Մահմոնա Խան (հոկտեմբերի 16, 1973(1973-10-16), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի հեղինակ, լրագրող և հանրային բանախոս[1]։

Մահմոնա Խան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1973(1973-10-16) (50 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Կրոնիսլամ
ԿրթությունBredtvet videregående skole?, Wang Toppidrett?, Norwegian Institute of Journalism? և The Norwegian Institute for Children’s Books?
Մասնագիտությունգրող, լրագրող և մանկագիր
Կայքmahmonakhan.no
 Mahmona Khan Վիքիպահեստում

Վաղ կյանք և լրագրողական կարիերա խմբագրել

Խանը ծնվել է 1973 թվականին Նորվեգիայում։ 1970-ական թվականների սկզբին նրա ծնողներն արտագաղթել են Օսլո[2]։ Խանը մեծացել է Օսլոյի հարևանությամբ գտնվող Ռոմսաս քաղաքում[3], սակայն սկսած 8-11 տարեկանից՝ ապրել է Պակիստանում[4]։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1995 թվականից «X-plosiv» ամսագրում, որը նախատեսված էր փոքրամասնություն կազմող երիտասարդների համար[5]։ Ավելի ուշ ամսագիրը դարձավ կայք, որը Խանը խմբագրում էր 2007-2010 թվականներին։

1998 թվականին Խանը որպես քաղաքական լրագրող աշխատել է «Dagbladet» ամսագրի համար, իսկ ավելի ուշ՝ 2000-2009 թվականներին՝ Նորվեգական արհմիությունների կոնֆեդերացիայի «LO-aktuelt» ամսագրի համար[5]։

2010 թվականին Խանը Նորվեգիայի երկու ներկայացուցիչներից մեկն էր Ձեռնարկատիրության մասին առաջին նախագահական գագաթնաժողովում, որի մասին նախագահ Բարաք Օբաման հայտարարեց 2009 թվականին Կահիրեում ունեցած ելույթի ժամանակ։ Գագաթնաժողովի նպատակն էր ամրապնդել մուսուլմանական համայնքների ձեռնարկատերերի և բիզնես ղեկավարների կապերը ամբողջ աշխարհի և Միացյալ Նահանգների հետ[6]։

Գրքեր խմբագրել

2009 թվականին Խանը հրատարակեց «Նայելով հետ, երբ պակիստանցիները եկան Նորվեգիա» (Tilbakeblikk – Da pakistanerne kom, անգլ.՝ Looking back – When the Pakistanis came to Norway) գիրքը։ Դրանում ներկայացվում է հինգ պակիստանցիների կյանքը, ովքեր 1970-ականներին որպես աշխատող ներգաղթեցին Նորվեգիա և մինչև վերջ մնացին այնտեղ, թեև դա հաճախ ի սկզբանե պլանավորվում էր։ Այդ մարդկանցից մեկն իր հայրն էր։ Նորվեգիայում պակիստանցի տղամարդիկ սովորաբար աշխատում էին գործարաններում, մաքրության ոլորտում կամ իբրև տրամվայի վարորդ։ Կանայք հիմնականում չէին աշխատում։ Խանն ընդգծում է առաջին սերնդի դժվարություններն ու սահմանափակումները և պատմում այն մասին, թե ինչպես էին նրանք ջանում Նորվեգիայում պակիստանցիների երկրորդ սերնդի համար ստեղծել ավելի լավ հնարավորություններ, քան իրենք ունեին[7]։

Նազնին Խան-Օսթրիմի հետ միասին Խանը համահեղինակել է Utilslørt – Muslimske råtekster (անգլ.՝ Unveiled - Muslim Raw Sketches) գիրքը, որը հրատարակվել է 2011 թվականին։ Գրքում ներկայացված են Նորվեգիայում 19 մուսուլման կանանց պատմությունները[8]։

Խանի առաջին նովելը՝ «Կեղտոտ ձյունը» (Skitten snø, անգլ.՝ Dirty Snow), հրատարակվել է 2011 թվականին։ Գիրքը նվիրված է երիտասարդությանը և ներկայացնում է բռնաբարության ենթարկված պակիստանցի մի աղջկա պատմությունը։ Պատմվում է, թե ինչպես նա և Գրորուդալենից երեք աղջիկ վրեժ լուծեցին առանց ոստիկանությանը պատմելու, քանի որ դա կվնասեր աղջիկների ընտանիքների հեղինակությանը։ Գիրքը ստացել է լայն տարածում և հիմնականում արժանացել դրական գնահատականների։

Խանի հաջորդ նովելը՝ «Օսլոյից մինչև Լահոր» (Fra Oslo til Lahore, անգլ.՝ From Oslo to Lahore), հրատարակվել է 2013 թվականին[3]։

Անձնական կյանք խմբագրել

Մահմոնա Խանն ամուսնացած է, ունի երկու երեխա[4]։ Ընտանիքն ապրում է Օսլոյի Նորդսթրենդ հատվածում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Khan, Mahmona Արխիվացված 2017-01-10 Wayback Machine Aschehoug. Retrieved 2 March 2014
  2. 2,0 2,1 Kristin Trosvik (3 September 2009) Det første møtet med Norge Nordstrand Blad. Retrieved 2 March 2014
  3. 3,0 3,1 Hun er superstjerne på bibliotekene Dagbladet. Retrieved 2 March 2014.
  4. 4,0 4,1 Tilbakeblikk på et arbeidsliv Արխիվացված 2014-03-02 archive.today Seniorpolitikk.no. Retrieved 2 March 2014
  5. 5,0 5,1 Tore Letvik (12 April 2013) Føl eierskap til Norge Արխիվացված 2014-03-02 Wayback Machine Dagsavisen. Retrieved 2 March 2014
  6. Kristin Trosvik (16 March 2010) Norsk forfatter møter Obama Nordstrand Blad. Retrieved 2 March 2014
  7. Kadafi Zaman (9 September 2009) Da pakistanerne kom til Norge… Արխիվացված 2014-03-02 Wayback Machine TV2 (blog). Retrieved 2 March 2014
  8. Viser mangfold NRK. Retrieved 2 March 2014

Գրականություն խմբագրել

  • Tilbakeblikk – Da pakistanerne kom til Norge. Pax forlag 2009 ISBN 9788253032313
  • Utilslørt – Muslimske råtekster. Aschehoug forlag 2011
  • Skitten Snø. Aschehoug forlag 2011
  • Fra Oslo til Lahore. Aschehoug 2013
  • Når du minst venter det. Aschehoug 2015
  • Epletreet. Ena forlag 2017

Արտաքին հղումներ խմբագրել