Սեդա Մանուկյան (նկարչուհի)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդա Ավետիսի Մանուկյան (1945, Բեյրութ, Լիբանան), հայազգի լիբանանցի նկարչուհի։
Սեդա Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1945 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Դավանանք | բուդդայականություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուսուցիչ | Պոլ Կիրակոսյան |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեդա Մանուկյան (այլ կիրառումներ)
Կենսագրություն
խմբագրելՍեդա Մանուկյանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում։ Մայրը՝ Աստղիկը, ծնունդով եղել է Հալեպից, հայրը՝ Ավետիսը, Այնթապից։ Քույրը՝ Անի Կուպելյանը, քանդակագործ է, մյուս քույրը՝ Ալին Մանուկյանը, լուսանկարիչ է, քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Reuters-ի գլխավոր լուսանկարիչը։ Ունի նաև եղբայր[1]։
Նկարչության դասեր է առել Պոլ Կիրակոսյանից և Լյուսի Ներսեսից։ Իտալիայի դեսպանատան կողմից կազմակերպված մրցույթում արժանացել է առաջին մրցանակին և ուղարկվել է Պերուջա երեք ամսով արվեստի դասեր առնելու[2]։ 1964-1970 թվականներին սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, 1972-1973 թվականներին՝ Լոնդոնում։ Այնուհետև վերադարձել է Բեյրութ։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով ավերված տարածքներում եղել է կամավոր, երեխաներին սովորեցրել է նկարել և ինքն էլ ստեղծագործել է։ Պատերազմական տարիներին ներկայացրել է համեմատաբար նոր թեմաներ՝ Բեյրութի քաղաքացիների իրատեսական դիմանկարները[2]։
2005 թվականին Շրի Լանկայի մենաստաններից մեկում կարգվել է որպես բուդդիստ՝ ստանալով Ani Padma Tsult'hrim Drolma անունը[3]։ 2008 թվականին նկարահանվել է «Sela Maniyo» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նկարչի հոգևոր վերափոխման մասին[4]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։ Սեդա Մանուկյանը հրատարակել է օրիգինալ նկարներով մանկական գրքեր, որոնք իմաստության փոքր դասեր են, որ նա կիսում է իր սիրելի մանուկների հետ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Armenian Women Artist Questions: Written Interiview» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 2,0 2,1 «Seta Manoukian Portfolio». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Seta Manoukian, Art and Spirituality». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Mother Sela - Artist and Buddhist Nun-63 min Documentary
- ↑ «Պարմանուհին» և «Փողոց և մարդիկ» կտավները ՀԱՊ-ում
- ↑ «Seta Manoukian, Availability of books and DVDs will be announced later». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.