Մասնակից:Անտոնյան/Ավազարկղ

Խոսրով Ռազմիկի Խլղաթյան, գրող, լրագրող, «Գեղամա աշխարհ» թերթի խմբագիր:

Կենսագրություն խմբագրել

Խոսրով Խլղաթյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 1-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Սովորել և ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Երևան, սովորել և ավարտել Երևանի թիվ 1 պրոֆտեխուսումնարանը, բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

1983-1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում՝ Ղազախստանի Շևչենկո քաղաքում։ Դպրոցական տարիներին ընտանիքին օգնելու նպատակով ամառային արձակուրդներին աշխատել է Մարտունու սովխոզում։ Մանուկ հասակից սիրել է զբաղվել ֆիզիկական աշխատանքով, սպորտով ու ընթերցանությամբ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Կինը՝ Ալինա Ավետիսյանը, մասնագիտությամբ բանասեր է, աշխատում է Գեղարքունիքի մարզային գրադարանում։

Ավագ որդին՝ Շանթ Խլղաթյանը, զբաղեցնում է 《Արմենպրես》պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը։ Փոքր որդին՝ Մեսրոպը, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության մագիստրատուրան և աշխատում է ճանապարհաշինարարության ոլորտում՝ ղեկավարելով ճանապարհաշինական մասնավոր ընկերություն։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատել է Մարտունու շինտրեստի բանվոր, Մարտունու թիվ 1 միջնակարգ և Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցների պիոներ ավագ ջոկատավար։1987-1994 թվականներին հ. լեզու և գրականություն է դասավանդել Ծակքարի, Ն.Գետաշենի, ապա՝ Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցներում։ Համատեղության կարգով աշխատել է Մարտունու շրջանային թերթում՝ թրծվելով լրագրության մեջ։1995 թվականից աշխատանքի է անցել պետական կառավարման համակարգում։1995 թվականի հունվարից մինչև 1996-ի մարտ ամիսը ղեկավարել է Մարտունու շրջխորհրդի գործկոմի ընդհանուր բաժինը։1996-2003 թվականներին զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնը։ 2003-2006 թվականներին աշխատել է որպես Գեղարքունիքի մարզպետի մամուլի քարտուղար, 2006-2010 թվականներին եղել է Գեղարքունիքի մարզպետի օգնական։

2008թվականի հոկտեմբերից մինչ օրս խմբագրում է《Գեղամա աշխարհ》մարզային թերթը[1]։ 2015թվականից մինչ այժմ պայմանագրային կարգով աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնում[2]։ 1998 թվականից մինչ օրս համատեղությամբ աշխատում է《Արմենպրես》լրատվական գործակալությունում[3]։ Տարբեր տարիներին համագործակցել է նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսության《Հայլուր》 լրատվական գործակալության,《Հայաստանի Հանրապետություն》թերթի հետ՝ նրանց տրամադրելով Գեղարքունիքի մարզի կենսագործունեության, ձեռքբերումների ու հիմնախնդիրների մասին պատմող տեսանյութեր, հոդվածներ, լուրեր։

Գրական գործունեություն խմբագրել

Մի շարք ակնարկների[4], պատմվածքների, դիմանկարների, քննադատական կամ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է[5][6][7][8][9]: Մասնագետներն առավել բարձր են գնահատել《Ֆիդայական շարժման արձագանքները և ֆիդայիների կերպարը հայ գրականության մեջ》ստվարածավալ աշխատությունը, որը շարունակաբար լույս է տեսել《Գեղամա աշխարհ》թերթում։

2020 թվականին լույս է ընծայել իր բանաստեղծությունների և պատմվածքների առաջին ժողովածուն՝《Հոգու հայրենիք》վերնագրով[10]։ Հրատարակության է պատրաստում նոր գրքեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ». geghamaashkharh.blogspot.com. Վերցված է 2022-12-10-ին.
  2. «Գեղարքունիքի մարզպետարան». gegharkunik.mtad.am. Վերցված է 2022-12-10-ին.
  3. «ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն». armenpress.am. Վերցված է 2022-12-10-ին.
  4. Խլղաթյան, Խոսրով. «Բռնադատված Ավետիք Դավուդյանի հուշերը». https://epfarmenia.am. https://epfarmenia.am/. Վերցված է 10:12:2022-ին. {{cite web}}: External link in |publisher= and |website= (օգնություն)
  5. «ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները բոլոր մարզերում կանցկացնեն քաղաքացիների ընդունելություն և քննարկումներ». m.1in.am. Վերցված է 2022-12-10-ին.
  6. «Ալիևի բացած թանգարանը սարսուռ է առաջացնում ցանկացած մարդու մոտ․Խոսրով Խլղաթյան - armenia.im» (ամհարերեն). 2021-04-15. Վերցված է 2022-12-10-ին.
  7. Limited, Clover Media (2019-05-20). «Մարտունի գյուղում ստեղծված խնձորի ինտենսիվ այգին այս տարի տալու է իր առաջին բերքը». b24.am. Վերցված է 2022-12-10-ին.
  8. Խլղաթյան, Խոսրով (Հուլիս 29 2022). «Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքը սկսվել է ավելի վաղ և ցածր արդյունքներով». https://168.am/. Խոսրով Խլղաթյան. Վերցված է 10:12:2022-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  9. «Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ներկայացվեցին Նոր Բայազետի հարսանեկան ավանդույթները | Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-12-10-ին.
  10. «Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ. Խոսրով Խլղաթյանը հրատարակել է «Հոգու Հայրենիքը» գիրքը». armenpress.am. Վերցված է 2022-12-10-ին.