Մահբանու Արշակունի

Մեծ Հայքի թագուհի

Մահբանու Արշակունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 4-րդ դար), Արքայադուստր և թագուհի Հայ Արշակունիների տոհմից, Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծի դուստրը և Խոսրով Գ Կոտակի քույրը, վերջինիս մահից հետո Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ի խնամակալը մինչ նրա չափահաս դառնալը։

Մահբանու Արշակունի
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայքի թագուհի
338 - 339
Նախորդող Խոսրով Գ Կոտակ
Հաջորդող Տիրան Բ
 
Դինաստիա Արշակունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Տրդատ Գ Մեծ
Մայր Աշխեն թագուհի

Կենսագրություն խմբագրել

Մահբանու Արշակունին Տրդատ Գ Մեծի և Աշխեն թագուհու դուստրն է, Խոսրով Գ Կոտակի և Վիրքի Սողոմե թագուհու քույրը։ 338 թվականից, Խոսրով Գ Կոտակի մահվանից հետ կառավարել է Մեծ Հայքը, մինչև Տիրան Բ-ի չափահաս դառնալը[1]։ Իր անունը անցել է Պարսից թագավորների ցանկի մեջ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», Լեոն Մելիքսեթ-Բեկ, Երևան, 1934, Հատոր Դ, էջ 298, 300, 302
  2. «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», Լեոն Մելիքսեթ-Բեկ, Երևան, 1934, Հատոր Բ, էջ 95.

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 169
  • «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», Լեոն Մելիքսեթ-Բեկ, Երևան, 1934, Հատոր Բ, էջ 95. Հատոր Դ, էջ 298, 300, 302.