Մանուկ Թորոյան

հայ վիպասաց
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանուկ Հարությունի Թորոյան (Թորոյենց Մանուկ, մայիսի 4, 1864(1864-05-04), Խաստուր - օգոստոսի 4, 1958(1958-08-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ վիպասաց, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։

Մանուկ Թորոյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1864(1864-05-04)
ԾննդավայրԽաստուր
Մահացել էօգոստոսի 4, 1958(1958-08-04) (94 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Խաստուր գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Մանուկը, համագյուղացիների հետ, թողել է իր ծննդավայրը և գաղթել Արևելյան Հայաստան։ Սկզբում խաստուրցիները բնակություն են հաստատում Կոտայքի շրջանի Զառ գյուղում, ապա Սարդարապատի շրջանի Ուզունօբա գյուղում։ Այստեղից Մանուկը իր եղբայրների հետ փոխադրվում է Երևան։

1922 թվականին Հայաստանի Պարժողկոմատի գումակում աշխատել է որպես սայլապան, 1923-1931 թվականներին՝ բեռնակիր Երևանի կայարանում։ 1931 թվականից անցել է կենսաթոշակի։ Մանուկն անտառաճանաչ էր։ Ճիշտ է, 1931 թվականին անգրագիտության վերացման խմբակում նա տառաճանաչ էր դարձել, բայց շուտով մոռացել էր սովորածը։ Դրա փոխարեն ունեցել է բացառիկ հիշողություն։

«Սասնա ծռեր» հայ էպոսի տասը լավագույն պատումներից մեկի հեղինակը Մանուկ Թորոյանն է (գրի է առել մեծագույն հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը, 1932 թվականին)։ Մանուկը «Դավթի պատմությունը» լսել է հայրենի Խաստուր գյուղում, հեքիաթասացներ Ռես Գսպոյից և Վարդանե Քոչեից։ Վեպը նա համարել է ոչ թե հեքիաթ, այլ իրական պատմություն, եղելություն։

Հաշվի առնելով Մանուկ Թորոյանի վիպասանական արտակարգ ձիրքը, Կարապետ Մելիք-Օհանջանյանի նրան ընդունում են ԽՍՀՄ գրողների միության շարքերը։ Մանուկ Թորոյանի՝ «Սասնա ծռեր»-ի պատումը տպագրվել է «Սասնա ծռեր» գրքի Բ հատորի Ա մասում (Երևան, 1944) և «Սասնա ծռեր» գրքում (Երևան, 1977)[2]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Մանուկ Թորոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 155-156.