Մամսա
Մամսա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից հյուսիս-արևմուտք, մի փոքր բարձրության հարավային լանջին։
Գյուղ | ||
---|---|---|
Մամսա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չմշկածագի գավառակ | |
Այլ անվանումներ | Մամաս | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62600 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ ավանդության օտար հալածանքներից ապաստան որոնող թոռ ու մամ անցնում են մի այրի մոտով և թոռն ասում է. «մամ, հուսա», որից էլ առաջացել է Մամսա անունը։
Աշխարհագրություն
խմբագրելԲնակավայրը շրջապատված էր պարտեզներով։
Պատմություն
խմբագրելՄամսան հանդիսանում էր XI դարում կաթոլիկություն ընդունած այս շրջանի 6 գյուղերից մեկը։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 28 տուն հայ և հույն, 6 տուն թուրք բնակիչ, իսկ 1914 թվականին՝ 82 տուն՝ 339 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։
Ճարտարապետություն
խմբագրելԳյուղի տները մեծ մասամբ երկհարկանի էին։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄամսան ուներ 1830 թվականին կառուցված Ս. Թորոս կաթոլիկական եկեղեցի և 1834 թվականին կառուցված Ս. Գևորգ լուսավորչական եկեղեցի։
Կրթություն
խմբագրելՅուրաքանչյուր եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 672
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն