Մանվել Զուլալյան
Մանվել Կարապետի Զուլալյան (դեկտեմբերի 30, 1929, Հալեպ, Սիրիա - հունվարի 19, 2012, Երևան, Հայաստան), հայ գրող, արևելագետ, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1975), Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1996), թղթակից անդամ 1990 թվականից[1]։
Մանվել Զուլալյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1929 Հալեպ, Սիրիա |
Մահացել է | հունվարի 19, 2012 (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ |
Ալմա մատեր | Շիրակի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄանվել Կարապետի Զուլալյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձության քարավանով ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան ու բնակություն հաստատել Լենինական (Գյումրի) քաղաքում։ Ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության, իսկ այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռոմանո-գերմանական ֆակուլտետները։ 1954 թվականին ընդունվել է Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։ Գիտական մասնագիտացումը ստացել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ Տիրապետելով թուրքերենին և այլ օտար լեզուների, Մանվել Զուլալյանը ձեռնամուխ է եղել Արևմտյան Հայաստանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման գործին։
1988 թվականից ի վեր գլխավորում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնը։ Հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ։ Հայաստանի և Օսմանյան կայսրության միջին դարերի պատմության ու աղբյուրագիտության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է, այդ թվում և 1995 թվականին լույս տեսած «Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր)» գրքի[2]։ Մանվել Զուլալյանր հրատարակել է «Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում (XVI-XVII դարերի Կանուննամներ)» աշխատությունր (1964 թ)։
Մանվել Զուլալյանը համակողմանի քննարկել է XVI-XVII դարերում մեծ տարածում ստացած ջալալիների շարժման պատմությունը և հայկական, թուրքական ու բազմալեզու այլևայլ սկզբնաղբյուրների հիման վրա հայագիտական գրականության մեջ առաջին անգամ լուսաբանել ջալալիների շարժման նախադրյալները, րնթացքր և հետևանքները։
1970 թվականին Մանվել Զուլալյանը ռուսերեն հրատարակել է «Հայաստանի Հին և միջնադարյան պատմության հարցերր ժամանակակից թուրքական պատմագիտության լուսաբանմամբ» ուսումնասիրությունր, որը նոր նյութերով հարստացված հրատարակվել է նաև հայերեն (Երևան,1995)։ Հեղինակը բացահայտել է ժամանակակից թուրք պատմագիտության կեղծիքներն ու միտումնավոր մեկնաբանությունները։
1971 թվականին Մոսկվայում ռուսերեն լեզվով հրատարակվել է Մ. Զուլալյանի «Հայաստանը XVI դարի առաջին կեսին» աշխատությունր՝ պաշտպանելով որպես դոկտորական թեզ (1974 թ․), Մ. Զուլալյանր 1980 թվականին հրատարակել է «Արևմտյան Հայաստանը XVI-XVII դարերում» աշխատությունը։
Մանվել Զուլալյանը հրավիրվել է մասնակցելու թուրք հայտնի հեղինակ էվլիյա Ջելեբու ուղեգրության «Սեյահեթ-նամեի», Մոսկվայում բազմահատոր ռուսերեն թարգմանության իրականացմանը, որը և հրապարակվել է 1983 թվականին։ Մանվել Զուլալյանի մասնակցությունը մեծապես նպաստել է ռուսալեզու ընթերցողներին Հայաստանի մասին թուրք հեղինակի տեղեկությունների ճշմարտացի ներկայացմանը։
Մանվել Զուլալյանը 1990 թվականին գրել է «Հայ ժողովրդի պատմության հարցերր ըստ եվրոպացի հեղինակների (XIII-XVIII դարեր)» աշխատության առաջին գիրքը։ Աշխատությունն արժեքավոր է և պատմագիտական, և աղբյուրագիտական առումներով։
Կրթություն
խմբագրել- 1953 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։
- 1954 թվականին՝ ԵՌՕԼՄի ռոմանա-գերմանական ֆակուլտետը[3]։
Ձեռքբերումները
խմբագրելԹվական | Ձեռքբերումներ |
---|---|
1975 | պատմական գիտությունների դոկտոր |
1982 | պրոֆեսոր |
1996 | ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս |
1990 | թղթակից անդամ |
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ (2011)[4]
Երկեր
խմբագրել- Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, ժողովածու, 1964։
- Ջալալիների շարժումը և հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ։ (XVI-XVII դարեր)։ [Ջալալիների շարժումների նախադրյալները, շարժման ընթացքն ու ունեցած հետևանքները], Զուլալյան Մանվել Կարապետի, Գիտությունների ակադեմիա ՀՍՍՀՊատմության ինստիտուտ, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1966։
- Ակնարկներ միջնադարյան Հայաստանի պատմությունից, Բաբայան Լևոն Հովհաննեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևան, «Հայաստան», 1966։
- Արեւմտյան Հայաստանը 16-18-րդ դարերում, մենագրությունը, Երևան, 1980։
- Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների (13-18-րդ դարեր)։
- Դրվագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրության։ Դասագիրք, Բաբայան Լևոն Հովհաննեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1984։
- Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմության հարցերը ըստ Եվրոպայի հեղինակների։ [3 գ.], Զուլալյան Մանվել Կարապետի, Բայբուրդյան Վահան Առաքելի, Պատմության ինստիտուտ ՀԳԱ, Երևան, ՀԳԱ հրատարակչություն, 1990։
- Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր, 1995։
- Նոր պատմություն։ (17-րդ դարի երկրորդ կես-1918 թվական)։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի համար, Ղլեչյան Վալերի Գուրգենի, Սարգսյան Գագիկ Խորենի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևա, «Լույս», 1996։
- Հայաստանը Լանկ-Թամուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500 թվականներին)։ [Պատմագիտական մենագրություն], Կիրակոսյան Գեղամ Եղիշի, Շահնազարյան Ա. Ի, Զուլալյան Մանվել Կարապետի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Գիտություն, 1997։
- Ճշմարտացի պատմություն = A Truthful History. Ներսեսով Միրզա Յուսուֆ, Կոստիկյան Ք. Պ, Զուլալյան Մանվել Կարապետի, Չոբանյան Պավել Աշոտի, Արևելագիտության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևա, «Զանգակ-97», 2000։
- Պատմություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի համար, Հարությունյան Բաբկեն Հարությունի, Ավետիսյան Պավել Սեդրակի, Քոսյան Արամ Վաղարշակի, Ստեփանյան Ալբերտ Անդրանիկի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Երևան, «Զանգակ-97», 2001։
- Աբբա Շամեռոնի օրագիրը։ Կիլիկիա, 1920 վական, Կոստանդնուպոլիս, 1921-1923 թվականներ, Շամեռոն Ժյուլ, Սահակյան Ս, Մուրադյան Սամվել Պարգևի, Զուլալյան Մանվել Կարապետի, ՀՀ ԳԱԱ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հրատարակչություն, 2002։
- ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունները. հայկական հարցը, սևծովյան նեղուցների խնդիրը և դաշնակից պետությունները (1945-1947 թվականներ), Մելքոնյան Քրիստինե, Զուլալյան Մանվել Կարապետի, Սաֆրաստյան Ռուբեն Արամի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ, Երևան, Ա. հ., 2013[5]:
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ ՄԱՆՎԵԼ ԶՈՒԼԱԼՅԱՆ
- ↑ «Զուլալյան Մանվել Կարապետի». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-12-01-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մանվել Զուլալյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Վլադիմիր Բարխուդարյան, Պավել Չոբանյան «Ակադեմիկոս Մանվել Զուլալյան» (Ծննդյան 70-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1 2000, էջ 256-258
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանվել Զուլալյան» հոդվածին։ |