Մանբիջի օպերացիա
Մանբիջի օպերացիա (անգլ.՝ Manbij offensive), զինված բախում Սիրիայի դեմոկրատական ուժերի և ԻԼԻՊ-ի գրոհայինների միջև, որը սկսվել է 2016 թվականի մայիսի 31-ին։ Գործողության հիմնական նպատակը եղել է Սիրիայի Հալեպի մարզի Մանբիջ քաղաքի և հարակից շրջանների գրավումը։ Գործողության հիմնական նպատակը եղել է ԻԼԻՊ-ի կապի կտրումը արտաքին աշխարհի հետ և արգելելը զինված գրոհայինների հոսքը դեպի Թուրքիա և Եվրոպա[20][21]։ Գործողության ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը հիսունհինգ ավիահարված է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին[20]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարեցին, որ գրավել են Մանբիջ քաղաքը։
Մանբիջի օպերացիա | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սիրիական ճգնաժամ | |||||||||||
![]() Քարտեզը, որը ցույց է տալիս գրավված տարածքները | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]() |
![]() | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
![]()
|
Մի քանի հազար զինյալներ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
315 զոհ (ՍԴՈՒ-ի պնդմամբ)[15] 1,650 զոհ (ԻԼԻՊ-ի պնդմամբ)[16] 264 զոհ (ԿՀՎ-ի տվյալներով)[17] |
1,026 զոհ (ՍԴՈՒ-ի պնդմամբ)[15] 400 զոհ (ԻԼԻՊ-ի պնդմամբ)[16] 4,180 զոհ, 112 գերի[17] |
444 քաղաքացիական անձ[15] և 2,000+ վիրավոր ~78,000 քաղաքացի տեղահանվել է[18][19] |
Մինչ 2015 թվականի դեկտեմբերիը քրդական անկանոն ուժերը գրավել էին Մանբիջին հարակից Թիշրին Դամ տեղանքը, որի տարածքով հոսում է Եփրատ գետը։ Սա Մանբիջի օպերացիայի սկսման սկիզբն էր։ Սիրիայի դեմոկրատական ուժերը ձևավորվել էին 2015 թվականի հոկտեմբերին։ ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության (Ազգային ինքնապաշտպանության խմբավորումը և Կանանց ինքնապաշտպանության խմբավորում), արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր, որոնք մտնում են Սիրիական արաբական կոալիցիայի մեջ, ինչպես նաև ասորական, հայկական և թուրքմենական խմբավորումներ։
Մինչ 2016 թվականի մարտի 30-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հասցրել էին 25 ավիահարված։ Ապրիլի 2-ին ՍԴՈՒ-ի կազմում կռվող քրդական 6 խմբավորումներ կազմեցին Մանբիջի ռազմական խորհուրդը, որի հիմնական նպատակը կայանում էր ռազմավարական խորհրդատվության տրամադրումը կռվող զինյալներին։ Ապրիլի 3-ին ԱՄՆ-ն կոչ արեց Թուրքիային օժանդակելու Մանբիջի օպերացիան, սակայն թուրքական կողմը երկու պահանջ ներկայացրեց հակաիսլամիստական կոալիցիային միանալու համար։ Թուրքիան պահանջում էր, որ Սիրիայի արաբները, ովքեր կռվում էին ՍԴՈՒ-ի կազմում պետք է լքեն ՍԴՈՒ-ի շարքերը։ Երկրորդ պահանջի համաձայն Միացյալ Նահանգները պետք է օգներ Թուրքիային՝ քրդերի դեմ պայքարում։ Թուրքական կողմի փոխանցմամբ ապրիլի 4-ին ամերիկացի գեներալներից կազմված պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ քննարկելու Մանբիջի ազատագրման ծրագիրը։ Թուրքիան հայտարարեց, որ ինքը չի օգնի, բայց նաև չի խանգարի Սիրիայի դեմոկրատական ուժերին՝ գրավելու Մանբիջ քաղաքը։
2016 թվականի օգոստոսի 12-ին հայտարարվեց, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը գրավել են Մանբիջ քաղաքը։ Գրավման օպերացիային օժանդակել են ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և գերմանական ուժերը, չնայած որ, Գերմանիայի կառավարությունը հրաժարվում է այս փաստից։ Ներկայումս ՍԴՈՒ-ն հզոր պաշտպանական ամրություններ է կառուցում շրջանի հյուսիսային մասում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «"Manbij operation will continue until ISIS is completely expelled"». ANF News. 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Intense airstrikes by the coalition on Manbij and advancement for The Syria Democratic Forces in the vicinity of the city». SOHR. 2016 թ․ հունիսի 14.
- ↑ «Syria rebels 'cut off IS escape route' through Manbij». BBC. 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Charkatli, Izat (2016 թ․ օգոստոսի 12). «SDF captures ISIS's largest stronghold in Aleppo». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 5,0 5,1 «Syrian Democratic Forces secure defense lines north Manbij to prevent ISIS infiltration». ARA News. 2016 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Syria Kurds preparing Manbij offensive: report». Now. 2016 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «US airstrikes pave way for PYD, regime advance in northern Syria». Daily Sabah. 2016 թ․ մարտի 30.
- ↑ «American, German, and French forces are backing up SDF in Menbej battle». SOHR. 2016 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Damascus says German special forces in Syria, Germany denies». Reuters. 2016 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019-01-17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «El Pentágono no ve riesgo de choque en Siria con fuerzas y aliados de Asad». Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Tomson, Chris (2016 թ․ հունիսի 9). «ISIS suffers new territorial losses in eastern Aleppo – Map update». al-masdar News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «US coalition spokesman: Arabs are leading Manbij campaign, not Kurds – ARA News». 2016 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «Residents desperate as anti-IS forces move on Manbij». Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «New details in the German, American and French forces support for The Syria Democratic Forces in the northeastern countryside of Aleppo». SOHR. 2016 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 The third US citizen fighter is killed in Manbij area and casualty number rises to about 1800 civilians and fighters
- ↑ 16,0 16,1 Charkatli, Izat (2016 թ․ հուլիսի 22). «SDF advancing on Manbij's city center: Field Report». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 17,0 17,1 «The results of Manbij liberation announced - ANHA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «UN warns Manbij battle could uproot more than 200,000 Syrians». Hürriyet Daily News. 2016 թ․ հունիսի 7.
- ↑ «Arab-Kurdish alliance savors a victory over ISIS after two months of ferocious fighting».
- ↑ 20,0 20,1 «Fights to Retake Fallujah, Manbij City From ISIL Begin». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Carter says Islamic State used Manbij to plot against U.S., Europe, Turkey». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.