Բարմալեյ— աֆրիկացի ավազակ, մարդասպան, «Դոկտոր Այբոլիտ» մուլտֆիլմի(1936թ․) հերոսներից։ Դոկտոր Այբոլիտի հակառակորդ (Անտագոնիստ), ով ի վերջո ընկերանում է Այբոլիտի հետ։

Կերպարի ստեղծում խմբագրել

Շատ տարիներ առաջ Կորնեյ Իվանովիչը և հայտնի նկարիչ Դոբուժինսկին քայլում էին մեր հարազատ Լենինգրադի փողոցներով։ Երբ նրանք դուրս եկան Բարմալեև փողոց, Դոբուժինսկին զարմացած հարցրեց․

— Տեսնես ու՞մ պատվին են անվանել մի ամբողջ փողոց։

— Ես,— ասաց Կորնեյ Իվանովիչը,-ենթադրում եմ, որ XVIII դարի մի որևէ կայսրուհու դեղագործ կամ պորֆյումեր է եղել, միգուցե անգլիական կամ շոտլանդական ծագմամբ։ Նա կարող էր ունենալ Բրոմլեյ ազգանունը։ Այստեղ երևի գտնվել է նրա տունը և փողոցը անվանվել է Բրոմլեևյան, իսկ հետագայում փոխարինվել է Բարմալեևյան, այդպես ավելի լավ է հնչում․․․ Բայց նկարչին չգոհացրեց այս մեկնաբանությունը։ Դա նրա համար շատ պարզ էր։

— Ճիշտ չէ,— ասաց նա,— ես գիտեմ,թե ով է եղել Բարմալեյը։ Նա ահարկու ավազակ էր։ Ահա թե ինչ տեսք ուներ․․․ և թղթի վրա սկսեց պատկերել երկար մորուսով կատաղի ավազակին․․․Ահա թե ինչպես Բարմալեևյան փողոցում «ծնվեց» ահարկու Բարմալեյը։

Լև Ուսպենսկի[1]

Բարմալեյի կերպարը Չուկովսկու մոտ խմբագրել

1925 թվականի համանուն բանաստեղծության մեջ Բարմալեյը ներկայացված է, որպես աֆրիկացի ավազակ, չարագործ և մարդակեր։ Նա պատժում էր չենթարկվող երեխաներին։ Բայց Այբոլիտն ու կոկորդիլոսը կարողանում են վերադաստիարակել նրան և իրենց հետ տանել Լենինգրադ։ Հեքիաթի նախնական սյուժեում Բարմալեյը ծովահեն չէր, այլ՝ աֆրիկացի սևամորթ մարդակեր։

«Դոկտոր Այբոլիտ» հեքիաթում Բարմալեյը նկարագրվում է, որպես ծովահեն, ով շրջում էր Աֆրիկայի տարածքներով։ Այնտեղ նա բանտարկում է Այբոլիտին և կենդանիներին։ Այնուամենայնիվ Կարուդո թութակին հաջողվում է Բարմալեյից գողանալ բանալին և ազատել բանտարկյալներին։ Առաջին մասն ավարտվում է նրանով, որ Այբոլիտը բժշկում է կապիկներին և նրանք վերադառնում են Բարմալեյի նավով, որը հետագայում նվիրվում է ծովային Ռոբինզոնին։ Բարմալեյը և ծովահենները գերի են վերցնում մի ձկնորսի և փակեց նրան ծովի մեջ գտնվող մի քարայրի մեջ։ Երբ Այբոլիտն ազատեց ձկնորսին և վերադարձավ տուն՝ ծովահենները մի նոր նավով հարձակվեցին նրա վրա։ Ռոբինզոնի նավի վրա, որը նախկինում պատկանել էր Բարմալեյին, ճեղքեր առաջացան և Այբոլիտն ընկերների հետ միասին ստիպված էին լքել նավը։ Տեսնելով լքված նավը՝ ծովահենները զավթեցին այն, իսկ Այբոլիտն իր ընկերների հետ միասին տեղափոխվեցին նոր նավի վրա։ Տեսնելով այդ ծովահենները սկսեցին հետապնդել նրանց, սակայն նավը գնալով լցվեց ջրով և նրանք հայտնվեցին ծովում, որտեղ նրանց հոշոտեցին շնագայլերը։ Թե ինչպես Բարմալեյին հաջողվեց կենդանի մնալ և Աֆրիկա հասնել անհայտ է։

Բարմալեյը ֆիլմում խմբագրել

Բարմալեյ հեքիաթի էկրանավոր Բարմալեյ (հեքիաթ) 1925 թվական։ խմբագրել

Պրոզայիկ հեքիաթների էկրանավորում«Դոկտոր Այբոլիտ» 1936 թվական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել