Ֆրից Քյոնիգ խմբագրել

Արինա Բեգլարյան.1

Ֆրից Քյոնիգ ( գերմ.՝ Fritz Koenig,, ), գերմանական աբստրակցիոնիստ, քանդակագործ։

Կյանքը և գործունեությունը խմբագրել

1930 թվականին Ֆ. Քյոնիգի ընտանիքը Վյուրցբուրգից տեղափոխվել է Լանդսհուտ: 1946-1952 թվականներին նա սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում՝ քանդակագործ Անտոն Հիլերի ղեկավարությամբ[1]։ 1957 թվականին ստացել է կրթաթոշակ և մեկնել է Իտալիա, սովորել և աշխատել է Հռոմում՝ «Վիլա Մասիմոում»։ Կասսելում մասնակցել է documenta II «1959» և documenta III «1964» ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսներին: 1964 թվականին Ֆ. Քյոնիգը ընտրվել է Մյունխենի Բարձրագույն տեխնիկական դպրոցի պլաստիկ արվեստի պրոֆեսոր: Աշխատել է Մյունխենում ճարտարապետության ֆակուլտետում մինչև 1992 թվականը։

Ֆ. Քյոնիգը հանդիսանում է Բավարիայի Լանդսհուտ քաղաքի Քանդակագործական թանգարանի հիմնադիրը[2][3]։

Ֆ. Քյոնիգի քանդակները հաճախ կառուցված են պարզ երկրաչափական մարմիններից[4]: Հետաքրքիր են նաև նրա ստեղծած մարդու կերպարները։ Ֆ. Քյոնիգի կողմից Բեռլինում Հոլոքոստի զոհերի հուշահամալիրի նախագիծը ներկայացրել է ոճավորված մարդկային գլուխներ և ոսկորներ, որոնք հավաքված են հորանում: Ֆ. Քյոնիգի ստեղծած Նյու Յորքի «Սֆերա» բրոնզե հուշարձանը խիստ վնասվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ, սակայն պահպանվել է[5]: Ոսկեզօծ «Սֆերա» հուշարձանի ներքին մասում, ի թիվս այլ բաների, հայտնաբերվել են այդ օրը կործանված ինքնաթիռների բեկորներ[6]։

Ֆ. Կոնիգը Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակի շքանշանի Մեծ խաչի ասպետ էր: 1993 թվականին քանդակագործը պարգևատրվել է Բավարիայի «Մաքսիմիլիան» գիտության և արվեստի շքանշանով:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000024223
  2. «Discover sculptor, medalist, academy lecturer Fritz Koenig». rkd.nl (անգլերեն). Վերցված է 2021-03-31-ին.
  3. https://www.br.de/nachricht/niederbayern/inhalt/fritz-koenig-ist-tot-100.html
  4. https://brockhaus.de/ecs/enzy/article/koenig-fritz
  5. Robert Kolker (November 28, 2005). «The Grief Police; No one says the 9/11 families aren't entitled to their pain. But should a small handful of them have the power to reshape ground zero?». New York Magazine (անգլերեն). Վերցված է 24 March 2010-ին.
  6. https://www.moma.org/artists/3183

Արտաքին հղումներ խմբագրել