Սողոմե Արշակունի

Վիրքի թագուհի

Սողոմե Արշակունի (նաև Սալոմե Ուջարմացի; վրաց.՝ სალომე უჯარმელი, Սալոմե Ուջարմելի[2][3][4], Սալոմե Արշակունի. 297 - 361), հայ Արշակունի արքայադուստր[5][6], վրաց թագուհի, հայ առաքելական, վրաց ուղղափառ և որոշ այլ ուղղափառ եկեղեցիների սուրբ։

Սողոմե Արշակունի
Ծնունդ297
Վախճան361
ԵկեղեցիՀայ Առաքելական Եկեղեցի
Երկիր Մեծ Հայք և  Վիրք
ՄայրԱշխեն թագուհի[1]
ՀայրՏրդատ Գ Մեծ
ԱմուսինRev II of Iberia?
ԶավակներSauromaces II of Iberia? և Trdat of Iberia?
Քույր/եղբայրԽոսրով Գ, Անանուն Արշակունի և Մահբանու Արշակունի

Կենսագրություն խմբագրել

Սողոմեն Մեծ Հայքի թագավոր Տրդատ III-ի ու նրա Աշխեն կնոջ դուստրն էր։ Վրացական ավանդապատումի համաձայն՝ նա վրացի առաջին քրիստոնյա թագավոր, Վիրքի գահակալ Միրիան III- ի որդու և համագահակալի՝ Ռևա II- ի կինն էր, իսկ ըստ հայկական ավանդապատումի՝ Սողոմեն հենց Միրիանի կինն էր։

Միրիանը Ռևայի կառավարմանն է հանձնել Կախեթն ու Կուխեթը (Վրաստանի Կախեթ երկրամասի պատմական մարզերը), և վերջինս կնոջ՝ Սողոմեի հետ հաստատվել է Ուջարմա ամրոցում։ Այդտեղ Սողոմեն հանդիպել է սուրբ Նունեին (վրացական աղբյուրներում՝ Նինո), ով, վարքաբանություններից մեկի համաձայն, իբր Սողոմեին փրկել, ազատել է անբուժելի հիվանդությունից։ Սողոմեն առաջինների թվում է քրիստոնեություն ընդունել, իսկ ավելի ուշ նա և սուրբ Պերոզավր Սյունին խնամել են Նունեին։ Սողոմեն իր նպաստն է բերել նաև Միրիանի և թագավորական արքունիքի կողմից քրիստոնեության ընդունմանը, ապա Իբերիայի քրիստոնեացմանը։ Նա և Պերոզավրը մահվան մահճում գտնվող սուրբ Նունեից լսել ու գրի են առել նրա կյանքի պատմությունը։

Պաշտամունքը խմբագրել

Հայ առաքելական և վրաց ուղղափառ եկեղեցիները սրբադասել են Սողոմեին։ Նրա և Պերոժավրայի անունները վրաց եկեղեցու տոնացույցում ներառվել են 20-րդ դարում, հիշատակի օր որոշվել է հունվարի 15-ը՝ Սուրբ Նինայի հիշատակի օրվա հաջորդ օրը։ Հայ առաքելական եկեղեցին սուրբ Սողոմեի հիշատակի կոնկրետ օր ներկայումս չի սահմանում, սակայն ենթադրաբար այդպիսի օր է եղել հոկտեմբերի 29-ը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pas L. v. Genealogics — 2003.
  2. Lang, 1956, էջեր 19, 36-37
  3. Thomson, 1996, էջ 84:"First let us recall the life of our holy and blessed mother Nino... written down by the believing queen Salome of Ujarma"
  4. Berman, 2009, էջ 68
  5. Wardrop, 2006, էջ 71
  6. Rapp, 2003, էջ 218 & 295
  7. Православная энциклопедия||Саломия Уджармская|61|186|Э. Габидзашвили, М. Э. С. Ширинян

Գրականություն խմբագրել

  • St. Salome and St. Perozhavra of Ojarma Commemorated on January 15 at The Self-Ruled Antiochian Orthodox Christian Archdiocese of North America
  • Saints Salome of Ujarma and Perozhavra of Sivnia (4th century) Memory 15 (28) January
  • Berman, Michael (2009). The Shamanic Themes in Georgian Folktales. Cambridge Scholars Publishing. ISBN 1443808164.
  • Lang, David Marshall (1956). Lives and legends of the Georgian saints. Mowbrays.
  • S.H. Rapp (Jr), Studies in medieval Georgian historiography: early texts and Eurasian contexts, Volume 113, Peeters Publishers, 2003
  • Thomson, Robert W. (1996). Rewriting Caucasian history: the medieval Armenian adaptation of the Georgian chronicles; the original Georgian texts and the Armenian adaptation. Oxford: Clarendon Press. ISBN 0198263732.
  • M. Wardrop, K. Lake & G.H. Gwilliam, Studies in Biblical and Patristic Criticism: Or Studio Biblica Et Ecclesiastica, Gorgias Press LLC, 2006

Արտաքին հղումներ խմբագրել