Մահվան ստվերը
«Մահվան ստվերը» (անգլ.՝ The Shadow of Death), Ուիլյամ Հոլման Հանտի կրոնական թեմայով նկարը։ Նկարի վրա Ուիլյամ Հոլման Հանտն աշխատել է 1870-1873 թվականներին՝ Պաղեստինում իր երկրորդ ճանապարհորդությունից հետո[2]։ Կտավում պատկերված է Հիսուսը՝ իր տերերի մոտ վեր ձգված դիրքով, երբ աշխատում էր որպես հյուսն։ Գտնվում է Մանչեստրի պատկերասրահի հավաքածուում։
Մահվան ստվերը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Հոլման Հանտ[1] |
տարի | 1873 |
բարձրություն | 214,2 սանտիմետր |
լայնություն | 168,2 սանտիմետր |
ստեղծման վայր | Երուսաղեմ |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ[1] |
գտնվում է | Մանչեստրի պատկերասրահ[1] |
հավաքածու | Մանչեստրի պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Shadow of Death by William Holman Hunt Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1850 թվականին մեկ այլ բրիտանացի նկարիչ՝ Ջոն Էվերեթ Միլլեն, արդեն պատկերել էր երիտասարդ Հիսուսին որպես ենթավարպետ («Քրիստոսը հայրական տանը»)՝ իր հորն օգնելիս։ Միլլեի նկարն արթնացրել է քննադատների զայրույթը այպես կոչված աշխատանքի բարոյական աղքատության առկայության պատճառով։ Հանտը կրկնել է Միլլեի նկարի բազմաթիվ գծեր, ինչպես նաև հատուկ ուշադրություն հատկացրել Հիսուսի մկանունքին։
Նկարագրություն
խմբագրելՀիսուս Քրիստոսի պատկերումը որպես աշխատասեր հասուն արհեստավոր գալիս է Թոմաս Քարլայլի ստեղծագործության ակունքներից, որը ևս իր ուշադրությունը սևեռել էր արդար աշխատանքի հոգևոր գնահատականի վրա[3]։ Այն նաև համապատասխանում է մկանեղ քրիստոնեության ի հայտ գալուն՝ հեղինակներ Չառլզ Քինգսլիի, Թոմաս Հյուսի և այլոց պատկերացումը, որոնք առաջ էին տանում ֆիզիկական ուժը և առողջությունը, անձնական և քաղաքական կյանքում քրիստոնեական իդեալներին հետևելը։ Քարլայլը քննադատել է ավելի վաղ «Աշխարհի լույսը» աշխատանքը և անվանել այն «պապական» ստեղծագործություն այն բանի պատճառով, որ այդ նկարում Հիսուսը պատկերված էր արքայական հանդերձանքով։
Նկարը պարունակում է հստակ տարբերակելի սիմվոլիզմ, որտեղ շեշտված է Հիսուսի դերը և նրա իսկությունը որպես Փրկիչ։ Այդ առանձնահատկությունների առումով այն հստակ կրում է Միլլեի ազդեցությունը, մասնավորապես նրա Victory O Lord! նկարի[4]։
Քննադատություն
խմբագրելՔննադատ Ֆրենսիս Կիլվերտը այսպես է նկարագրել իր տպավորությունները նկարից, երբ այն առաջին անգամ տեսել է 1874 թվականին.
Ես ցավում եմ, որ գնացի տեսնելու Հանտի «Մահվան ստվերը» նկարը։ Դա փողերի անիմաստ վատնում էր։ Ես մտածում եմ, որ այդ նկարը ցուցադրական և գարշելի է, և հույս ունեմ այլևս երբեք չտեսնել այն։
Սակայն նկարը մեծ հաջողություն է ունեցել և բազմիցս կրկնօրինակվել է։ 1873 թվականին կտավը նվիրել են Մանչեստրի գեղարվեստի պատկերասրահին, որտեղ էլ մինչ օրս պահվում է[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Art UK — Art UK.
- ↑ Stott, John (2006). The Cross of Christ. Downers Grove: InterVarsity Press. էջ 23. ISBN 083083320X. «He spent 1870-1873 in the Holy Land, and painted The Shadow of Death in Jerusalem, as he sat on the roof of his house.»
- ↑ Bronkhurt, J., William Holman Hunt: A Catalogue Raisonné, 2006, p.226
- ↑ typological symbolism in The Shadow of Death
- ↑ Bronkhurst, J. pp. 225-7.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մահվան ստվերը կատեգորիայում։ |
- The Shadow of Death Արխիվացված 2018-08-09 Wayback Machine in the Manchester Art Gallery