Մահմութլար (թուրքերեն՝ Mahmutlar), Ալանիայի արբանյակ քաղաքներից մեկը, որը գտնվում է Թուրքիայի հարավարևմտյան մասում, Անթալիայի մարզում։

Քաղաք
Մահմութլար
Mahmutlar
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱնթալիայի մարզ
Խոսվող լեզուներթուրքերեն
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 242
Փոստային ինդեքս07400
Ավտոմոբիլային կոդ07
Պաշտոնական կայքmahmutlar.bel.tr
Մահմութլար (Թուրքիա)##
Մահմութլար (Թուրքիա)

Մահմութլարը գտնվում է Ալանիայի կենտրոնից 8 կիլոմետր, իսկ Անթալիայից 140 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաքի հյուսիսային մասից սկսվում է Տավրոսյան լեռնահամակարգը, իսկ հարավում գտնվում է Միջերկրական ծովը։ Միջերկրական ծովի ընդհանուր ափագիծը քաղաքի տարածում կազմում է 5 կիլոմետր։ Քաղաքի արևելյան մասում գտնվում է Քարգըջակ գյուղը, իսկ արևմուտքում՝ Կեստել բնակավայրը։

Ձմեռային շրջանում քաղաքի բնակչությունը կազմում է 24 262 մարդ, իսկ ամառային շրջանում՝ մոտ 70 000։

Մահմութլարը դարձել է մունիցիպալիտետ 1974 թվականին։ Սա Ալանիայի առաջին քաղաքային մունիցիպալիտետն էր։ 2014 թվականի մայիսին միացել է Ալանիային և դարձել քաղաքի շրջաններից մեկը։

Մահմութլարի կենտրոնից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է հսկվող լեռնային տարածքը՝ Mahmutlar Belediyesi Mesire։

Բնակչության ժողովրդագրական աճը խմբագրել

  • 1985 — 3.435
  • 1990 — 4.852
  • 1997 — 9.285
  • 2000 — 14.463
  • 2008 — 18.575
  • 2010 — 21.980
  • 2011 — 24.227

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահմութլար» հոդվածին։