Մանթաշ կամավորական ջոկատ

«Մանթաշ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990 թվականին Արթիկի շրջանի Մանթաշ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1992 թվականի հունիսից ներառվել է Հատուկ գնդի Ապարանի վաշտի, 1994 թվականին՝ որպես առանձին վաշտ՝ գնդի 1-ին գումարտակի կազմում։

Մանթաշ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՆ. Եղոյան, Ա. Առաքելյան, Ս. Հովսեփյան

1990-1994 թվականներին ջոկատը, վաշտը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար) և Արցախի Հանրապետության Քաշաթաղի (Մալխալաֆ, «Տիգիկ-1», «Տիգիկ-2», «Կոբրա» դիրքեր), Կուբաթլուի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ն. Եղոյանը, Ա. Առաքելյանը, Ս. Հովսեփյանը։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով պարգևատրվել է 4, «Մարտական գործողությունների համար»՝ 10, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով՝ 20 և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 6 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։