Մայքլ Ջերոմ Օեր (անգլ.՝ Michael Jerome Oher, մայիսի 26, 1986(1986-05-26)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]), ամերիկյան ֆուտբոլի ամերիկացի նախկին մարզիկ։ Ութ մրցաշրջան հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL)՝ որպես հարձակվողական թեքլ։ Համալսարանային առաջնությունում ներկայացրել է Միսիսիպիի համալսարանը, որի ֆուտբոլային թիմում անցկացրած տարիներին ընդգրկվել է մի շարք խորհրդանշական հավաքականներում և արժանացել բազմաթիվ մրցանակների։ Ընտրվել է NFL-ի 2009 թվականի դրաֆթի առաջին ռաունդում՝ «Բալթիմոր Ռեյվնս» ակումբի կողմից։

Մայքլ Ժերոմ Օեր
Michael Jerome Oher
Դիմանկար
Ծնվել էմայիսի 28, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBriarcrest Christian School?
ՄասնագիտությունԱմերիկյան ֆուտբոլիստ
 Michael Oher Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Մայքլ Օերը ծնվել է Մեմֆիսում (Թենեսի նահանգ)։ Եղել է Դենիս Օերի (անգլ.՝ Denise Oher) 12 երեխաներից մեկը։ Մայրը եղել է հարբեցող, իսկ հայրը Մայքլ Ջերոմ Ուիլյամս Օերը՝ (անգլ.՝ Michael Jerome Williams) հաճախ էր հայտնվում բանտում։ Փոքր տարիքում Մայքլը զրկված է եղել ծնողական սիրուց։ Առաջին և երկրորդ դասարաններում սովորել է 2 տարի, իսկ 9 տարիների ընթացքում սովորել է 11 տարբեր դպրոցներում։ Օերը մեծացել է փողոցներում և ապրել մանկատներում։ Մայքլի կենսաբանական հայրը ինքնասպան է եղել բանտում, երբ նա սովորում էր արդեն բարձր դասարաններում։ Օերն ամերիկյան ֆուտբոլով զբաղվել է միջին դպրոցի առաջին տարում, ինչը նրան օգնում է ընդունվել քրիստոնեական դպրոց։ Մայքլին մեծ օգնություն է ցուցաբերում նաև Թոնի Հենդերսոնը, ում մոտ ժամանակավոր ապրում էր։ Դպրոցի ֆուտբոլային մարզիչը նկատելով Օերի ներուժը՝ նրան ներկայացնում է դպրոցի տնօրենին, ով որոշում է նրան ընդունել դպրոց։

2003 թվականի մրցաշրջանից հետո Մայքլն ընդգրկվում է մի շարք խորհրդանշական հավաքականներում։ Օերին հաջողվում է նաև ընդգրկվել Scout.com կայքի լավագույն 5 նորեկ լայնմենների (դիրք ամերիկյան ֆուտբոլում) ցանկում։ Ողջ ժամանակահատվածում Մաքլն ապրում էր տարբեր ընտանիքներում։ 2004 թվականին Լիեյն և Շոն Տուերը Օերին առաջարկեցին ապրել իրենց հետ։ Մայքլի դպրոցական միջին գնահատականը բարձրացնելու համար նոր խնամակալները վարձում են տնային ուսուցչի, ով աշխատում էր նրա հետ շաբաթական 20 ժամ։ Դպրոցում Օերը զբաղվել է նաև բասկետբոլով։

Համալսարանային մրցանակներ խմբագրել

  • 2005՝ «All-American առաջինկուրսեցի» առաջին թիմ
  • 2005՝ «All-Quad առաջինկուրսեցի» առաջին թիմ
  • 2005՝ SEC վարկածով «All-Freshman» առաջին թիմ
  • 2006՝ «All-SEC» երկրորդ թիմ
  • 2007՝ «All-SEC» առաջին թիմ
  • 2008՝ «All-American» առաջին թիմ
  • 2008՝ «All-SEC» առաջին թիմ
  • 2008՝ Շագ Ջորդանի անվան մրցանակ (տարվա հարձակվողական լայնմեն)
  • 2008՝ Գնդապետ Էրլ Բլեյքի անվան մրցանակ
  • 2008՝ Աութլենդի գավաթի եզրափակչի մասնակից
  • 2008՝ Կոներլիի գավաթի եզրափակչի մասնակից
  • 2008՝ Լոմբարդիի գավաթի կիսաեզրափակչի մասնակից
  • 2008՝ SEC Ջեյկոբս Բլոքինգի գավաթ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մայքլ Օերին անվանել են «Մեծ Մայք»

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #1173129960 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Օեր» հոդվածին։