Մանուկ Հերգնյան
Մանուկ Հերգնյանը (հուլիսի 27, 1975թ․ Հայաստան) հայ տնտեսագետ, վենչուրային ներդրող և սոցիալական ձեռներեց է։ Նա «Ի-Վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, ինչպես նաև «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը, որը Համաշխարհային տնտեսական ֆորումի «Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի» գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում։ Մանուկ Հերգնյանը հանդիսանում է նաև «Գրանատուս Վենչուրս»՝ Հայաստանում առաջին վենչուրային ընկերության, տնօրենը և համահիմնադիրը[փա՞ստ]։ Ընկերությունը ներդրումներ է կատարում վաղ շրջանում գտնվող բարձր տեխնոլոգիական ստարտափների մեջ։
Մանուկ Հերգնյան | |
---|---|
Ծնվել է | Հուլիս 27, 1975 թ․ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատանք | Հայ տնտեսագետ, վենչուրային ներդրող և սոցիալական ձեռներեց |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ՝ Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդի համար |
Մանուկ Հերգնյանը ակտիվորեն աջակցում է Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացմանը և ներկայումս հանդիսանում է մի շարք կազմակերպությունների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և «Ինովացիոն Կենտրոնի» (նախկինում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն)։
Մանուկ Հերգնյանը հանդիսանում է նաև «Պահապան» հիմնադրամների համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ և Այբ դպրոցի ստեղծման առաջին աջակիցներից։
Նախկինում հանդիսացել է Հայաստանի վարչապետին կից Արդյունաբերական խորհդի, ինչպես նաև ՔԵՆԴԼ ծրագրի համակարգող խորհդի անդամ։
Մանուկ Հերգնյանը դասավանդել է «Ռազմավարական կառավարում» առարկան Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև առաջին հիբրիդային ուսումնական ծրագիրը՝ «Մրցունակության միկրոտնտեսագիտություն» առարկան, որը մշակվել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի կողմից։
Մանուկ Հերգնյանն ուսանել է Օքսֆորդի համալսարանում (Executive MBA), Մոսկվայի պետական համալսարանում (տնտեսագիտության թեկնածու) և Երևանի պետական համալսարանում։
Աշխատություններ
խմբագրել- Մենք չենք կարող կառուցել «տիպային» պետություն (հեղինակային հոդված)
- Կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման արդյունավետությունը գնահատողող յոթ թեստերը (հետազոտական հոդված)[1]
- Նոր տնտեսական իրականությունը եւ մեր պատասխանը (հետազոտական հոդված)[2]
- Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2019։ Աշխատատեղերի ապագան Հայաստանում (հետազոտական զեկույց)[3]
- Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017։ Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ (հետազոտական զեկույց)[4]
- Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2013 -2014։ Աճի հրամայականը և խոչընդոտները (հետազոտական զեկույց)[5]
- Transforming Higher Education for Economic Competitiveness (հետազոտական հոդված)[6]
- Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012։ Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը (հետազոտական զեկույց)[7]
- Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010։ Բարձրագույն կրթության մարտահրավերը (հետազոտական զեկույց)[8]
- Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009։ Նորարարության էկոհամակարգի սերմանումը (հետազոտական զեկույց)[9]
- Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2008: (հետազոտական զեկույց)[10]
- Competitiveness of the Armenian Private Sector: Moving to the Next Stage (հետազոտական հոդված)[11]
- Conceptual Approaches to the Strategy of Economic Development of Armenia (հետազոտական հոդված)[12]
- Ethical Antinomies of Economics (հետազոտական թուղթ)[13]
- The Characteristics of Armenia’s Startup Ecosystem (հարցազրույց)[14]
Ֆիլմագրություն
խմբագրել- 2021, Ստեղծագործ ձեռքերով[15],
- 2010, Արարատից Սիոն[16]
- 2008, Հատուկ Պահպանվող Տարածքներ[17]
- 2007, Անիծյալ Քառյակ (Կենսաբազմազանություն)[18]
- 2007, Թունավորում Շահի Դիմաց (Ընդերքի Պաշարներ)[19]
- 2006, Հոսող Հարստություն (Ջրային Պաշարներ)[20]
- 2006, Թափոններ[21]
- 2006, Ծառ Տնկիր (Անտառների Վերականգնում)[22]
- 2006, Մահաբեր Բանաձեւեր (Օդի Աղտոտում)[23]
- 2006, Ագահության Մոլուցք (Ապօրինի Ծառահատումներ)[24]
- 2005, Հույսի Թելեր (Սեվանա Լիճ)[25]
- 2005, Անապատացող Քաղաք (Երևան)[26]
- 2005, Շիկահող[27]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման արդյունավետությունը գնահատողող յոթ թեստերը». EV Consulting. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Նոր տնտեսական իրականությունը եւ մեր պատասխանը». EV Consulting. 2020 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Մանուկյան Սերգեյ; Զակարյան Սառա (2019). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2019։ Աշխատատեղերի ապագան Հայաստանում (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. ISBN 978-9939-1-0989-3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Հերգնյան, Մանուկ; Աթաբեկյան Հովհաննես; Բաբայան Դավիթ; Հակոբյան Սարգիս (2017). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017։ Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. ISBN 978-9939-1-0586-4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Գրիգորյան Սոնա; Մալումյան Գոհար; Կարապետյան Թամարա (2014). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2013 -2014։ Աճի հրամայականը և խոչընդոտները (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. ISBN 978-99941-870-8-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Hergnyan, Manuk; Howard, Williams (Summer 2012). «Transforming Higher Education for Economic Competitiveness» (PDF). Developing Alternatives. 15 (1) (PDF). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite journal}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Գրիգորյան Սոնա; Մալումյան Գոհար; Աթաբեկյան Հովհաննես; Արզումանյան Աշոտ; Առաքելյան Արմենուհի (2012). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012։ Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Մալումյան Գոհար; Աթաբեկյան Հովհաննես; Արզումանյան Աշոտ (2010). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010։ Բարձրագույն կրթության մարտահրավերը (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. ISBN 978-99941-870-4-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Հերգնյան, Մանուկ; Հովհաննիսյան Սևակ; Մալումյան Գոհար (2009). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009։ Նորարարության էկոհամակարգի սերմանումը (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Հերգնյան, Մանուկ; Գաբրիելյան Գագիկ; Մակարյան Աննա (2008). Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2008 (PDF). Երևան: Ի-Վի Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Hergnyan, Manuk; Gabrielyan, Gagik; Makaryan, Anna (2008 թ․ մարտ). «Competitiveness of the Armenian Private Sector: Moving to the Next Stage» (PDF). Armenian Journal of Public Policy: 103–126 (PDF). Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
{{cite journal}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ Hergnyan, Manuk (2006 թ․ դեկտեմբեր). «Conceptual Approaches to the Strategy of Economic Development of Armenia». Economic Policy and Poverty Journal (4).
- ↑ Hergnyan, Manuk (2004). «Ethical Antinomies of Economics». Science & Religion in Context Conference Materials. Philadelphia, USA.
- ↑ Hergnyan, Manuk. "The Characteristics of Armenia's Startup Ecosystem". CIVILNET.
- ↑ «Ստեղծագործ ձեռքերով». Շողակաթ ՀՌ.
- ↑ 2010, Արարատից Սիոն, «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան։ Տէր Մեսրոպ քահանայ Արամեան (սցենարի հեղինակ և պրոդյուսեր), Էդգար Բաղդասարյան (ռեժիսոր), Ռուբէն Գասպարյան (օպերատոր), Մանուկ Հերգնյան ( պրոդյուսերի օգնական), Արթուր Ղարայեան (օպերատոր), Արա Թորոսյան (երաժշտութեան հեղինակ), Մկրտիչ Բարոյեան (օպերատոր)
- ↑ 2008, Հատուկ Պահպանվող Տարածքներ, «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2007, Անիծյալ Քառյակ (Կենսաբազմազանություն), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2007, Թունավորում Շահի Դիմաց (Ընդերքի Պաշարներ), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2006, Հոսող Հարստություն (Ջրային Պաշարներ) , «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2006, Թափոններ, «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2006, Ծառ Տնկիր (Անտառների Վերականգնում), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2006, Մահաբեր Բանաձեւեր (Օդի Աղտոտում), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2006, Ագահության Մոլուցք (Ապօրինի Ծառահատումներ), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2005, Հույսի Թելեր (Սեվանա Լիճ), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2005, Անապատացող Քաղաք (Երևան), «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։
- ↑ 2005, Շիկահող, «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիա, Երևան, պրոդյուսեր՝ Մանուկ Հերգնյան։