Բնակավայր
Անի Յախանյան/Բերգեմ

Բերգեմ[1], Բերգայմ (ֆր.՝ Bergheim [bɛʁk(h)aim][2], նաև գերմ.՝ Bergheim), քաղաք և կոմունա Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Գրանդ Էստ տարածաշրջանում (նախկինում Էլզաս-Շամպայն-Արդեններ-Լոթարինգիա), Վերին Հռենոս գավառի, Կոլմար Ռիբովիլե շրջանի, Սենտ Մարի о Մին կանտոնում[3][4]: Մինչև 2015 թվականի մարտը կոմունան համարվել է Ռիբովիլե շրջանի (Ռիբովիլե թաղամաս) վարչական կենտրոնը:

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Քաղաքը գտնվում է Փարիզից մոտ 380 կմ դեպի արևելք, Ստրասբուրգից 55 կմ հարավ-արևմուտք, Կոլմարից[5]՝ 14 կմ հյուսիս: Բերգեմը գտնվում է լեռների հովտի միջև, մի տարածաշրջանում, որը հարուստ է խաղողի այգիներով՝ N83/A35 Ստրասբուրգ-Կոլմար խճուղուց մի փոքր դեպի արևմուտք: Բերգեմի միջով հոսում է Բերգենբախ գետը՝ Իլ գետի ձախ վտակը: Համայնքի INSEE կոդը 68028 է:

 
Բերգեմի օդային տեսքը (դեպի արևմուտք-հարավ-արևմուտք): Նկարում երևում է ուղղանկյուն հինավուրց քաղաքը, որը շրջապատված է երկակի պարսպով

Կոմունայի տարածքը 19,16 կմ², բնակչությունը՝ 1837 մարդ[6][7] (2006) աճի միտումով, 1941 մարդ[8] (2012 թ.), բնակչության խտությունը`101.3 մարդ/կմ²:

Բնակչություն

խմբագրել

Կոմունայի բնակչությունը 2011 թվականին կազմել է 1897 մարդ[9], իսկ 2012 թվականին, 1941 մարդ[8]:

Բնակչության թվաքանակը
196219681975198219901999200420062008200920112012
170817531703177418021830185018371883190618971941

Բնակչության դինամիկան[6][10]:

Տնտեսություն

խմբագրել

2007 թվականին 1221 աշխատունակ մարդկանցից (15-64 տարեկան) 927-ը տնտեսապես ակտիվ էին, 294-ը`ոչ ակտիվ (տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 75,9%, 1999 թվականին` 75,3%): 927 ակտիվներից 861 մարդ աշխատել են (478 տղամարդ և 383 կին), 66-ը գործազուրկ (24 տղամարդ և 42 կին) են եղել: 294 ակտիվներից 81-ը ուսանողներ կամ աշակերտներ էին, 142-ը՝ թոշակառուներ, 71-ը` ոչ ակտիվ այլ պատճառներով[11]:

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Պարիսպը (XIV-XV դար) աշտարակի դարպասների (Վերին դարպաս) հետ միասին կառուցվել է XIV դարում և վերակառուցվել XVI-րդ դարում: 1948 թվականի մարտի 8-ից Վերին դարպասը համարվում է մշակութային հուշարձան:
  • Քաղաքապետարանի շենքը (1767 թվական): 1993 թվականի[12] հունիսի 16-ից սկսած պատմական հուշարձան է ։
  • Լորենի ծառը՝ տնկվել է 1300 թվականին:
  • Ծխական եկեղեցին, որը կառուցվել է 1320-1347 թվականներին գոթական ոճով: 1985 թվականի[13] նոյեմբերի 15-ից մշակութային ժառանգության հուշարձան է:
  • Մատուռ Quatorze Saints Auxiliateurs, որը կառուցվել է նեոգոթիկա ոճով:
  • Գերեզմանոցային մատուռ, որը կառուցվել է 1593 թվականին վերականգնվել է 1980 թվականին: 2008 թվականի[14] հուլիսի 19-ից մշակութային ժառանգության հուշարձան է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Германия, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 89. — ISBN 5-85120-055-3.
  2. Toponymes d’Alsace
  3. «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est». Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2016-10-02-ին. Վերցված է 13 ноября 2016 года-ին.
  4. «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin». Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2015-10-19-ին. Վերցված է 23 ноября 2015 года-ին.
  5. Физические расстояния рассчитаны по координатам коммун
  6. 6,0 6,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին. Վերցված է 23 ноября 2015 года-ին.
  7. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015-10-25-ին. Վերցված է 23 ноября 2015 года-ին.
  8. 8,0 8,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015-10-25-ին. Վերցված է 23 ноября 2015 года-ին.
  9. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015-10-25-ին. Վերցված է 23 ноября 2015 года-ին.
  10. «Население коммуны Бергем» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 23 ноября 2015 года-ին.
  11. «Emploi et population active 1999 et 2007» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին. Վերցված է 2012-11-26-ին.
  12. «Hôtel de ville» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին. Վերցված է 2012-11-26-ին.
  13. «Eglise paroissiale de l'Assomption» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին. Վերցված է 2012-11-26-ին.
  14. «Chapelle de cimetière» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին. Վերցված է 2012-11-26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]] [[Կատեգորիա:Ֆրանսիայի կոմունաներ]]