Մամիկոն Ասատրյան

հայ փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մամիկոն Վահանի Ասատրյան (օգոստոսի 25, 1929(1929-08-25), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1][2]։

Մամիկոն Ասատրյան
Ծնվել էօգոստոսի 25, 1929(1929-08-25) (95 տարեկան)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)ամբիոնի վարիչ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1982) և պրոֆեսոր (1985)

Կենսագրություն

խմբագրել

Մամիկոն Ասատրյանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 25-ին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի թիվ 32 արական միջնակարգ դպրոցում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին աշխատել է Տոմսկի բժշկական ինստիտուտում որպես փիլիսոփայության ավագ դասախոս։ 1962-1968 թվականներին եղել է Տոմսկի մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ 1968-1970 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, իսկ 1970-1984 թվականներին՝ դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնում[3]։

Ակադեմիական գործունեություն

խմբագրել

1982 թվականին Մամիկոն Ասատրյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1984 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1984-2008 թվականներին եղել է ԵՊՀ դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 2008 թվականից աշխատում է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում որպես պրոֆեսոր։

Մամիկոն Ասատրյանի գրչին են պատկանում են ավելի քան 30 հոդվածներ, 6 մենագրություններ, որոնցից առավել նշանավոր են «Փիլիսոփայության մեթոդաբանական առանձնահատկությունների մասին», «Օրենք և պայման», «Մարքսիզմ-լենինիզմը գիտության մեթոդաբանության տեսանկյունից․ Քննական վերլուծություն», «Էքստրապոլյացիայի մեթոդի ճանաչողական նշանակությունը» աշխատությունները[3]։

  • Օրենքը և նրա դրսևորումները, Ե., 1977:
  • Փիլիսոփայության մեթոդների առանձնահատկությունների մասին, Ե., 1985:
  • Закон и условие, Е., 1989.
  • Марксизм-ленинизм с точки зрения методологии науки, Е., 2000.
  • Փիլիսոփայության ներածություն։ (Ուսումնական ձեռնարկ), Նոյյան Տապան, 2004 - 220 էջ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Ասատրյան Մամիկոն Վահանի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 Խմբագրական խորհուրդ (2009). ԵՊՀ Կենսագրական հանրագիտարան. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 77. ISBN 9785808411623.
  4. Ասատրյան, Մամիկոն Վահանի (2004). Փիլիսոփայության ներածություն։ (Ուսումնական ձեռնարկ). Նոյյան Տապան. ISBN 9789993051930.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամիկոն Ասատրյան» հոդվածին։