Ամերիկացի մարդասպան
«Ամերիկացի մարդասպան» (անգլ.՝ American Assassin), Մայքլ Քուեսթայի թրիլեր ֆիլմը, որը հիմնված է Վինս Ֆլինի համանուն վեպի վրա։ Գլխավոր դերը կատարում է Դիլան Օ'Բրայենը։
Ամերիկացի մարդասպան անգլ.՝ American Assassin | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ թրիլեր, մարտաֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ |
Հիմք | Ամերիկացի մարդասպան |
Թվական | հոկտեմբերի 12, 2017[1], սեպտեմբերի 15, 2017, սեպտեմբերի 14, 2017[2] և 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Կուեստա |
Պրոդյուսեր | Լորենցո դի Բոնավենտուրա |
Սցենարի հեղինակ | Ստիվեն Շիֆ, Էդուարդ Ցվիկ[3] և Մարշալ Հերսկովից[3] |
Դերակատարներ | Դիլան Օ'Բրայեն, Մայքլ Քիթոն, Սենա Լաթան, Թեյլոր Կիտչ, Դևիդ Սուշե, Նավիդ Նեգաբան, Սքոթ Էդքինս, Մուհամեդ Բաքրի[3] և Ջեֆ Դևիս[3] |
Օպերատոր | Էնրիկե Չեդյակ |
Երաժշտություն | Սթիվեն Պրայս |
Մոնտաժ | Քոնրադ Բաֆ IV |
Պատմվածքի վայր | Ստամբուլ և Հռոմ |
Նկարահանման վայր | Հռոմ[4], Վալետա[4], Քրոյդոն[4], Blythe House?[4], Սոմերսեթ Հաուս[4], Պհուկետ[4] և Ստամբուլ[4] |
Կինոընկերություն | CBS Films |
Տևողություն | 111 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
ԿՀՎ-ի գաղտնի գործակալ Միտչ Ռեպը (Դիլան Օ'Բրայեն) հուսահատված է ահաբեկչության ժամանակ իր ընկերուհու մահվան պատճառով։ ԿՀՎ-ի տնօրենի տեղակալը՝ Իրեն Քենեդին (Սենա Լաթան) Սթեն Հյորլիին (Մայքլ Կիտոն) հանձնարարում է սովորեցնել վշտից տառապող Միտչին, ով վճռական է տրամադրված պայքարելու ահաբեկչական հարձակումների դեմ և բռնելու հանցագործներին։ Միասին նրանք ուսումնասիրում են առաջին հայացքից պատահական թվացող հարձակումները ռազմական առարկաների և քաղաքացիական անձանց վրա, ինչի արդյունքում նրանք պետք է միավորվեն թուրք գործակալ Անիկայի (Շիվա Նեգար) հետ, որպեսզի կանգնեցնեն անհայտ հետախույզին (Թեյլոր Կիտչ), ով ցանկանում է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը Միջին Արևելքում։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Դիլան Օ'Բրայեն | Միտչ Ռեպ |
Մայքլ Կիտոն | Ստեն Հյորլի |
Սենա Լաթան | ԿՀՎ-ի տնօրենի տեղակալը Իռեն Կեննեդի |
Շիվա Նեգար | Աննիկա |
Թեյլոր Կիտչ |
ԱրտադրությունԽմբագրել
ԶարգացումԽմբագրել
CBS Films ընկերությունը 2008 թվականին ձեռք է բերել Վինս Ֆլիննի գրքերի շարքը էկրանավորելու իրավունք։ Ի սկզբանե, առաջին ֆիլմը պետք է ունենար «Consent to Kill» անվանումը[5]։ Պրոդյուսերները պետք է լինեին Լորենցո Դի Բոնավենտուրան և Նիկ Ուեկսլերը, իսկ սցենարիստը՝ Ջոնաթան Լեմկինը։ Ընկերության վերջին մի քանի ֆիլմերը անհաջողություն կրեցին վարձույթում, ինչը ստիպեց նրանց հետաձգել ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Անտուա Ֆուկուան։ Ըստ տարածված լուրերի՝ դերերում կատարելու էին Ջարեդ Բատլերը (Միտչ Ռեպի դերում), Կոլին Ֆարրելը և Մետյու Ֆոքսը[6]։ Բացի դրանից, որոշվել էր սկզբից թողարկել «Consent to Kill» պրիկվելը, որը կներկայացնի Միտչի պատմությունը նրա կարիերայի սկզբում[7]։
Արտաքին հղումներԽմբագրել
- «Ամերիկացի մարդասպան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.imdb.com/title/tt1961175/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Bounacos George։ «Mitch Rapp Movie Coming, Says Vince Flynn»։ Movie Rewind։ Վերցված է 2016-11-27
- ↑ «Consent to Kill Movie (Pre-Production): Mar. 21, 2010 - added Matthew Fox (Rumored) to the credits - Movie Insider» (en-US)։ Movie Insider։ Վերցված է 2016-11-27
- ↑ Jr Mike Fleming (2011-06-08)։ «CBS Films Targets 'American Assassin' To Launch Mitch Rapp Franchise, Sets Ed Zwick To Direct»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2016-11-27