«Կազմել T տառը» գլուխկոտրուկը։ T կարելի է կազմել ձախ կողմում նկարված չորս կտարներից

«Կազմել T տառը», չորս բազմանկյուն պատկերներից կազմված խճանկարային գլուխկոտրուկ։ Այդ չորս մասերից անհրաժեշտ է հավաքել «T» տառը։ Այդ չորս պատկերների մեջ է մտնում մեկ հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն, երկու ուղղանկյուն սեղան և անկանոն հնգանկյուն։ Հակառակ խաբուսիկ պարզ խնդիրներին, գլուխկոտրուկ զարմանալիորեն բարդ է։ Գլխավոր խնդիրը անկանոն հնգանկյան տեղ որոշելն է։ Գլուխկոտրուկն առաջին անգամ հայտնվել է 20-րդ դարի սկզբին, երբ այն տարածվում էր անվճար՝ որպես գովազդային ակցիայի նվեր։ 1920 թվականից սկսվեց արտադրվել գլուխկոտրուկի փայտե տարբերակը։ Ներկա պահին գլուխկոտրուկների մեծ մասում կան գրքույկներ, որոնցում խորհուրդ է տրվում դասավորել որոշ լրացուցիչ պատկերներ։ Թե ինչ մատկերներ է հնարավոր հավաքել կախված է առանձին մասերից։


Նախնական գլուխկոտրուկն ու առաջացման պատմություն խմբագրել

Լատինական խաչ խմբագրել

 
«Լատինական խաչ» (ձախից) և «Կազմել T տառը» (աջից) գլուխկոտրուկները

Լատինական խաչ գլուխկոտրուկի լուծման համար պետք է հինգ մասերից (երեք հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն, մեկ ուղղանկյուն սեղան և մեկ անկանոն վեցանկյուն)։ Եթե խաչի մասերն ունեն հավասար չափսեր, դրանցից կարելի է հավաքել նաև քառակուսի։ Գլուխկոտրուկն ունի չինական ծագում և թվագրվում է 19-րդ դարի առաջին կեսին[1][2]: Գլուխկոտրուկի ամենավաղ հրապարակումը հայտնվեց 1826 թվականին «Sequel to the Endless Amusement» ամսագրում։

Խաչով գլուխկոտրուկի բազմաթիվ այլ հղումներ կարելի է գտնել գլուխկոտրուկների գրքերում, ժամանցային և աճպարարության գրքերում[3]։ «Հավաքել T տառը» գլուխկոտրուկը ստեղծվել է խաչով գլուխկոտրուկի հիման վրա, բայց առանց վերին մասի, այդ պատճառով պարունակում է միայն չորս մաս։ Մյուս տարբերությունն այն է, որ եռանկյուններից մեկը դառնում է սեղան, ինչը գլուխկոտրուկը դարձնում է էականորեն դժվարին[4]։

Որպես գովազդ խմբագրել

«Հավաքել T տառը» գլուխկոտրուկը 20-րդ դարի սկզբին դարձավ հայտնի նվեր, որը հարյուրավոր ընկերություններ օգտագործել են իրենց արտադրանքի առաջընթացն ապահովելու համար[5]։ Գլուխկոտրուկները ստեղծված էին թղթից կամ ստվարաթղթից և օգտագործվում էին որպես գովազդային քարտեր։ Դրանք սովորաբար գալիս էին ծրարի մեջ՝ լուծում ստանալու նպատակով տեղական դիլերին գրելու կամ զանգահարելու առաջարկով։

Օրինակներ՝

  • Lash’s Bitters, բնական, տոնուսը բարձրացնող լուծողական (1898)։ Սա գլուխկոտրուկի առաջին հայտնի տարբերակն է։ Լայնակի կտրվածքներն արված են 35 աստիճան թեքությամբ, ինչը գլուխկոտրուկն ավելի հեշտ է դարձնում[3],
  • «Սպիատկ վարդ» (Նյու Յորք, 1903 թվական), Այս գլուխկոտրուկը հաճախ հիշատակվում է որպես հնացած տարբերակ, բայց ընկերության տարբերակը նախորդում է նրան[3],
  • Արմուրի չոր երշիկ (Չիկագո), Ծրարի վրա գրված էր․ ««Հավաքել T տառը» գլուխկոտրուկ։ Խնդրում են ք ընդունեք այս փոքրիկ գլուխկոտրուկը։ Դուք կգտնեք չորս մասեր, որոնք միասին կազմում են T տառը։ Եթե ձեղ չհաջողվի լուծել այն, դիմեք մեր դիլերին։ Իսկ ձեր ճաշացանկում բարձրակարգ մսային ճաշատեսակներ ավելացնելու խնդիրը լուծելու համար դիմեք Ամուրի չոր երշիկ ընկերության դիլերին[6][4]»
  • Լավագույն ալյուրը Լարաբիից (1919)[7]
  • Glens Falls ապահովագրական ընկերության գլուխկոտրուկ (Նյու Յորք)[8]

Վաղ հրապարակումներ խմբագրել

 
John Martin’s Book ամսագրի «Կազվել T տառը» գլուխկոտրուկը

«Հավաքել T տառը» գլուխկոտրուկի մասին հրապարակումներ հայտնվեցին 20-րդ դարի սկզբին։ 1904 թվականի հոկտեմբերին տարրական դպրոցի ուսուցիչների համար հրատարակվող «Primary Education» ամսագիրը այն նկարագրել է որպես հոգնած երեխաների համար գլուխկոտրուկ հետևյալ մեկնաբանությամբ․ «Տառերի հավաքումը կարող է մի փոքր հանգստացնել երեխաներին։ Ասում են, որ մեծահասակները գլուխկոտրուկը հավաքում են 10 րոպեյում։ Որքան ժամանակ կպահանջվի երեխաներից»[9]։ 1905 թվականի ապրիլին «Our Young People» ամսագրում եղավ մեկ այլ հրապարակում [10]։ Գլուխկոտրուկի մասին ավելի լավ պատկերացում տվեց 1913 թվականին «John Martin’s Book» ամսագրի հրապարակումը (պատկերված է ձախ կողմի նկարում)[11]։

«Carpentry & mechanics for boys» գրքում կա գլուխկոտրուկի օրինակ և գլուխկոտրուկի փայտե տարբերսակը պատրաստելու համար լրիվ չափսերով գծագրեր[12]։ Այդ հրապարակման մեջ «T» տառի հորիզոնական մասը սովորականից մեծ է[3]։ Նույն նկարը հայտնվել է Կարմիր խաչի երիտասարդական ստորաբաժանման կողմից հրատարակված «Junior Red cross activities—teachers manual» գրքում[13]։ Ենթադրվում էր, որ գլուխկոտրուկը կօգտագործվի Կարմիր խաչի զինվորական ներկայացուցիչների շրջանում․ «խորհուրդ է տրվում օգտագործել զինվորական հավաքների ժամանակ ճաշարաններում, ճամբարներում, վերականգնողական կենտրոններում և հիվանդանոցներում»։ Նշվում է, որ գլուխկոտրուկը մեծ տարածում ունի բրիտանացի զինվորականների շրջանում և մանրամասն նկարագրված է գլուխկոտրուկն ու ծրարը պատրաստելու ընթացքը։

Գլուխկոտրուկի առևտրային տարբերակները խմբագրել

 
Pa’S ընկերության «Կազմել T տառը» գլուխկոտրուկը

Միայն T խմբագրել

«Կազմել T տառը» գլուխկոտրուկը 20-րդ դարի ընթացքում հայտնի մնաց և սկսվեց վաճառվել 1920-ական թվականներից։ Օրինակ՝ մոտավորապես այդ ժամանակ « N. K. Atlas of Paris» ընկերությունը ստեղծեց գլուխկոտրուկի ֆրանսիական տարբերակը, որը կոչվում էր «L'ÉTÉ»[4][14]։ Մեկ այլ օրինակ է 1940-ական թվականներին «Drueke & Sons» ընկերության արտադրած գլուխկոտրուկի փայտե տարբերակը, որը կոչվում էր «Pa’s T puzzle»[15]։ Հետագայում ստեղծվեցին պլաստիկե տարբերակներ, ինչպիսիք են՝ «Adams T puzzle» (1950-ականներ) և «Հայտնի գլուխկետրուկ «Հավաքել T տառը»»(1960-70-ականներ)[15]։

Ընդլայնումներ խմբագրել

 
Թեմատիկորեն խմբավորված 160 պատկերները կարելի է հավաքել գլուխկոտրուկի՝ լայն տարածում գտած առևտրային տարբերակից։

Բավականին վաղ հասկացան, որ գլուխկոտրուկի մասերից թանգրամ գլուխկոտրուկի նմանությամբ կարելի է նաև կազմել այլ պատկերներ։ Սկսած 1930 թվականից «Mohawk Rugs & Carpets» ընկերության գովազդային նվերն առաջարկում էր բացի ստանդարտ T տառից նաև սլաք հավաքել[16]։ «Eberhard Faber» ընկերության կողմից մատիտներ արտադրող «Van Dyke» ընկերությանը արված նվերը պարունակում էր 14 տարբեր պատկեր[17]։

Ներկա պահին գլուխկոտրուկը վաճառվում է ստանդարտ տեսքով և պարունակում է բազմաթիվ լրացուցիչ պատկերներ։ Դրանցից ամենակարևորներից են՝

  • Նոբա գլուխկոտրուկը, որը մշակել է Նոբ Եսիգահարան։ Այն վաճառվել է 4 միլիոնից ավելի օրինակով[18]։ Գլուխկոտրուկի մասերը կարելի է դասավորել կանոնավոր հնգանկյան տեսքով [19],
  • Անհամաչափ Т, որտեղ T տառն անհամաչափ է։ Գլուխկոտրուկի բոլոր մասերն ունեն միևնույն լայնությունը և կարող են դասավորվել ուղղանկյունաձև շերտով։ Ներկա պահին «HIQU» և « Eureka Toys and Games» ընկերությունները վաճառում է այս գլուխկոտրուկը, որը ներառում է 100 պատկեր[20][21],
  • Գարդների գլուխկոտրուկ, այս գլուխկոտրուկը Մարտին Գարդները ներկայացրել է Գիտական Ամերիկա (անգլ.՝ Scientific America)[5] ամսագրում։ Գլուխկոտրուկի մասերից ստաացվում է ավելի հաստ տառ[22]։ Այս տարբերակը վաճառվում է «Բացակայող T» անվանմամբ[15]

Գլուխկոտրուկի լուծում խմբագրել

 
Մարտին Գարդներն ասել է․ «Ես չգիտեմ այլ բազմանկյուններով գլուխկոտրուկ, որն ունի այդքան քիչ մասեր և այդքան դժվար է»[5]։

Ունենալով ընդհամենը չորս մաս՝ գլուխկոտրուկը խաբուսիկորեն պարզ է թվում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ մարդիկ այն կարող են լուծել 5 րոպեյում, բայց մեծամասնությունից պահանջվում է նվազագույնը 30 րոպե[23]։ Գլուխկոտրուկի լուծման հիմնական խնդիրը հնգանկյան հորիզոնական կամ ուղղահայաց միացման դժվարությունների հաղթահարումն է։ Փորձը ցույց է տվել, որ մասնակիցների փորձի ավելի քան 60%-ը ծախսել են հնգանկյան տեղը գտնելու վրա[23]։ Եվ նույնիսկ եթե հնգանկյունը ճիշտ է տեղադրված այդ տեղը չի համարվում լուծման մաս։ Գլուխկոտրուկը հեշտ է լուծվում եթե գիտակցենք, որ հնգանկյունը համարվում է ինչպես ուղղահայաց սյան, այնպես էլ հիմքի մաս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Slocum, Botermans, 1986, էջ 20
  2. Коллекция механических головоломок Джерри Слокума (Jerry Slocum) содержит резной чугунный крест, датируемый 1820—1850 гг. Коллекция Слокума изображений головоломок в библиотеке Lilly, Университет Индианы, Блумингтон, Индиана. Доступ 18 августа 2013.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Singmaster, 2000
  4. 4,0 4,1 4,2 Slocum, Botermans, 1986, էջ 21
  5. 5,0 5,1 5,2 Gardner, 1971, էջ 114
  6. Головоломка от фирмы Армура в сборнике головоломок Слокума в библиотеке Lilly, Университет Индианы, Блумингтон, Индиана. Доступ 18, 2013.
  7. Головоломка от фирмы « Лучшая мука от Лараби» в сборнике головоломок Слокума в библиотеке Lilly, Университет Индианы, Блумингтон, Индиана. Доступ 18 августа 2013.
  8. Головоломка страховой компании Glens Falls в сборнике головоломок Слокума в библиотеке Lilly, Университет Индианы, Блумингтон, Индиана. Accessed 18 августа 2013.
  9. Puzzle for tired children // Primary Education / Eva D. Kellogg. — Boston: Educational Publishing Company, Oct 1904. — В. 8. — Т. 12.
  10. Puzzles // Our Young People. — Milwaukee: St. John's Institute for Deaf-Mute, April 1905. — В. 10. — Т. 13. — С. 751.
  11. The big T puzzle // John Martin's Book, A magazine for little children. — New York: John Martin's House, October 1913. — В. 1. — Т. 4.
  12. Albert Neely Hall Carpentry & mechanics for boys: up-to-the-minute handicraft. — Boston: Lothrop, Lee & Shepard Co, 1918. — С. 19.
  13. American Junior Red Cross Junior Red cross activities; teachers manual. — New York: Press of D.C. McMurtrie, October 1918.
  14. Головоломка L'ÉTÉ в сборнике головоломок Слокума в библиотеке Lilly, Университет Индианы, Блумингтон, Индиана. Доступ 18 августа 2013.
  15. 15,0 15,1 15,2 Storer, 2013
  16. Головоломка Mohawk Rugs & Carpets в сборнике головоломок Слокума в библиотеке Lilly, Университет Индианы, Блумингтон, Индиана. Доступ 18 августа 2013.
  17. Головоломка Mohawk Rugs & Carpets в сборнике головоломок Слокума в библиотеке Lilly, Университет Индианы, Блумингтон, Индиана. Доступ 18 августа 2013.
  18. Slocum, 2004
  19. Головоломка Ноба в сборнике головоломок Слокума в библиотеке Lilly, Университет Индианы, Блумингтон, Индиана. Доступ 18 августа 2013.
  20. Сайт HIQU, посвящённый головоломке «Собрать букву Т»
  21. Игра braintwister и решения для несимметричной задачи
  22. Martin Gardner Mathematical Games: Dr. Matrix poses some heteroliteral puzzles while peddling perpetual motion in Houston(անգլ.) // Scientific American. — Springer Nature, Feb 1972. — В. 2. — Т. 226. — С. 100—104. — doi:10.1038/scientificamerican0272-100
  23. 23,0 23,1 Hiroaki Suzuki, Kazuo Hiraki Constraints and their relaxation in the processes of insight. — Electrotechnical Laboratory, 1997. — № TR—97—13.

Գրականուոթյուն խմբագրել

  • David Singmaster Sources in Recreational mathematics - An annotated bibliography (Seventh Preliminary Edition). — South Bank University, London, SE1 0AA, UK, 2000.
  • Jerry Slocum, Jack Botermans Puzzles Old & New - How to Make and Solve Them. — Seattle: Univ. of Washington Press, 1986.
  • Jerry Slocum To Takako, Rememberances(sic) by a friend. — 2004.
  • Martin Gardner Mathematical Games: Advertising premiums to beguile the mind: classics by Sam Loyd, master puzzle‑poser(անգլ.) // Scientific American. — Springer Nature, 1971. — В. 5. — Т. 225. — С. 114—121. — doi:10.1038/scientificamerican1171-114
  • James A. Storer Missing T. — 2013.