»- ի հրամանադիր և նախկին խմբագիր[1]։

Կենսագրություն խմբագրել

Արիաննա Հաֆինգթոնը ծնվել է հունական թերթերի սեփականատիրոջ ընտանիքում։ 16 տարեկանում տեղափոխվել է Անգլիա, որտեղ Քեմբրիջում ստացել է տնտեսագիտության աստիճան (Մ.Ա. արվեստի մագիստրոս, 1972)։ Այնտեղ նա դարձել է առաջին արտասահմանցի ուսանողը, որը գլխավորել է Քեմբրիջի միությունը։ Համալսարանն ավարտելուց հետո ապրել է Լոնդոնում, իսկ 1980 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Ամուսնացել է 1986 թվականին և բնակություն հաստատել Կալիֆոռնիայում[2]։

1990 թվականից Ամերիայի քաղաքացի է։

1994 թվականին մասնակցել է իր ամուսնու ԱՄՆ Սենատում ընտրվելու անհաջող ընտրարշավին։

2003 թվականին մասնակցել Է Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին որպես անկախ թեկնածու, սակայն հանել է իր թեկնածությունը։

2005 թվականին մեկնարկվել է «The Huffington Post» էվեբ-կայքը, որի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է Հաֆինգթոնը։

2009 թվականին «Forbes» - ի վարկածով զբաղեցրել է 12-րդ տեղը ԶԼՄ-ների ամենաազդեցիկ կանանց ցուցակում:

2014 թվականին Forbes-ի վարկածով ամենաազդեցիկ կանանց ցուցակում զբաղեցրել է 52-րդ տեղը:

2016-ի օգոստոսին հայտարարվեց, որ նա հեռանալու է The Huffington Post- ից Thrive Global- ը առողջության և լավ մարզավիճակի մասին (health-and-wellness):

2017 թվականին գլխավորել Է UBER ընկերության հասարակայնության հետ կապերի ուղղությունը[3]:

Սկզբնապես Հաֆինգթոնը հանդես է եկել Հանրապետական կուսակցության անդամ: Այնուամենայնիվ, նրա տեսակետները սկսել են փոխվել, ինչը հատկապես ակնհայտ է դարել այն բանից հետո, երբ նա հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ հարավսլավական պատերազմի: Հետագայում նա, մասնավորապես ակտիվացրել է իր ջանքերը գլոբալ տաքացման դեմ պայքարում[4]:

Գրքի հեղինակը նորամուտը նշել է 1973 թվականին[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «На грани нервного срыва: как Арианна Хаффингтон зарабатывает на глобальной эпидемии стресса | Forbes Woman» (անգլերեն). Forbes.ru. 2017-04-26. Վերցված է 2020-01-27-ին.
  2. Дмитрий Кошельник (2016-02-05). «История Арианны Хаффингтон: как писательница и политическая активистка построила одно из крупнейших изданий мира — Истории на vc.ru». vc.ru. Վերցված է 2020-01-27-ին.
  3. «Основательница HuffPost восстановит пошатнувшийся имидж Uber» (ռուսերեն). www.sostav.ru. Վերցված է 2020-01-27-ին.
  4. Arianna Huffington // Britannica
  5. «Huffington Arianna Stassinopoulos > Compare Discount Book Prices & Save up to 90% > ISBNS.net». www.isbns.net. Վերցված է 2020-01-27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել