Մամարք, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Մամարք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես2655,6 կմ²
Բնակչություն46 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Մամարք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Համայնքում ընդգրկված է Հալե գյուղը։ Հալե գյուղում բնակվում է 32 մարդ, կա 12 տնտեսություն։

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 2655,6 հա տարածք, որից 946,2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1652,3 հա անտառային հողեր։ Մամարք համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 5 գործող անհատական ջրհորներ, 6 գործող անհատական ջրհոր կա Հալե գյուղում։

ՊատմությունԽմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Մամարք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 46 մարդ, կա 15 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 56 50 63

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կա բուժաշխատող[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 365 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.