Մահոնի սովորական

բույսերի տեսակ
Մահոնի սովորական
Մահոնի սովորական
Մահոնի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Ծորենազգիներ (Berberidaceae)
Ցեղ Mahonia
Տեսակ Մահոնի սովորական (M. aquifolium)
Միջազգային անվանում
Mahonia aquifolium

Մահոնիա սովորական (լատ.՝ Mahonia aquifolium), կծոխուրազգիների ընտանիքին պատկանող փոքր թուփ։

Նկարագիր խմբագրել

Մշտադալար 1 մ բարձրությամբ փոքր թուփ։ Ունի բարդ տերևներ կազմված 5-9 տերևիկներից, որոնք երկարավուն ձևաձև են, 3-9 սմ երկարությամբ, և 1,5-2,5 սմ լայնությամբ փոսիկավոր սուր ատամնաեզր, ծայրերին՝ կաշվեկերպ փշերով։ Հատապտուղները երկարավուն են, էլիպսաձև, մոտ 1 սմ տրամագծով, կապտասևավուն, մոմային խավով։ Ուտելու համար պիտանի չեն, սակայն օգտագործվում են հրուշակեղենի արտադրության մեջ և գինիներ ներկելու համար[1]։ Ճյուղերը գորշագույն են։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ ողկույզներ են, 5-8 սմ երկարությամբ։ Ծաղիկները դեղին և մանր են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Հատապտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածում խմբագրել

Տարածված է ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում, Բրիտանական Կոլումբիայից մինչև Կալիֆորնիա։ Հայկական ԽՍՀ-ի պայմաններում մշակվում է գրեթե բոլոր կլիմայական գոտիներում։ Աչքի է ընկում բարձր ցրտադիմացունությամբ, պահանջկոտ չէ հողի նկատմամաբ, լուսասեր է և խոնավասեր։ Խիստ արժեքավոր թփատեսակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահոնի սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահոնի սովորական» հոդվածին։