Մանե Սարինյան

հայ թարգմանիչ, գրականագետ

Մանե Սերգեյի Սարինյան (հունվարի 23, 1957(1957-01-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թարգմանիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)[1]։

Մանե Սարինյան
Ծնվել էհունվարի 23, 1957(1957-01-23) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հյուսիսային Կարոլինայի համալսարան և Հայ-Ռուսական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Մանե Սարինյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 23-ին, Երևանում, գրականագետ Սերգեյ Սարինյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնում։ 1995 թվականին գիտահետազոտական աշխատանքներ է կատարել Կալի‎ֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանում, 1998-1999 թվականներին` Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։ 1999 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում դասավանդում է անգլերեն։ Գրականագիտական հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է։ 2005 թվականին անգլերենից թարգմանել է «Արշիլ Գորկի։ Նամակներ» գիրքը[2]։

Գրքեր խմբագրել

  • «Լևոն Շանթ։ Երկերի ժողովածու», 2-րդ հատորի բնագրի պատրաստում և ծանոթագրություններ, 2008։
  • «Միֆոլոգիզմը 20-րդ դարի 60-80-ական թվականների հայ արձակում», 2012։

Թարգմանություններ (անգլերենից) խմբագրել

  • Արշիլ Գորկի, Նամակներ, Երևան, 2005։
  • Դեյվիդ Լոուրենս, վիպակներ, Երևան։

Հոդվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՄԱՆԵ ՍԱՐԻՆՅԱՆ
  2. «Մանե Սերգեյի Սարինյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.