Մանարոլա
Մանարոլա (Մանաեա տեղական բարբառով) փոքր քաղաք, Ռիոմաջորե մունիցիպալիտետի մաս, Լա Սպեցիա պրովինցիայում, հյուսիսային Իտալիա։ Զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող հինգ քաղաքներից տարածքով երկրորդ ամենափոքր քաղաքն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Մանարոլա | ||
լիգ.՝ Manea իտալ.՝ Manarola | ||
Երկիր | Իտալիա | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0187 | |
Փոստային դասիչ | 19017 | |
| ||
Նկարագրություն
խմբագրելՄանարոլան Cinque Terre–ի ամենահին քաղաքն է՝ իր Սան Լորենցո եկեղեցով, որ կառուցվել է 1338 թվականին։ Քաղաքի բարբառը Մանարոլեզեն է, որը էապես տարբերվում է տարածաշրջանի մյուս բարբառներից։ "Մանարոլա" անունը հավանաբար լատիներեն "magna rota"–ի փոփոխված տարբերակն է։ Մանարոլեզե բարբառում այն փոխվել է և դարձել "magna roea", որը նշանակում է "մեծ անիվ", քանի որ քաղաքում կար անիվների գործարան։
Մանարոլայի տնտեսության հիմնական մասը ավանդաբար եղել են ձկնորսությունը և գինեգործությունը։ Տեղական գինիներից հատկապես հայտնի է Sciacchetrà–ն, որի մասին գրավոր հիշատակումները վերաբերում են դեռ Հին Հռոմի ժամանակաշրջանին։ Վերջին տարիներին Մանարոլան և նրա հարևան քաղաքները զբոսաշրջիկների շրջանում հայտնի և տարածված են դառնում հատկապես ամառվա ամիսներին։ Զբոսաշրջիկների շրջանում հայտնի է քայլքը Մանարոլայից մինչև Ռիոմաջորե, որ կոչվում է Via dell'Amore, "Սիրո հետք"։ Գրեթե բոլոր տները վառ են, պայծառ ու գունավոր։ Մանարոլայի գեղեցկությունն իր նկարներում արտահայտել է Անտոնիո Դիսկովոլոն (1874-1956)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Montefinale, Gino, Portovenere et le Cinque Terre. Con Illustrazioni a colori e testi in quattro lingue (Foto Turano, Milan, 1987)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանարոլա» հոդվածին։ |