Մայա Հադերլապ (գերմ.՝ Maja Haderlap, մարտի 8, 1961(1961-03-08)[1][2], Eisenkappel-Vellach, Völkermarkt District, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի կին գրող։

Մայա Հադերլապ
Maja Haderlap
Ծնվել էմարտի 8, 1961(1961-03-08)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրEisenkappel-Vellach, Völkermarkt District, Կարինտիա, Ավստրիա
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ժանրերպոեզիա և վեպ
Ուշագրավ աշխատանքներՀրեշտակ մոռացության
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԱշխատավայրԿլագենֆուրտի համալսարան
Պարգևներ
Изображение автографа
 Maja Haderlap Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայա Հադերլապը ծնվել է Կարինթիա նահանգում, պատկանում է սլովեն փոքրամասնությանը։ Ստեղծագործել է սլովեներեն և գերմաներեն։ Վիեննայի համալսարանում սովորել է գերմանագիտություն և թատրոնի պատմություն, ատենախոսությունը պաշտպանել է թատերագիտությունից։ Առաջին գիրքը եղել է բանաստեղծությունների ժողովածու (1983)։ Դասախոսություններ է կարդացել և հրատարակչական ծրագիր է հոգացել Կլագենֆուրտի համալսարանում։ Կառավարել է Կլագենֆուրտի քաղաքային թատրոնի գրական մասը (1992-2007), այդ տարիներին գրել է թատրոնի պատմությունը։ Հրատարակել է Կարինթիայի սլովենների Mladje գրական հանդեսը։ Սլովեներենից թարգմանել է Սրեչկո Կոսովելի և Տայա Կրամբերգերի բանաստեղծությունները։

Գրացերի հեղինակների միավորման անդամ է։ Ապրում է Կլագենֆուրտում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Žalik pesmi, բանաստեղծություններ (1983)
  • Bajalice, բանաստեղծություններ (1987)
  • Gedichte — Pesmi — պոեմներ (1989)
  • Der Papalagi, Հանս Պաաշի ծաղրական վեպի բեմարկություն (1990)
  • Deček in sonce, արձակ (2000)
  • Քաղաքականության և մշակույթի միջև/ Med politiko in kulturo, էսսե (2001)
  • Das Stadttheater Klagenfurt 1992 bis 2007. Die Ära Dietmar Pflegerl (2007)
  • Հրեշտակ մոռացության, վեպ-ասք/ Engel des Vergessens (2011, 2011՝ Ինգեբորգ Բախմանի մրցանակ, 2011՝ Բրունո Կրայսկու մրցանակ քաղաքական գրքի համար, վերահրատարակվել է 2012, 2013 թվականներին, սլովեներեն թարգմանությունը՝ 2012)

Ճանաչում խմբագրել

  • Կարինթիա նահանգի խրախուսական մրցանակ (1983)
  • Ֆրանցե Պրեշերնի ֆոնդի մրցանակ (1989)
  • Հուբերտ Բուրդայի մրցանակ (2004)
  • Կարինթիա նահանգի պատվավոր նշան (2011)
  • Վինցենց Ռիցցի մրցանակ (2013)
  • Կլագենֆուրտի համալսարանի պատվավոր դոկտոր (2012)

2016 թվականին ընտրվել է Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Maja Haderlap erhält Christine Lavant Preis 2021
  4. «Deutsche Akademie für Sprache und Dichtung - Akademie - Mitglieder - Maja Haderlap». www.deutscheakademie.de. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Հադերլապ» հոդվածին։