Մանա Իվաբուտի
Մանա Իվաբուտի (ճապ. 岩渕 真奈 Իվաբուտի Մանա, մարտի 18, 1993[1], Մուսասինո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, անգլիական «Արսենալ» ակումբի և Ճապոնիայի հավաքականի հարձակվող։ 2011 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն և 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Իվաբուտին հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին[2]։
Մանա Իվաբուտի ճապ.՝ 岩渕真奈 | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ճապոնիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1993[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Մուսասինո, Տոկիո, Ճապոնիա | ||
Հասակ | 155 սանտիմետր | ||
Քաշ | 53 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
Ակումբներ խմբագրել
Իվաբուտին սկսել է ֆուտբոլ խաղալ դպրոցում սովորելիս՝ հետևելով ավագ եղբոր օրինակին, ով խաղում էր Տոկիոյի ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ 2007 թվականին մասնակցել է Լա Լիգայի խաղերին «НТВ Բելեզայի կազմում»։
2013-2017 թվականներին Գերմանիայում հանդես է եկել «Հոֆենհայմի» և «Բավարիայի» կազմում։
2017 թվականի սեպտեմբերին պայմանագիր է կնքել Կոբի Լեոնեսի ակումբի հետ[3]։
2021 թվականի մայիսի 26-ին պայմանագիր է կնքել անգլիական «Արսենալ» ակումբի հետ[4]։
Հավաքական խմբագրել
15 տարեկանում նա ազգային հավաքականի կազմում մասնակցել է մինչև 17 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությանը։ Չնայած քառորդ եզրափակիչում ճապոնացիների պարտությանը՝ Իվաբուչին ստացել է առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակը։
2010 թվականից նա հանդես է եկել առաջին հավաքականում։ Նա եղել է ազգային հավաքականի կազմում 2011 և 2015 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ։
2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին՝ Ֆրանսիայում, Մանան Իվաբուտին Ճապոնիայի հավաքականի կազմում գրավել է Շոտլանդիայի դարպասը՝ իր թիմին պարգևելով 2-1 հաշվով հաղթանակ։
Ձեռքբերումներ խմբագրել
Ակումբ խմբագրել
- Ճապոնիայի չեմպիոն 2007, 2008, 2010
- Լա Լիգայի գավաթակիր 2007, 2010, 2012
- Գերմանիայի չեմպիոն 2014/15, 2015/16
Թիմ խմբագրել
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակի 2012
- Աշխարհի չեմպիոն 2011
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2015
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Ивагути объявила о завершении карьеры в профессиональном футболе» (Японский).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Iwabuchi to leave Bayern, return to Japan». japantimes.co.jp. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Mana Iwabuchi signs for Arsenal». arsenal.com/ (անգլերեն). Официальный сайт ФК «Арсенал». 2021 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.