Մաշենկան (մուլտֆիլմ)
Մաշենկան (ռուս.՝ Машенька), գունավոր տիկնիկային մուլտֆիլմ` նախատեսված բոլոր տարիքի հեռուստադիտողների համար։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Սերգեյ Օլիֆիրենկո |
Հնչյունավորում | Իրինա Մուրավյովա և Ռոգվոլդ Սուխովերկո |
Երկիր | ![]() ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1992 |
Սյուժեի հիմքում ընկած է ռուսական ժողովրդական «Մաշենկան և արջը» հեքիաթը։
Ֆիլմում հնչում է ռուսական ժողովրդական «Եթե ես ոսկե լեռներ ունենայի» երգը։
Սյուժե
խմբագրելԱրջն անտառում բռնում է մոլորված Մաշենկային։ Բայց պարզվում է, որ աղջիկը փոքրիկ անփույթ երեխա է։ Նրա համար հեքիաթներ էին կարդացել, և նա ճանաչում է արջին` Միխայլո Պոտապովիչին։ Հեքիաթի հերոսուհու նման Մաշենկան ցանկանում է օգնել արջին` փորձելով իրեն մեծի պես պահել։ Բայց իրականում նա դեռ շատ փոքր էր։ Ափսեները ընկնում են Մաշենկայի ձեռքից։ Շիլան, որը պատրաստելը Մաշային հեշտ էր թվում, փախչում է կաթսայից։
Այսպիսով, տնային տնտեսուհի ձեռք բերելու, տնային բոլոր հոգսերը նրա վրա թողնելու և վառարանի մոտ հանգիստ տաքանալու` արջի մտադրությունը ձախողվում է։ Տան իրերը փչացնող երեխան նրա համար ավելորդ հոգս է դառնում, և արջը դուրս է անում նրան։ Եվ հենց այդ ժամանակ է արջը հասկանում, որ միայնակ տխուր է։ Որոշ ժամանակ անց Մաշենկան վերադառնում է։ Ֆիլմն ավարտվում է Մաշենկայի և արջի դուետով։
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Իրինա Մուրավյովա՝ Մաշենկա
- Ռոգվոլդ Սուխովերկո՝ Արջ
Պարգևներ
խմբագրել- «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնի մրցանակ` ռեժիսորական աշխատանքի համար, 1993[1]։
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է մուլտիֆլմերի ժողովածուներում.
- «Միխայիլ Պոտապիչ», «Սոյուզմուլտֆիլմ» (ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն), սկավառակի վրա ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը.
«Գեներալ Տոպտիգին» (1971), «Մաշենկա» (1992), «Քեռի արջը» (1970), «Փրերն ու ցողունը» (1974), «Երկու ագահ արջուկները» (1954), «Կռվարար արջուկը» (1955), «Պապն ու թոռը» (1950), «Արհեստական ոտքով արջը» (1984), «Երեք արջի հեքիաթը» (1958)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.483, 294.
- ↑ «Михал Потапыч» DVD
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մաշենկան» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մաշենկան» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում