Մաոմին ( չինարեն հեշտ. 茂名 , պինին: Màomíng), Չինաստանի Գուանդուն մարզի քաղաքային շրջան։

Մաոմին
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էԳուանդուն
ՎարչկենտրոնMaonan District?
ԲԾՄ29 մետր
Օրենսդրական մարմինQ106811090?[1]
Բնակչություն6 174 050 մարդ (2020)[2]
Տարածք11 427,07 կմ²
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ668
Փոստային ինդեքսներ525000
Ավտոմոբիլային կոդ粤K
Անվանված էPan Maoming?
maoming.gov.cn
Սինյի դպրոցը
Արձաններ Թաջո տաճարում
Երկաթուղային կայարան Մաոմինում

Պատմություն խմբագրել

Մաոմինին շրջապատող տարածքներն առաջին անգամ հիշատակվել են 4500 տարի առաջ։ Սյա (մ․թ․ա․ 2100—1600) և Շան (մ․թ․ա․ 1600—1100) դինաստիաների դարաշրջանում այդ վայրում բնակվել են Բայուե ցեղերը։ Ցին դինաստիայի օրոք (մ․թ․ա․ 221—206) տարածքը բաժանված է եղել Նանհայ, Սյան և Գուիլին տարածաշրջանների։ Այդ տարածքը Մաոմին անվանումն ստացել է Սուի դինասատիայի օրոք (581—618)։ Մինչ Թան դինաստիայի իշխանության ժամանակաշրջանը (618—907) Բայուե ցեղերը ձուլվել են իրենց հարևանների՝ Յաո և Զհուա ցեղերի հետ։ 1959 թվականին Մաոմինը դարձել է քաղաքային շրջան։ 2014 թվականի մարտին Մաոմինում բողոքներ են սկսվել ընդդեմ պարաքսիլին արտադրող Sinopec ընկերության[3][4]։

Բնակչություն խմբագրել

Մաոմինում ապրում են շատ ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ Յաո, զհուան և մյաոներ։ Քաղաքում հաճախ նշվում են տարբեր ազգերի տոներ, տարածված են ազգային արվեստները։ Մաոմինի բնակիչները խոսում են Յուե չինարեն և հյուսիսչինական լեզուներով։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Մաոմինի քաղաքային շրջանը բաժանվում է 2 շրջանի, 3 քաղաքային վարչաշրջանի և 1 վարչաշրջանի։

Քարտեզ
 
Անվանում Չինական գիր Փինյին Բնակչություն (2010) Տարածք (կմ²) Խտություն (կմ²)
1 Մաոնանի շրջան 茂南区 Màonán Qū 820 934 507 1 619,2
2 Դյանբայի վարչաշրջան 电白区 Diànbái Qū 1 615 505 2227 725,4
3 Գուանդչժոուի քաղաքային վարչաշրջան 化州市 Huàzhōu Shì 1 178 873 2 354 500,8
4 Սինյի քաղաքային վարչաշրջան 信宜市 Xìnyí Shì 913 717 3 081 296,6
5 Գաոչժոյի քաղաքային վարչաշրջան 高州市 Gāozhōu Shì 1 288 724 3 276 393,4
6 Մաոգանի շրջան 茂港区 Màogǎng 470 000 (2003) 372 1260

Տնտեսություն խմբագրել

Մաոմինը ճանաչվել է «Չինաստանի 100 ամենազարգացած քաղաքներից» մեկը և «այգիների ազգային քաղաքը»։ Մաոմինը խոշոր նավթաքիմիական շրջաններից մեկն է Հարավային Չինաստանում և ամենախոշոր շրջաններից մեկն աճեցվող մրգի քանակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  3. Rajagopalan, Megha (2014 թ․ մարտի 31). «Hundreds protest chemical plant in southern China» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  4. «China Maoming environmental protest violence condemned» (անգլերեն). ВВС. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաոմին» հոդվածին։