Ջոն Ուիք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ
Թվական2014
Լեզուանգլերեն, ռուսերեն
ՌեժիսորԴևիդ Լեյտչ, Չադ Ստահելսկի
ՊրոդյուսերԲեզիլ Իվանիկ, Դևիդ Լեյտչ, Եվա Լոնգորիա, Չադ Ստահելսկի, Մայք Ուիթերիլ
Սցենարի հեղինակԴերեկ Կոլսթարդ
ԴերակատարներԿիանու Ռիվզ, Միքայել Նյուկվիսթ, Ալֆի Ալեն, Էդրիանն Փալիկի
ՕպերատորՋոնաթան Սելա
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս, Ջոել Ջ․ Ռիչարդ
ԿինոընկերությունThunder Road Pictures, 87Eleven, MJW Films, DefyNite Films
Տևողություն101 րոպե
Բյուջե$ 20 000 000
Շահույթ$ 88 761 661
ՀաջորդՋոն Ուիք 2
IMDbID 2911666

«Ջոն Ուիք» (անգլ.՝ John Wick), 2014 թվականի ամերիկյան մարտաֆիլմ, դառնալով Դևիդ Լեյտչի և Չադ Ստահելսկու ռեժիսորական դեբյուտ։ Գլխավոր դերերը կատարել են Կիանու Ռիվզը, որը նույնպես հանդես է եկել, որպես գործադիր պրոդյուսեր և Միքայել Նյուկվիսթը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում[1]։ Ֆիլմը կինովարձույթ դուրս եկավ ԱՄՆ-ում 2014 թվականի հոկտեմբերի 24-ին[2]։

Սյուժե

խմբագրել

Նախկին վարձկու մարդասպան Ջոն Ուիքը (Կիանու Ռիվզ) անանուն հիվանդության հետևանքով կորցնում է իր կնոջ Էլենին (Բրիջիտ Մոյնահան): Նրա հետմահու նվերը դարձավ շան ձագ Դեյզին, նամակի հետ միասին, որում նա հույս է հայտնել, որ շունը կօգնի Ջոնին հաղթահարել կորուստը: Ուիքը կախվում է ձագին, և նրանք նրանք ամբողջ օրեր անցկացնում են վարելով 1969 թվականի Ford Mustang Mach 1 մեքենան։ Մի օր Ջոնը հանդիպում է կայանում ռուսական մաֆիայի երեք գանգստերներին և նրանց առաջնորդ՝ Իոսիֆ Տարասովը (Ալֆի Ալեն) պնդում է Մուստանգի վաճառքի մասին։ Ջոնը հրաժարվում է, և երեք հոգի հետևում են նրան, գիշերը ներխուժում են իր տունը, ծեծում Ջոնին, սպանում շանը ու գողանում մեքենան։ Հաջորդ օրը Իոսիֆը փորձում է փոխել մեքենայի համարները, բայց ավտոմեքենաների վերանորոգման տերը՝ Աուրելիո Մարտինոն (Ջոն Լեգուիզամո) իմանալով, ումից է նա գողացել մեքենան, հրաժարվում է և ծեծում Իոսիֆին։ Հետո Աուրելիոյի մոտ գալիս է ինքը Ջոնը և իմանում է, որ նրան թալանել է Իոսիֆը, Նյու Յորքում ռուսական մաֆիայի սինդիկատի ղեկավար՝ Վիգգո Տարասովի տղան, որը Ջոնի նախկին գործատուն էր։ Վիգգոն իմանում է Աուրելիոյից, ինչ է տեղի ունեցել նրա և Ջոնի հետ, որից հետո նույնպես ծեծում է Իոսիֆին և բացատրում, որ թալանվածը հայտնվել է Ջոն Ուիքը, Վիգգոյի նախկին լավագույն մարդասպանը, Բաբա Յագա (անգլ.՝ Boogeyman) մականունով։ Ջոնը, հեռանալով հանուն իր կնոջը, նախկինում օգնել էր Վիգգոյին ստեղծել սինդիկատ, անձամբ սպանելով բազմաթիվ մրցակիցներին:

Ցանկանալով պաշտպանել որդուն, Վիգգոն փորձում է խոսել Ջոնի հետ, բայց ապարդյուն: Վիգգոն ուղարկում է վարձկաններին սպանել Ջոնին, իսկ հետո գլխի համար նշանակում է 2 միլիոն դոլար, այդ թվում`Մարկուսին (Ուիլեմ Դեֆո), Ջոնի ընկերոջը։ Մինչդեռ, Ուիքը բացել է զենքերով ու փողով գաղտնարանը, սպանել վարձկաններին և մեկնել «Կոնտինենտալ» հյուրանոց, սպասարկող մարդասպաններին, այն պայմանով, որ իր տարածքում ոչ ոք չի զբաղվում հիմնական բիզնեսով: Վիգգոն կրկնապատկում է պարգևը, նրանց համար, ովքեր կխախտեն հյուրանոցի կանոնները, Ուիքին սպանելու համար։

Ուինսթոնը (Յան Մակշեյն), հյուրանոցի սեփականատերը, հաղորդում է, որ Վիգգոն փորձում է թաքցնել որդուն «Կարմիր Շրջան» գիշերային ակումբում։ Ջոնն այցելում է ակումբ, սպանելով մի քանի պահակներին և Վիկտորին, Իոսիֆի ընկերներից մեկին։ Վիգգոյի աշխատողը՝ Կիրիլը (Դանիել Բերնհարդ) կանգնեցնում է Ջոնին, և նա թաքնվում է վերքերի բուժման համար հյուրանոցում։ Միսիս Փերկինսը (Էդրիանն Փալիկի), վարձկան և Ջոնի ծանոթը, փորձում է սպանել Ջոնին, բայց նրան դիպուկահարի կրակոցով փրկում է Մարկուսը։ Փերկինսից Ուիքը իմանում է, որ Վիգգոն արժեքները պահում է եկեղեցում։

Ջոնը այցելում է եկեղեցի, վերացնում պահակներին և այրում Վիգգոյի փողերը ու տարբեր արժեքավոր գրառումները։ Տարասովը և նրա թիմը ժամանում են եկեղեցի ու զավթում Ջոնին։ Կիրիլը պատրաստվում է սպանել Ուիքին, բայց նրան դիպուկահար կրակոցի միջոցով խանգարեց Մարկուսը։ Ուիքը սպանում է Կիրիլին, գտնում Վիգգոյին, պարզում, թե որտեղ է թաքցնում իր որդուն և ստիպում է նրա գլխի համար պարգևը հետ վերցնել։ Ուիքը գտնում է Իոսիֆին և սպանում նրան։

Փերկինսը իմանում է, որ Մարկուսը օգնել է Ջոնին և պատմում է դրա մասին Վիգգոյին։ Վիգգոն տանջում է և սպանում Մարկուսին, տեղեկացնելով դրա մասին Ջոնին։ Փերկինսը գալիս է Ուինսթոնի հետ հանդիպման, որտեղ նրանից հետ են կանչում «Կոնտինենտալ» ակումբի անդամակցությունը, հյուրանոցի կանոները խախտելու համար և մահապատժի են ենթարկում։ Դրանից հետո Ուինսթոնը հայտնում է Ջոնին, Վիգգոյի գտնվելու վայրը։ Ջոնի և Ուինսթոնի միջև տեղի է ունենում մարտ, որտեղ երկուսն էլ միմյանց ծանր վիրավորում են։ Թողնելով մեռնող Վիգգոյին, Ջոնը հասնում է անասնաբուժական կլինիկա և կարում վերքերը։ Վերցնելով կլինիկայից պիտբուլի ձագին, Ջոնը հեռանում է։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Կիանու Ռիվզ Ջոն Ուիկ
Միքայել Նյուկվիսթ Վիգգո Տարասով
Ալֆի Ալեն Իոսիֆ Տարասով
Ուիլեմ Դեֆո Մարկուս
Դին Ուինթերս Ավի
Էդրիանն Փալիկի միսիս Փերկինս
Դանիել Բերնհարդ Կիրիլ
Բրիջիտ Մոյնահան Հելեն Ուիք
Ջոն Լեգուիզամո Աուրելիո
Յան Մակշեյն Ուինսթոն
Ռիգան Բրիջիթ Էդդի

Մարքեթինգ

խմբագրել

Ջոն Ուիքը հայտնվել է Payday 2 համակարգչային խաղում, խաղալու կերպարի ձևով[3]։

Ընդունում

խմբագրել

Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունենում է 83 % վարկանիշ 152 գրախոսությունների հիման վրա, 10-ից 6,8 միջին բալլով[4]։ Metacritic կիյքում ֆիլմը ունենում է 100-ից 67 բալլ, 36 քննադատների արձագանքների հիման վրա[5]։

Փիթեր Թրիվերսը, Rolling Stone-ից բարձր գնահատեց ֆիլմը`նրան տալով 4 աստղից 3։ Նա նաև նշել է Մակշեյնի, Դեֆոյի և Լեգուիզամոյի «հյութեղ խաղը»[6]։ Ջորդան Հոֆմանը, The Guardian-ից՝ տվել է ֆիլմին 5 աստղից 4, նաև նա գովել է Մակշեյնի և Դեֆոյի խաղը[7]։

Կիանու Ռիվզը առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությանը, «Համբավի վերականգման համար մրցանակ» կատեգորիայում։

Սիքվել

խմբագրել

2015 թվականի փետրվարին Դևիդ Լեյտչը և Չադ Ստահելսկին հաստատել են, որ ֆիլմի սիքվելը արդեն գտնվում է մշակման փուլում[8]։ «Ջոն Ուիք 2» սիքվելի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 9-ին[9]։ 2016 թվականի հոկտեմբերին Ստահելսկին հայտարարել է, որ երրորդ ֆիլմը արդեն աշխատանքի մեջ է[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Keeping it real! Keanu Reeves looks suave in a fancy suit but still wears beat up boots on the red carpet of the John Wick premiere».
  2. «Free John Wick DLC Coming to Payday 2 on Stream».
  3. «Free John Wick DLC is live».
  4. «John Wick». Rotten Tomatoes.
  5. «John Wick Reviews». Metacritic.
  6. «Keanu Reeves goes ballistic in this bloody bit of B-movie fun».
  7. «John Wick review – a thrill ride driven by a relentless vengeance machine».
  8. «John Wick 2 in Development According to Directors Stahelski and Leitch». Collider.com. 2015-02-04. Վերցված է 2015-02-05-ին.
  9. «John Wick: Chapter Two Gets a Release Date». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2016-02-18. Վերցված է 2017-02-10-ին.
  10. «'John Wick 3' Already in the Works, Reveals Director Chad Stahelski; 'Chapter 2' Details Teased». Collider (ամերիկյան անգլերեն). 2016-10-10. Վերցված է 2017-02-10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել