Մակուլյար այտուց

մարդու հիվանդություն

Մակուլյար այտուց, հեղուկի և սպիտակուցների կուտակում մակուլայի (աչքի ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի) վրա, կամ տակ, որը հանգեցնում է ուռածության։ Մակուլան պարունակում է շշիկներ, որոնք ապահովում են պարզ, կենտրոնական տեսողությունը, հնարավորություն տալիս տեսնել դետալներ, գույներ և ձևեր։ Այդ պատճառով մակուլայի ուռածությունը հանգեցնում է կենտրոնական տեսողության խանգարման։

Դիաբետիկ մակուլյար այտուց

Պատճառներ

խմբագրել

Մակուլայի այտուցի պատճառները բազմաթիվ են: Տարբեր պատճառներ կարող են լինել փոխկապակցված։

  • Հաճախ փոխկապակցված է շաքարային դիաբետի հետ։ Քրոնիկական, ոչ կառավարելի, երկրորդ տիպի դիաբետը վնասում են ծայրամասային արյունատար անոթները, այդ թվում ցանցաթաղանթի անոթները, որոնք արտահոսելով հանգեցնում են ուռածության՝ այտուցի[1]։
  • Մակուլայի այտուցի կարող է բերել տարիքային մակուլոդեգեներացիան։ Տարիքի հետ մակուլայում կարող է սկսվել բնական քայքայման պրոցես, որը հանգեցնում է ցանցաթաղանթի տակ դրուզի կուտակման և երբեմն անբնական անոթների ձևավորման[2]։
  • Կատարակտի բուժման համար ոսպնյակի փոխարինումը կարող է առաջացնել պսևդոֆակիկ մակուլյար այտուց (պսևդոֆակիան նշանակում է փոխարինված ոսպնյակ), որը նաև հայտնի է Իրվին-Գասի համախտանիշ անվանմամբ։ Վիրահատությունը երբեմն գրգռում է ցանցաթաղանթը, առաջացնելով մազանոթների լայնացում և հեղուկի արտահոսք։ Սա ավելի քիչ է հանդիպում ոսպնյակների փոխարինման ժամանակակից տեխնիկայի շնորհիվ[3]։
  • Քրոնիկական ուվեիտը և միջանկյալ ուվեիտը ևս կարող են լինել պատճառ[4]։
  • Ցանցաթաղանթում որևէ երակի խցանումը առաջացնում է ցանցաթաղանթի այլ երակների լայնացման և հեղուկի արտահոսքի։ Խցանումը կարող է առաջանալ աթերոսկլերոզի, գերճնշման, և գլաուկոմայի հետևանքով[5]։
  • Որոշակի դեղեր կարող են առաջացնել փոփոխություններ ցանցաթաղանթում, որոնք հանգեցնում են մակուլյար այտուցի։ Ազդեցություն ունեցող հիմնական դեղերն են՝ լատանոպրոստ, էպինեֆրին, ռոզիգլիտազոն, թիմոլոլ և այլն[6][7]։
  • Հայտնի են որոշ բնածին հիվանդություններ,կապված մակուլյար այտուցի հետ։ Դրանցից են պիգմենտային ռետինիտը, ռետինոշիզիսը[1]։

Ախտորոշում

խմբագրել

Դասակարգում

խմբագրել
 
Կիստոիդ մակուլյար այտուց

Կիստոզ մակուլյար այտուց, կոչվում է «կիստոզ», քանի որ ունի կիստայի տեսք, սակայն արտաքին էպիթելյալ շերտի բացակայության պատճառով իրականում չի համարվում կիստա։ Պատճառներն են շաքարային դիաբետը, պիգմենտային ռետինիտը, էպինեֆրինը, Իրվին-Գասի սիդրոմը, երակային խցանումը, E2-պրոստոգլանդին անալոգները, նիկոտինաթթուն/նիացինը։

Դիաբետիկ մակուլյար այտուց, առաջանում է մակուլայի արտահոսող մազանոթներից։ Այն տեսողության կորստի ամենահաճախ հանդիպող պատճառն է և՛ պրոլիֆերատիվ, և՛ ոչ պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի դեպքում[8]։

Բուժում

խմբագրել

Մակուլյար այտուցը երբեմն առաջանում է կատարակտի վիրահատությունից հետո, մի քանի օրով կամ շաբաթով, և դեպքերի հիմնական մասը հաջողությամբ բուժվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերով (ՈՍՀԲԴ) կամ կորտիզոնային աչքի կաթիլներով։ ՈՍՀԲԴ-ների կանխարգելիչ օգտագործումը որոշ չափով նվազեցնում է մակուլյար այտուցի ռիսկը[9][10]։

Դիաբետիկ մակուլյար այտուցը բուժվում է լազերային ֆոտոկոագուլյացիայով, ինչը նվազեցնում է տեսողության կորստի ռիսկը[11]։

2010 թվականին ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը հաստատել է ռանիբիզումաբի ներվիտրալ ներարկումները մակուլյար այտուցի բուժման համար[12]։

Հետազոտություններ

խմբագրել

2005 թվականին ստերոիդները ուսումնասիրվել են որպես արյունատար անոթների խցանման արդյունքում առաջացած մակուլյար այտուցի բուժում[13]։

2014 թվականին հետազոտվել են երկու անոթային հակա-էնդոթելային աճի գործոնների ազդեցությունները ցանցաթաղանթի կենտրոնական երակի խցանման արդյունքում առաջացած մակուլյար այտուցի բուժման համար։ Երկու բուժումները ցույց են տվել այտուցի նվազում վեց ամսվա ընթացքում[14]։

Մեկ այլ հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են դեքսամետազոնի և տրիամկինոլոն ացետոնիդի ազդեցությունները[15]։ Արդյունքները ցույց տվեցին, որ տրիամկինոլոն ացետենիդով բուժվածների տեսողության սրությունը ավելի էր բարելավում, քան դեքսամետազոնով բուժված հիվանդներինը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «What Causes Macular Edema». American Academy of Ophthalmology. Վերցված է 30 January 2016-ին.
  2. «What is Age-Related Macular Degeneration?». American Academy of Ophthalmology. Վերցված է 30 January 2016-ին.
  3. Laly DR (5 March 2014). «Pseudophakic Cystoid Macular Edema». Review of Ophthalmology. Վերցված է 30 January 2016-ին.
  4. «Complications of Uveitis». Her Majesty's Government, UK. 27 January 2015. Վերցված է 30 January 2016-ին.
  5. Lusby FW (8 May 2014). «Retinal Vein Occlusion». Medline Plus. US Library of Medicine. Վերցված է 30 January 2016-ին.
  6. Abaasi O (11 June 2009). «Common Medications That May Be Toxic To The Retina». Review of Ophthalmology. Վերցված է 30 January 2016-ին.
  7. «Medication Cautions in Macular Degeneration». American Macular Degeneration Foundation. Վերցված է 30 January 2016-ին.
  8. Varma R, Bressler NM, Doan QV, Gleeson M, Danese M, Bower JK, և այլք: (November 2014). «Prevalence of and risk factors for diabetic macular edema in the United States». JAMA Ophthalmology. 132 (11): 1334–40. doi:10.1001/jamaophthalmol.2014.2854. PMC 4576994. PMID 25125075.
  9. Lim BX, Lim CH, Lim DK, Evans JR, Bunce C, Wormald R (November 2016). «Prophylactic non-steroidal anti-inflammatory drugs for the prevention of macular oedema after cataract surgery». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD006683. doi:10.1002/14651858.CD006683.pub3. PMC 6464900. PMID 27801522.
  10. Campochiaro PA, Han YS, Mir TA, Kherani S, Hafiz G, Krispel C, Liu TY, Wang J, Scott AW, Zimmer-Galler (June 2017). «Increased Frequency of Topical Steroids Provides Benefit in Patients With Recalcitrant Postsurgical Macular Edema». Am. J. Ophthalmol. 178: 163–175. doi:10.1016/j.ajo.2017.03.033. PMID 28392176.
  11. Jorge, Eliane C; Jorge, Edson N; Botelho, Mayra; Farat, Joyce G; Virgili, Gianni; El Dib, Regina (2018-10-15). Cochrane Eyes and Vision Group (ed.). «Monotherapy laser photocoagulation for diabetic macular oedema». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). 2018 (10): CD010859. doi:10.1002/14651858.CD010859.pub2. PMC 6516994. PMID 30320466.
  12. «GEN | News Highlights: FDA Green-Lights Genentech's Lucentis for Macular Edema following Retinal Vein Occlusion». Genengnews.com. Վերցված է 2012-12-15-ին.
  13. «Steroid Injections vs. Standard Treatment for Macular Edema Due to Retinal Blood Vessel Blockage - Full Text View». ClinicalTrials.gov. 3 March 2008. Վերցված է 2012-12-15-ին.
  14. Braithwaite T, Nanji AA, Lindsley K, Greenberg PB (May 2014). «Anti-vascular endothelial growth factor for macular oedema secondary to central retinal vein occlusion». The Cochrane Database of Systematic Reviews. 5 (5): CD007325. doi:10.1002/14651858.CD007325.pub3. PMC 4292843. PMID 24788977.
  15. Gewaily D, Muthuswamy K, Greenberg PB (September 2015). «Intravitreal steroids versus observation for macular edema secondary to central retinal vein occlusion». The Cochrane Database of Systematic Reviews. 2021 (9): CD007324. doi:10.1002/14651858.CD007324.pub3. PMC 4733851. PMID 26352007.

Արտաքին հղումներ

խմբագրել
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակուլյար այտուց» հոդվածին։