Մաճկալաշենի ինքնապաշտպանություն (1992)

Մաճկալաշենի ինքնապաշտպանություն 1992, Արցախի Հանրապետության Մաճկալաշեն գյուղի մոտակայքում տեղի ունեցած ինքնապաշտպանություն։

Ընթացքը խմբագրել

Սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան ուժգին հրետակոծությունից հետո հակառակորդը տասնյակից ավերի հրասայլերի և զրահատեխնիկայի ուղեկցությամբ մտել է գյուղի տարածք, ձգտել՝ ճեղքել պաշտպանությունը։

Համառ մարտերից հետո ինքնապաշտպանության ուժերին (Մարտունիի պաշտպանական շրջանի առանձին ստոոոբաժանումներ և Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակ) հաջողվել է կասեցնել թվաքանակով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի առաջխաղացումը։ Ադրբեջանցի զինյալները նահանջել են՝ մարտադաշտում թողնելով խփված 1 հրասայլ, 1 ՀՄՄ և տասնյակ սպանվածներ։ Ինքնապաշտպանության ուժերը վերահսկողության տակ են պահել Մաճկալաշեն գյուղը և նրա հարավարևմտյան տարածքը։ Մաճկալաշենի մարտերի հաղթական ելքը, հայ մարտիկների խիզախության և ափության օրինակ լինելով, ցույց է տվել նաև ստորաբաժանումները նախապատարստելու և մարտը հմտորեն ղեկավարելու՝ հրամանատարների ու շտաբների բարձր կարողությունը։

Մասնակիցներ խմբագրել

Ինքնապաշտպանությանը մասնակցել են Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակը (հրամանատար՝ Ա. Մելքումյան), Արայի, Մարտունիի, Ճարտարի և Ակնաղբյուրի կամավորական կազմավորումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։