Մայքլ Կուեստա
Մայքլ Կուեստա (անգլ.՝ Michael Cuesta, հուլիսի 8, 1963[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի ռեժիսոր, ով առավել հայտնի է իր անկախ ֆիլմերով։ Հայտնի է որպես «Սուտ» ֆիլմի (2001 թվական) ռեժիսոր և սցենարիստ, ինչի շնորհիվ բացահայտել է երիտասարդ դերասան Պոլ Դանոյի տաղանդը։ «Հաճախորդը միշտ մեռած է», «Դեքստեր», «Կապույտ արյուն» և «Հայրենիք» ֆիլմերի հեռուստասերիալների ռեժիսորն ու պրոդյուսերն է։
Մայքլ Կուեստա անգլ.՝ Michael Cuesta | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կերպարվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր |
IMDb | ID ID 0191147 |
Կենսագրություն
խմբագրելԿուեստան ծնվել է Նյու Յորքում։ 1985 թվականին School of Visual Arts (SVA) հաստատության կողմից ստացել է BFA աստիճան օպերատորական աշխատանքի համար։ Կուեստան «Սուտ» անկախ ֆիլմի սցենարի համահեղինակն է և ռեժիսորը, որում նկարահանվել են Պոլ Դանոն, Բրայան Կոկսը, Բիլլի Քեյը և Բրյուս Օլտմենը։ Ֆիլմը գովասանքի է արժանացել քննադատնների կողմից և ստացել երկու «Անկախ ոգի» (Independent Spirit) մրցանակ Սանդենս կինոփառատոնում։
Նրա «Սուտ» ֆիլմը հանգեցրել է նրան, որ նա դարձել է կանոնավոր HBO հեռուստաալիքի «Հաճախորդը միշտ մեռած է» հեռուստասերիալի ռեժիսոր, որը եթերում է եղել 2001-2005 թվականներին։ Գործադիր պրոդյուսեր Ալան Պոլի համաձայն․ «Երկրորդ եթերաշրջանի ժամանակ 4-րդ դրվագի համար մենք ռեժիսոր վարձեցինք, սակայն մինչ թողարկումը նա դուրս մնաց։ Ալան Բոլլին ու ինձ նախազգուշացնել էին, բայց այդ երեկո մենք դիտեցինք «Սուտ»-ը, ինչը հայտնություն էր։ Հաջորդ առավոտ մենք ընտրեցինք Մայքլին։ Նա չափազանց հարմար էր շոուի համար»։ «Հաճախորդը միշտ մեռած է» սերիալի 2002 թվականին եթերաշրջանի ընթացքում Մայքլ Կուեստան դարձավ կանոնավոր ռեժիսորը և նկարահանեց սերիալի հինգ դրվագ՝ ներառյալ չորրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ «Ամեն ինչ պարզ է»։
Ի լրումն «Հաճախորդը միշտ մեռած է» և «Սուտ» ֆիլմերի, Կուեստա նաև նկարահանել է «Տասներկուամյաները» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ Տորոնտոյի կինոփառատոնում 2005 թվականին, և 2006 թվականին թողարկվեց IFC Films ընկերության կողմից։
2006 թվականին, Կուեստան նկարահանել է Showtime հեռուստաալիքի «Դեքստեր» սերիալի փորձնական դրվագը։ Շոուն նրան վերամիավորել է «Հաճախորդը միշտ մեռած է» սերիալի նախկին աստղ Մայքլ Ք․ Հոլլիի հետ, որը կատարում էր Դեքստեր Մորգանի գլխավոր դերը։ Կուեստան միացել է առաջին եթերաշրջանի արտադրական կազմին և նկարահանել է մի քանի դրվագներ՝ ներառյալ սեզոնի եզրափակիչը։ Առաջին եթերաշրջանի վերջում նա լքում է կազմը։
Նա նաև դարձել է HBO ալիքի «Իրական արյուն» սերիալի երկրորդ եթերաշրջանի եզրափակչի ռեժիսոր, որտեղ գործադիր պրոդյուսերը եղել է Ալան Բոլլը՝ «Հաճախորդը միշտ մեռած է» սերիալի ստեղծողը։
Կուեստան կարող էր դառնալ «Բաբելոնյան դաշտեր» զոմբիների մասին պատմող հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերը, որն առաջարկվել է 2007-2008 թվականներին։ Սակայն շոուն չի ընտրվել[2]։
2010 թվականին Կուեստան դարձել է CBS հեռուստաալիքի «Կապույտ արյուն» դրամատիկական սերիալի ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր[3]։ Սերիալը ստեղծվել է Ռոբին Գրինի ու Միտչել Բյորջեսսի կողմից և կենտրոնացված է եղել Նյու Յորքի ոստիկանական ընտանիքների վրա։ Նա վերադարձել է, որպեսզի նկարահանի «Չինական թաղամաս» առաջին եթերաշրջանի ութերորդ դրվագը[4]։
Մայքլն առաջադրվել է «Էմմի» մրցանակին «Օդաչու» դրվագի «Հայրենիք» սերիալի ռեժիսուրայի համար[5]։
2011 թվականին նա նկարահանել է «Հյուրախաղորդ» ֆիլմը Ռոն Էլդարդ մարդու դերում, ով վերադառնում է Կուինսի տուն, Նյու Յորք, քսան տարի հետո «Blue Öyster Cult» խմբի հետ։ Իր եղբայր Ջերալդ Կուեստայի և Ջիլլ Հենեսսիի, Բոբբի Կաննավալեի, Լոիս Սմիթի և Դավիթ Մարգուլիսի համահեղինակությամբ, երկրորդ պլանի դերում, Ֆիլմը ցուցադրվել է Stony Brook, Վանկուվերի և Օստինյան կինոփառատոններում 2011 թվականին։ Ֆիլմը թողարկվել է Magnolia Pictures ընկերության կողմից 2012 թվականի հունվարի 6-ին[6]։
2013 թվականի փետրվարին, Կուեստան նշանակվել է «Սպանել փոստատարին» ֆիլմի ռեժիսոր, որի գլխավոր դերում հանդես է եկել Ջերեմի Ռեները։ Նկարահանումները սկսվել են 2013 թվականի ամռանը Ատլանտայում[7]։ 2015 թվականի հունվարին, նա դարձել է Fox Broadcasting Company ալիքի «Ֆրանկենշթեյն» սարսափ-վավերագրական սերիալի փորձնական դրվագի ռեժիսոր[8], Մերի Շելլի Ֆրանկենշթեյն վեպի հիման վրա[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրելՊրոդյուսեր
խմբագրելՏարի | Շոու | Դեր | Նշում |
---|---|---|---|
2010 | Կապույտ արյուն | Գործադիր պրոդյուսեր | Միայն օդաչու |
2008 | Կաղնիներ | Գործադիր պրոդյուսեր | Միայն օդաչու |
2007 | Բաբելոնյան դաշտեր | Գործադիր պրոդյուսեր | Միայն օդաչու |
2006 | Դեքստեր | Համագործադիր պրոդյուսեր | Սեզոն 1 |
Ռեժիսոր
խմբագրելՏարի | Սոու | Սեզոն | Դրվագի անվանումը | Դրվագ | Թողարկման ամսաթիվը | Նշում |
---|---|---|---|---|---|---|
2012 | «Հայրենիք» | 2 | «Ընտրություն» | 12 | 2012 դեկտեմբերի 16 | Եզրափակիչ սեզոն |
«Ես թռչում եմ հեռու» | 8 | 2012 նոյեմբերի 18 | ||||
«Կրկին Բեյրութ» | 2 | 2012 հոկտեմբերի 7 | ||||
«Ժպիտ» | 1 | 2012 սեպտեմբերի 30 | Սեզոնի պրեմիերա | |||
2011 | 1 | «Ծովային հետևակային-մեկ» | 12 | 2011 դեկտեմբերի 18 | Եզրափակիչ սեզոն | |
«Հանգստյան օր» | 7 | 2011 նոյեմբերի 13 | ||||
«Շնորհք» | 2 | 2011 հոկտեմբերի 9 | ||||
«Օդաչու» | 1 | 2011 հոկտեմբերի 2 | Փորձնական դրվագ | |||
2010 | «Կապույտ արյուն» | 1 | «Չինական թաղամաս» | 8 | 2010 նոյեմբերի 12 | |
«Օդաչու» | 1 | 2010 սեպտեմբերի 24 | ||||
2009 | «Իրական արյուն» | 2 | «Մահից հետո կյանք չկա» | 12 | 2009 սեպտեմբերի 13 | Եզրափակիչ սեզոն |
2008 | «Կաղնիներ» | 1 | «Ամելիա» | 1 | 2008 հոկտեմբեր | Փորձնական դրվագ |
2007 | «Բաբելոնյան դաշտեր» | 1 | «Օդաչու» | 1 | Նշված չէ | |
2006 | «Դեքստեր» | 1 | «Ազատ ծնված» | 12 | 2006 դեկտեմբերի 17 | Եզրափակիչ սեզոն |
«Կյանքը կարմիր գույնով» | 10 | 2006 դեկտեմբերի 3 | ||||
«Չերրին սառույցով» | 3 | 2006 հոկտեմբերի 15 | ||||
«Կոկորդիլոսի արցունքները» | 2 | 2006 հոկտեմբերի 8 | ||||
«Դեքստեր» | 1 | 2006 հոկտեմբերի 1 | Փորձնական դրվագ | |||
2005 | «Հաճախորդը միշտ մեռած է», | 5 | «Անթույլատրելի» | 11 | 2005 օգոստոսի 14 | |
2004 | 4 | «Ամեն ինչ պարզ է» | 1 | 2004 հունիսի 13 | ||
2003 | 3 | «Երբեք չեմ ճանաչել» | 2 | 2003 մարտի 9 | ||
2002 | 2 | «Եվս մեկի աչքերը» | 9 | 2002 ապրիլի 28 | ||
«Պարոն Միսսբեկի վարորդը» | 4 | 2002 մարտի 24 |
Ֆիլմեր
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- Սուտ (2001)
- Տասներկուամյաները (2006)
- Հյուրախաղորդը (2011)
- Սպանել փոստատարին (2014)
- Ամերիկացի մարդասպան (2017)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Hibberd, James. "'Babylon Fields'—CBS' Buried Zombie Necrophilia Pilot Unearthed." TVWeek.com. October 15, 2007. Արխիվացված Սեպտեմբեր 21, 2013 Wayback Machine Accessed August 23, 2008.
- ↑ Michael Cuesta (director), Robin Green & Mitchell Burgess (writers) (2010-09-24). «Pilot». Blue Bloods. Season 1. Սերիա 1. CBS.
- ↑ Michael Cuesta (director), Diana Son (writer) (2010-11-12). «Chinatown». Blue Bloods. Season 1. Սերիա 8. CBS.
- ↑ http://www.emmys.com/nominations/2012/Outstanding%20Directing%20For%20A%20Drama%20Series
- ↑ Roadie (2011) - IMDb
- ↑ «Jeremy Renner's 'Kill The Messenger' Acquired By Focus Features For WW Distribution On Journo Gary Webb Saga». deadline.com. 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Director Found for Fox's Frankenstein Pilot». dreadcentral.com. 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Michael Cuesta To Direct 'Frankenstein' Fox Pilot». deadline.com. 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Майкл Куэста Internet Movie Database կայքում