Մանուկ Պետրոսյան

հայ լեզվաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանուկ Հովհաննեսի Պետրոսյան (մարտի 12, 1918(1918-03-12), Վարդենիս, Էջմիածնի գավառ, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս - հունվարի 7, 1998(1998-01-07)), լեզվաբան, ավագ դասախոս, դոցենտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Մանուկ Պետրոսյան
Ծնվել էմարտի 12, 1918(1918-03-12)
Վարդենիս, Էջմիածնի գավառ, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս
Մահացել էհունվարի 7, 1998(1998-01-07) (79 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1948)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն

խմբագրել

1936 թվականին ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը, 1948 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948-1962 թվականներին եղել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ և մայրենի լեզվի ու գրականության ուսուցիչ, 1962-1966 թվականներին ՀԽՍՀ լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող։ 1966 թվականին նշանակվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ավագ դասախոս։ Հեղինակ է հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ մի շարք ուսումնասիրությունների։

Հրատարակել է

խմբագրել
  • Ուղղախոսության ուսուցման իմ փորձը, ուսումնական ձեռնարկ։
  • Լեզվաոճական աշխատանքները գրավորներին նախապատրաստվելիս, ուսումնական ձեռնարկ։
  • Լեզվի և ոճի հարցեր։ Դասախոսություններ։ Երևան, 1980 թ., 66 էջ։

Գրականություն

խմբագրել