Մայա Նիկուլինա

ռուս գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, մանկավարժ

Մայա Պետրովնա Նիկուլինա (ռուս.՝ Майя Петровна Никулина, փետրվարի 9, 1937(1937-02-09)[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, մանկավարժ և մշակույթի պատմաբան։ ԽՍՀՄ գրողների միության (1981) և Ռուսաստանի գրողների միության (1991) անդամ։ Պավել Բաժովի անվան մրցանակի դափնեկիր (2002)։

Մայա Նիկուլինա
Ծնվել էփետրվարի 9, 1937(1937-02-09)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, մանկավարժ, հրապարակախոս, մատենագետ, դպրոցի դասատու և պատմաբան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՈւրալի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մայա Նիկուլինան ծնվել է 1937 թվականի փետրվարի 9-ին, Սվերդլովսկում, ծառայողների ընտանիքում։ 1954-1959 թվականներին սովորել է Ուրալի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, 1963-1988 թվականներին` բանասիրական ֆակուլտետում։ 1968-1987 թվականներին աշխատել է Սվերդլովսկի մարզային մանկական գրադարանում՝ որպես ավագ մատենագետ։ 1987-1992 թվականներին աշխատել է «Ուրալի գիտություն» թերթի հումանիտար գիտությունների բաժանմունքի վարիչ, 1992-1998 թվականներին՝ «Ուրալ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ և գրական բաժնի վարիչ։ 1995-2004 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող և Ուրալի պետական համալսարանի գրական բաժնի վարիչ։ 1994 թվականից նա «Корифей» գիմնազիայի ստեղծման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից մեկն է և գիմնազիայում դասավանդել է հայրենի երկրի պատմության և լեզվաբանության հիմունքներ[2][3]։

1981 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1952 թվականին լույս է տեսել Նիկուլինայի բանաստեղծությունների առաջին հրատարակությունը։ Նրա գրչին են պատկանում «Իմ տունը և այգին» (1969), «Անուններ» և «Իրավունքի ոգին» (1977), «Անվահետք» (1983), «Կանանցի խոտ» (1987) և «Քար»։ Քարանձավ Լեռ», «Բանաստեղծություններ» (2002) և «Բանաստեղծությունների ընտրանի և թարգմանություններ։ Արձակ՝ 2 հատորով» (2008)։ Նիկուլինան մասնակցել է «Ժամանակակից ուրալյան պոեզիայի անթոլոգիա» հանրագիտարանի 2-րդ և 3-րդ հատորների ստեղծման աշխատանքներին։ 1970-1980 թվականներին Նիկուլինան կազմակերպել և ղեկավարել է գրական ստուդիա։ Նա բազմաթիվ թարգմանություններ է կատարել անգլերենից, չեխերենից, սլովեներենից և իսպաներենից[2][3][4]։ 2002 թվականին «Քար։ Քարանձավ։ Լեռ» գրքի համար նրան շնորհվել է Պավել Բաժովի անվան մրցանակ։

Բնակվում է Եկատերինբուրգ քաղաքում։

Մատենագիտություն խմբագրել

  • 1969 — «Мой дом и сад»
  • 1977 — «Имена: Стихи» и «Душа права»
  • 1979 — «Край родной»
  • 1983 — «Колея: Сб. стихов» и «Душа права: Лирика»
  • 1986 — «Дочки-матери»
  • 1987 — «Бабья трава»
  • 1992 — «В полмира снег, сугробы и метели...»
  • 1998 — «Прогулки по Екатеринбургу»
  • 2002 — «Стихи» и «Камень. Пещера. Гора»
  • 2008 — «Избранное в 2-х томах: стихотворения и переводы. Проза»

Մրցանակներ խմբագրել

  • Պավել Բաժովի անվան մրցանակ (2006[3])
  • «Ուրալ» ամսագրի մրցանակ (2000)
  • Սվերդլովսկի նահանգապետի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2003[5])
  • «Սլովո» մրցանակ (2013)

Գրականություն խմբագրել

  • Урал литературный : Крат. биобиблиогр. слов. / А. А. Шмаков, Т. А. Шмакова. - Челябинск : Юж.-Урал. кн. изд-во, 1988 г. — 366 с. — С. 193 — ISBN 5-7688-0264-9
  • Писатели Среднего Урала: Биобиблиогр. указ. / Сост. Л. И. Зыкова. — Свердловск, 1986 г. — С. 191-194.
  • Знаменательные и памятные даты по Свердловской области на 1987 год: Библиогр. указ. — Свердловск, 1986 г. — С.9
  • Литература Урала: Очерки и портр. / Науч. ред. Н. Л. Лейдерман. — Екатеринбург, 1998 г. — С. 275-280.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/nikulina-majya-petrovna.htm
  2. 2,0 2,1 «Люди города: поэт, писатель, публицист Майя Никулина». Официальные сайты Екатеринбурга. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 «Никулина Майя Петровна». Год литературы в Екатеринбурге. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «Никулина Майя Петровна». Галерея уральской литературы. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  5. «М.П. Никулина награждена Премией губернатора Свердловской области в сфере литературы и искусства». Галерея уральской литературы. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել