HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակու (այլ կիրառումներ)

Մակու, 'Զանգիմար', գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վասպուրականի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 125 կմ է։ Վերին հոսանքում հոսում է V-աձև հովտով, ստորինում՝ հարթավայրով՝ առաջացնելով գալարներ։ Սնումը խառն է, վարարումը՝ մարտի վերջին։ Մակուի ափին է Մակու քաղաքը։ Նույնացվում է Տղմուտ գետի հետ։ V դարի պատմիչներ Եղիշեն ու Ղազար Փարպեցին, Տղմուտ գետ ասելով, նկատի են ունեցել Մակու գետը, որն ամենայն հավանականությամբ այդպես է կոչվել տղմոտ լինելու պատճառով։ Նրա հովտում է Ավարայրի դաշտը, որտեղ 451-ի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը՝ հայկական և պարսկական զորաբանակների միջև։

Մակու
Բնութագիր
Երկարությունմոտ 125 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎասպուրականի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ԵրկրամասԱրևմտյան Ադրբեջան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 22 CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png