Մանհայմ գեղարվեստի սրահ
Մանհայմ գեղարվեստի սրահ կամ Մանհայմի արվեստի սրահ (գերմ.՝ Kunsthalle Mannheim), ժամանակակից արվեստի թանգարան Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Հիմնադրվել է 1909 թվականին։
Մանհայմ գեղարվեստի սրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մանհայմ[1] |
Հասցե | 68165 |
Հիմնադրվել է | 1907 |
Կայք | kuma.art |
![]() | |
![]() |
Հավաքածու
խմբագրելԿունշտալեի սեփական հավաքածուն ներառում է նկարիչների 1500 աշխատանքներ, որոնց թվում են Պոլ Սեզանի և Վասիլի Կանդինսկու, ինչպես նաև Անսելմ Կիֆերի 38 ստեղծագործությունները, որոնք ապահովված են գործարար Հանս Գրոտի երկարաժամկետ վարկով[2]։
Ճարտարապետություն
խմբագրելՀերման Բիլինգի նախագծով շենքը կանգնեցվել է որպես ժամանակավոր կառույց քաղաքի 300-ամյակին նվիրված 1907 թվականին «Արվեստի միջազգային ցուցահանդեսին» մասնակցելու համար։ Այն ի սկզբանե ենթադրվում էր քանդել այս ցուցահանդեսից հետո, սակայն հետագայում վերածվում է քաղաքային պատկերասրահի։
Համբուրգի ճարտարապետներ Գերկանի, Մարգի և գործընկերների կողմից 2018 թվականին բացվել է 1200 քառակուսի մետր նոր տարածք, որտեղ կան յոթ ցուցասրահներ և 22 մետր բարձրությամբ ապակե տանիք։ Բետոնի, ապակու և պողպատի կառուցվածքը պատված է բրոնզե շերտով[2]։
Տնօրեններ
խմբագրել- 1909-1923 Ֆրից Վիչերտ
- 1923-1923 Գուստավ Ֆրիդրիխ Հարթլաուբ
- 1933-1959 Վալտեր Պասարգե
- 1959-1983 Հայնց Ֆուխս
- 1984-2002 Մանֆրեդ Ֆաթհ
- 2002-2007 Ռոլֆ Լաուտեր
- 2008-2019 Ուլրիկե Լորենց
- Սկսած 2019 Յոհան Հոլթեն
Պատկերասրահ
խմբագրել-
Կասպար Դեվիդ Ֆրիդրիխ, «Երեկո ամպերի հետ», 1824
-
Թեոդոր Ժերիկոն, 1821-1822
-
Գյուստավ Կուրբե, 1863
-
Կամիլ Պիսարրո, 1875
-
Ալֆրեդ Սիսլեյ, փողոց Մարլիում, 1876
-
Վինսենթ վան Գոգ, Վարդեր և արևածաղիկներ, 1886
-
Կառլ Շուխ, Գլադիոլի և նարինջ, 1890
-
Լովիս Կորինտ, Ծովը Լա Սպեցիում, 1914
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 Catherine Hickley Kunsthalle Mannheim unveils €68m extension backed by German billionaire (английский) // The Art Newspaper. — 2018.
Գրականություն
խմբագրել- Buderer, Hans-Jürgen, & Hille, Karoline: Entartete Kunst - Beschlagnahmeaktionen in der Städtischen Kunsthalle Mannheim 1937, Städtische Kunsthalle Mannheim 1987 (Kunst + Dokumentation 10) ISBN 3-89165-046-9, second revised edition ISBN 3-89165-066-3
- Dorn, Roland (et alt.): Stiftung und Sammlung Sally Falk, Städtische Kunsthalle Mannheim 1994 (Kunst + Dokumentation 11) ISBN 3-89165-045-0
- Ellrich-Schumann, Christine: Eine Kunstsammlung entsteht. Die Entwicklungsgeschichte der städtischen Kunstsammlung in der Kunsthalle Mannheim von ihren Anfängen bis zum Jahre 1933, Gardez! Verlag, St. Augustin 1997 ISBN 3-928624-56-3
- Scotti, Roland: Die "Internationale Kunst-Ausstellung" 1907 in Mannheim, Städtische Kunsthalle Mannheim 1985 (Kunst + Dokumentation 9) ISBN 3-89165-038-8
- Inge Herold. Skulpturen. Kunsthalle Mannheim, Neuerwerbungen seit 1989, Kunsthalle Mannheim, 1995, ISBN 3-89165-094-9.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհայմ գեղարվեստի սրահ» հոդվածին։ |