Մաննոն Ույգուր (իսկական ազգանունը՝ Մաջիև, հոկտեմբերի 11, 1897(1897-10-11), Տաշքենդ, Սիրդարիայի շրջան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1955(1955-10-16)), խորհրդային ուզբեկ ռեժիսոր, դերասան, թատերագիր։ Ուզբեկական խորհրդային թատրոնի հիմնադիրներից։ Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932)։

Մաննոն Ույգուր
Ծնվել էհոկտեմբերի 11, 1897(1897-10-11)
ԾննդավայրՏաշքենդ, Սիրդարիայի շրջան, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 16, 1955(1955-10-16) (58 տարեկան)
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մաննոն Ույգուրը ծնվել է 1897 թվականին Տաշքենդում։ Թատերական գործունեությունը սկսել է 1916 թվականից որպես «Տուրոն» (Տաշքենդ) խմբի սիրողական դերասան։ 1919 թվականին նա կազմակերպել և գլխավորել է Տաշքենդի Կարլ Մարքսի անվան ուզբեկական մասնագիտական թատերախումբը, ներկայացումներին մասնակցել որպես դերասան[1]։ 1924-1927 թվականներին սովորել է Մոսկվայի Ուզբեկստանի լուսավորության տանը կից դրամատիկական ստուդիայում։ Ավարտելուց հետո միացել է Խամզիի անվան թատրոնի խմբին, եղել թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։ Նպաստել է ուզբեկական դերասանական դպրոցի ստեղծմանը։ Ույգուրի բեմադրած ներկայացումները տարբերվել են ճշգրիտ սոցիալական առանձնահատկություններով, վառ ազգային կոլորիտով, արտահայտչական միզանսցենով։ Ույգունն առանձնակի ուշադրություն է դարձրել բեմական խոսքին։ Գրել է կատակերգություններ («Թուրքմեն բժիշկը», 1918 թվական և այլն), ադրբեջաներենից ու թաթարերենից թարգմանել է պիեսներ։ Դասավանդել է Տաշքենդի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[2]։

Մահացել է 1955 թվականի հոկտեմբերի 16-ին։ Թաղված է Տաշքենդի Չիգատայսկի գերեզմանատանը։

Գործունեություն խմբագրել

Դերասանկան աշխատանքներ խմբագրել

  • «Թուրքմեն բժիշկը», Մ. Ույգուր, Էշիմկուլ
  • «Բեգ և բատրակ», Խամզա Խակիմզադե Նիյազի, Գավուր
  • «Խալիմա», Գուլյամ Զաֆարի, Ռախիմ

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

  • 1919 թվական - «Բեգ և բատրակ», Խամզա Խակիմզադե Նիյազի
  • 1920 թվական - «Խալիմա», Գուլյամ Զաֆարի
  • 1929 թվական - «Երկու կոմունիստ», Կամիլ Յաշեն
  • 1932 թվական - «Դիմակը պատռված է», Զիննատ Ֆատխուլին
  • 1935 թվական - «Համլետ», Շեքսպիր
  • 1938 թվական - «Դավաճանները», Զիննատ Ֆատխուլին
  • 1944 թվական - «Ջալալեդդին», Շեյզադե
  • 1947 թվական - «Կյանքի երգ», Ույգուն
  • 1954 թվական - «Առաքելություններ», Սաբիր Աբդուլլա

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932)
  • Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ (1949)
  • Ուզբեկստանի ԽՍՀ Խամզիի անվան մրցանակ (1967 թվական՝ հետմահու)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ» մեդալ
  • «Անձնվեր աշխատանքի համար» շքանշան (Ուզբեկստան) (2001 թվական՝ հետմահու)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. OrexCA.com. «San'at :: Маннон Уйгур. Фрагменты театральной судьбы». sanat2013.orexca.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
  2. «УЙГУР Маннон».