Մանկական աճուրդ (շվեդերեն՝ Barnauktion, ֆիններեն՝ Huutolaisuus), պատմական պրակտիկա XIX-XX դարերի Շվեդիայում և Ֆինլանդիայում, որը իր մեջ է ներառում որբ երեխաներին և աղքատների երեխաներին վաճառքը աճուրդների ժամանակ։ Որպես կանոն, աճուրդներն անցկացվել են եկեղեցիներում և աճուրդային տներում Աղքատության դեմ պայքարի խորհրդի կողմից։ Վաճառքն անցկացվում էր անգլիական աճուրդի սկզբունքով։ Այն մարդը, ով մունիցիպալիտետից ամենաքիչ վարձն էր պահանջում, ստանում էր երեխային, որի մասին նա պետք է մեկ տարի հոգ տաներ այն գումարով, որը պահանջել է մունիցիպալիտետ[1]։ Դա թույլ էր տալիս, որ կազմակերպիչները փող խնայեն երեխաների խնամակալման համար։ Հաճախ այնպես էր ստացվում, որ նույն երեխաներին վաճառում էին մի քանի անգամ շատ տարիների ընթացքում[2]։ Այն մարդը, ով գնել է երեխային, համարվել է նրա հոգեծնող, սակայն, որպես կանոն, երեխաներին վերցնում էին որպես էժան բանվորական ուժ[3]։ Շվեդիայում մանկական աճուրդներն արգելվել են 1918 թվականին, իսկ Ֆինլանդիայում՝ 1923 թվականին[4], սակայն Ֆինլանդիայում աճուրդներն անցկացվել են մինչև 1930 թվականների կեսը[5]։ Վերջին հայտնի աճուրդն անցկացվել է 1935 թվականին[6]։

Շվեդիայի ֆինանսների նախկին նախարար Ֆրեդրիկ Վիլհելմ Թուրդսոնը, ով որբացել է ինը տարեկանում[7], ֆինլանդացի գրող Յոել Լեհթոնենը[8], շվեդացի գրող Հարրի Մարտինսոնը և ֆինլանդացի ոստիկան Յոհանես Ֆրոմն այն երեխաներից էին, ովքեր վաճառվել են այդպիսի մանկական աճուրդների ժամանակ։

Նմանատիպ պրակտիկան նաև անցկացվել է ուրիշ եվրոպական երկրնդրում, ինչպես օրինակ Շվեյցարիայում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lundberg Sofia (2000)։ «Child Auctions in Nineteenth Century Sweden: An Analysis of Price Differences»։ The Journal of Human Resources 35 (2): 279–298։ JSTOR 146326 
  2. Såld till lägstbjudande
  3. Lindgren, Tuuli (սեպտեմբերի 14, 2011)։ «Tiesitkö tämän vaietun asian historiasta? Suomessa myytiin lapsia orjiksi» (ֆիններեն)։ MTV3։ Վերցված է մարտի 14, 2017 
  4. Leppälä, Anni-Helena (փետրվարի 20, 2011)։ «Huutolaislapset saavat äänensä takaisin» (ֆիններեն)։ Kansan Uutiset։ Վերցված է մարտի 14, 2017 
  5. Huutolaislapset saavat äänensä takaisin
  6. Tiesitkö tämän vaietun asian historiasta? Suomessa myytiin lapsia orjiksi
  7. «Fredrik Vilhelm Thorsson» (շվեդերեն)։ Nationalencyklopedin։ Վերցված է մարտի 14, 2017 
  8. Luottamusta kansalliseen renessanssiin
  9. Switzerland’s shame: The children used as cheap farm labour