Մասնակից:Անժելա Միքայելյան/Ավազարկղ
Բնակավայր | |
---|---|
Անժելա Միքայելյան/Ավազարկղ | |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն |
Սակկարա, գյուղատարածք Եգիպտոսում, մոտավորապես 30 կմ հարավ Կահիրեից:Նրանում գտնվում է հնագույն դամբարանադաշտը՝ կենտրոնը հնագույն թագավորության ՝ Մեմֆիսի: Նրա անունը ծագում է մահացածների աստծո անունից — Սոկկարի:
Դամբարանադաշտ
խմբագրելՄեմֆիսյան դամբարանադաշտի երկարությունը հյուսիսից հարավ 7 կմ է, լայնությունը՝ 500—1500 մետր: Ընդհանուր բուրգերի թիվը 11-ն են, մեծ մասամբ այդ բուրգերը պատկանում են փարավոն VI դինաստիային, նրանց հետ առանձնանում է փարավոն Տետիի , Պեպի I-ի և Պեպի II-ի հուղարկավորությունները: Կենտրոնական շինությունը աստիճանավոր Ջոսերի բուրգերն են՝ փարավոն III դինաստիա, չնայած թագավորական հուղարկավորությունները կատարվել են այստեղ դեռևս II դինաստիայի ժամանակ,իսկ առաջին հուղարկավորությունը վերաբերում է I դինաստիայի ժամանակաշրջանին:
Չնայած Պեպի II փարավոնից հետո Սակկարայում թաղման արարողություն չեն կատարել, սակայն պակաս կարևոր անձանց հուղարկավորությունը շարունակվել են այստեղ վերջին ժամանակներից ընդհուպ մինչև հռոմեական ժամանակաշրջանը: Նշանավոր ուզուրպատոր Խորեմխեբը կառուցել էր այստեղ դամբարան մինչև իր փարավոն դառնալը:Դամբարանադաշտի առանձնահատկություններից մեկը — Սերապեումն է, որի ճանապարհին հելլենիստական ժամանակաշրջանում դրված են եղել նշանավոր հունական փիլիսոփաների արձաններ:
Պեղումներ
խմբագրելՊեղումները Սակկարայում տեղի են ունեցել մշտապես, պարբերաբար տանելով գործը Մարիետտ, տուն,որը պահպանված է անապատի հյուսիսային հատվածում: Հսկայական համակարգը թաղված խցի աստիճանավոր բուրգի շրջակայքում, հայտնաբերվել է 1924թվականը:
1996 թվականի վերջին ֆրանսիական գիտարշավը ղեկավար Ալենա Զիվինի գլխավորությամբ հայտնաբերել է Թութանհամոնի կերակրող մոր՝ Մայայի դամբարանը:
Համաձայն գրառումների և նկարների, դամբարանում աշխատանքները շարունակվել են նաև Թութանհամոնի մահվանից հետո [1][2]:
2006 թվականին դամբարանադաշտի տարածքում բացվում է Իմխոտեպայի թանգարանը:
2018 թվականանի հուլիսի 14-ին պեղումների ժամանակ Սակկարայի պատմական տարածաշրջանում հայտնաբերվել է արհեստանոց , որտեղ Հին Եգիպտոսի դարաշրջանում բալզամապատել են մահացածների՝ բարձրաստիճան [[Փարավոն]Փարավոնների] մարմինները: Արհեստանոցում , 30մ խորության վրա , պահպանվել են բազմաթիվ հատուկ վիրաբուժական գործիքներ և տարրաներ՝ նյութերի մնացորդներով, որոնք օգտագործվել են մումիֆիկացիայի [3] ընթացքում:Սակկարայի դամբարանադաշտերից մեկում իտալացի հնագետների կողմից հայտնաբերվել է պանիր՝ պատրաստված միաժամանակ այծի, ոչխարի և կովի կաթից , որը թվագրվում է մ.թ.ա. 1290թվականիցից մինչև 1213թվականը ժամանակաշրջանին:Բացի այդ պանրի մեջ հայտնաբերվել են բացիլներ, որոնք առաջացրել են միջերկրածովյան տենդ[4]։
2018թվականի դեկտեմբերի 15-ին հին Եգիպտոսում V դինաստիայի փարավոնների օրոք կառուցված տաճարում հայտնաբերվել է քահանաներից մեկի գերեզմանը,դամբարանի տարիքը կազմում է մոտավորապես 4,4 հազար տարի, երկարությունը մոտ 10 մ է, բարձրությունը՝ 3 մ:Գիտնականներին հաջողվել է որոշել հնագույն շրջանի սպասավորի պաշտամունքը: նրան անվանել են Վախ- Տի [5]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alain-Pierre Zivie։
- ↑ Marianne Eaton-Krauss The Unknown Tutankhamun. — Bloomsbury Publishing, 2015. — С. 13, 28. — 209 с. — ISBN 9781472575630
- ↑ «В окрестностях Каира нашли древнюю мастерскую по бальзамированию». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018-08-07-ին.
- ↑ «СМИ: Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել են 3200 տարեկան պանիր:в Египте в ходе». ТАСС. Վերցված է 2018-11-28-ին.
- ↑ Եգիպտոսում հայտնաբերել են բուրգեր ավելի քան 4 հազար տարեկան огробницу древнего жреца
Արտաքին հղումներ
խմբագրել- Саккара на Wikimapia
- http://www.egyptology.ru/sites/Saqqara.htm
- «Саккара». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)