Մխիթար Մանուկյան
Մխիթար Ռազմիկի Մանուկյան (սեպտեմբերի 20, 1973, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ և ղազախ հունահռոմեական ոճի ըմբիշ, մարզիչ, աշխարհի երկակի չեմպիոն (1998, 1999), Ասիայի կրկնակի չեմպիոն (1997, 1999)[1], Օլիմպիական խաղերի մեդալակիր (2004)[2], Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1995), Ղազախստանի սպորտի վարպետ (1998)։
Մխիթար Մանուկյան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ծննդյան թվական | սեպտեմբերի 20, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ | Յուրի Կարապետյան |
Կարիերայի ավարտ | 2005 |
Մեդալները | ||
---|---|---|
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ | ||
Ներկայացնում էր՝ Հայաստան | ||
Աշխարհի առաջնություն | ||
Բրոնզ | Պրահա 1995 | 62 կգ |
Եվրոպայի առաջնություն | ||
Բրոնզ | Բուդապեշտ 1996 | 62 կգ |
Ներկայացնում էր՝ Ղազախստան | ||
Օլիմպիական խաղեր | ||
Բրոնզ | Աթենք 2004 | 66 կգ |
Աշխարհի առաջնություն | ||
Ոսկի | Եվլե 1998 | 62 կգ |
Ոսկի | Աթենք 1999 | 62 կգ |
Ասիայի առաջնություն | ||
Ոսկի | Թեհրան 1997 | 63 կգ |
Ոսկի | Տաշքենդ 1999 | 63 կգ |
Աշխարհի գավաթի առաջնություն | ||
Ոսկի | Ալմա-Աթա 2003 | 66 կգ |
Կենսագրություն
խմբագրելՄխիթար Մանուկյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 20-ին Լենինականում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 10 տարեկանում՝ Յուրի Կարապետյանի ղեկավարությամբ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ծնողներն ու քույրը զոհվել են։ Իր խոսքերով, այդ ողբերգությանը դիմացել է ըմբշամարտի շնորհիվ։ 1990 և 1991 թվականներին դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ 1993-1996 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ և դարձել աշխարհի (1995) և Եվրոպայի (1996) առաջնությունների մրցանակակիր, մասնակցել Ատլանտայի Օլիմպիական խաղերին (1996)։
1997 թվականին Ղազախսանի գլխավոր մարզիչ Դաուլետ Տուրլիխանովի հրավերով տեղափոխվել է Ալմա-Աթա և սկսել է հանդես գալ Ղազախստանի դրոշի ներքո։ Այդ թվականին էլ Մխիթար Մանուկյանը հաղթել է Ասիայի առաջնությունում, իսկ 1998 և 1999 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1999 թվականին Միասնական ոճի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ըմբիշ։ Սիդնեյի Օլիմպիական խաղերի ֆավորիտներից էր, սակայն այդ մրցումների դեռ նախնական փուլում անսպասելիորեն պարտվել է կուբացի ըմբիշ Խուան Լուիս Մարենին և զբաղեցնում միայն յոթերորդ տեղը։ Հետագայում վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի մասնակցել մրցումներին, այնուհետև չի կարողացել հանդես գալ իր նախկին քաշային կարգում։ Դժվարությամբ ընտրվելով որպես Աթենքի Օլիմպիական խաղերի մասնակից՝ կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։
2005 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և դարձել Ղազախստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի օգնական։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill; et al.Mkhitar Manukyan Արխիվացված 2020-04-18 Wayback Machine Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC. Archived from the original Արխիվացված 2020-04-18 Wayback Machine on 18 April 2020.
- ↑ Мхитар Манукян на Олимпийских Играх 2004 (ռուսերեն). borqba.narod.ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.sports-reference.com/olympics/athletes/ma/mkhitar-manukyan-1.html Արխիվացված 2017-06-10 Wayback Machine
- http://www.fila-official.com/index.php?option=com_database&Itemid=&act=ficheLutteur&id_lutteur=DA0349E2EFD24D58B9356280F7054713&filtre_pays=&lettre=M&recherche_lutteur=&lang=en(չաշխատող հղում)
- Կյանքը
- Իսկական ըմբշամարտի վերջին շողը
- Մխիթար Մանուկյանը 2004 թվականի Օլիմպիական խաղերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Մանուկյան» հոդվածին։ |