Մակուլա
Մակուլա[1] կամ դեղին բիծ, օվալ կառուցվածքով, պիգմենտավորված հատված, որը գտնվում է մարդու և այլ կենդանիների աչքի ցանցաթաղանթում։ Մարդկանց մակուլան ունի մոտ 5,5 մմ տրամագիծ և բաժանվում է վեց հատվածի՝ ումբո, ֆովեոլա, ֆովեալ ավասկուլյար զոնա, ֆովեա, պարաֆովեա և պերիֆովեա [2]։
Ենթակատեգորիա | region of optic part of retina, անհատական անատոմիական կառուցվածք ![]() | |
---|---|---|
Մասն է | retina ![]() |
Անատոմիական մակուլան, որը ունի 5,5 մմ չափս ավելի մեծ է կլինիկական մակուլայից, որը ունի 1,5 մմ և համապատասպանում է անատոմիական ֆովեային[3][4][5]։
Մակուլան պատասխանատու է կենտրոնական, գունավոր տեսողության համար, որը խանգարվում է մակուլայի վնասման, օրինակ մակուլայի դեգեներացիայի ժամանակ։ Կլինիկական մակուլան տեսանելի է բբից՝ ակնադիտման կամ ցանցաթաղանթի ֆոտոգրության ժամանակ։
Դեղին բիծ տերմինը գալիս է լատիներենից՝ <<Macula>>` բիծ, և <<lutea>>`դեղին.
Կառուցվածք
խմբագրելՄակուլան ունի օվալ կառուցվածք և գտնվում է մարդու և այլ կենդանիների աչքի ցանցաթաղանթի կենտրոնում։ Նրա կենտրոնը փոքր ինչ շեղված է օպտիկական առանցքից[6]։ Մարդկանց մակուլան ունի 5,5 մմ տրամագիծ և բաժանվում է ումբո, ֆովեոլա, ֆովեալ ավասկուլյար զոնա, ֆովեա, պարաֆովեա և պերիֆովեա հատվածների[2]։ Փոքր կենտրոնական հատվածը ունի ընկալիչների ամենաբարձր խտությունը և երբեմն կոչվում է «ֆովեոալ ծաղկեփունջ» [7][8][9][10]: Անատոմիական մակուլան, որը ունի 5,5 մմ չափս ավելի մեծ է կլինիկական մակուլայից, որը ունի 1,5 մմ: Այն համապատասպանում է անատոմիական ֆովեային[3][4][5]։
Կլինիկական մակուլան տեսանելի է բբից, ակնադիտման կամ ցանցաթաղանթի ֆոտոգրության ժամանակ։ Անատոմիական մակուլան հիստոլոգիորեն բնութագրվում է 2 կամ ավելի գանգլիոնային բջջիջների շերտով[11]։ Ումբոն գտնվում է ֆավեոլայի կենտրոնում, որը իր հերթին տեղակայված է ֆովեայի կենտրոնում։
Ցանցաթաղանթի ընկալիչ շերտը ունի երկու տեսակի լուսազգայուն բջիջներ՝ ցուպիկներ և շշիկներ։ Ֆովեան տեղակայված է մակուլայի կենտրոնի մոտ,և իրենից ներկայացնում է փոքր փոս, որը պարունակում է շշիկների ամենամեծ կոնցենտրացիան աչքում։
Գույն
խմբագրելՄակուլան ունի դեղին գույն, ինչի շնորհիվ կլանում է աչք մտնող կապույտ և ուլտրամանուշակագույն ճառագայթները և ծառայում է որպես բնական արևապաշտպան միջոց։ Դեղին գույնը մակուլան ստանում է լյուտեին և զեաքսանթին պարունակելուց։ Վերջինիս պարունակությունը գերազանցում է մակուլայում, իսկ լյուտեինը՝ ցանցաթաղանթի այլ հատվածներում[12]։
Մահից, կամ էնուկլեացիայից (աչքի հեռացումից) հետո մակուլան դեղին է, ինչը տեսանելի չէ առողջ մարդու աչքում, բացի կարմիր ալիքներ չպարունակող լույսով դիտելիս[13]։
Շրջաններ
խմբագրել- Ֆովեա – 1․5 մմ
- Ֆովեալ ավասկուլյար զոնա (FAZ) – 0․5- 0․6 մմ
- Ֆովեոլա – 0․35 մմ
- Ումբո – 0․15 մմ
Ֆունկցիա
խմբագրելՄակուլայում գտնվող կառույցները մասնագիտացված են սուր տեսողություն ստանալու համար։ Ե՛վ ֆովեան, և՛ ֆովեոլան պարունակում են շշիկների բարձր խտություն։
Առողջ մարդու աչքը պարունակում է երեք տեսակի շշիկներ, տարբեր սպեկտրալ զգայունություններով։ Գլխուղեղում տարբեր ազդակները միաձուլվում են և հնարավորություն են տալիս տարբերակել գույները։ Ցուպիկները մեկ տեսակի են և ավելի զգայուն են շշիկներից Դրա շնորհիվ մութ պայմաններում նրանք դոմինանտ ֆոտոընկալիչներն են[14]։
Կլինիկական կարևորություն
խմբագրելԿլինիկական մակուլան տեսանելի է բբից, ակնադիտման, կամ ցանցաթաղանթի ֆոտոգրության ժամանակ։
Ի տարբերություն ծայրամասային տեսողության կորստի, որը կարող է երկար ժամանակ աննկատ լինել, մակուլայի վնասումը հանգեցնում է կենտրոնական տեսողության կորսի, ինչը միանգամից նկատելի է։ Մակուլայի աստիճանաբար քայքայումը հիվանդյություն է՝ հայտնի մակուլոդեգեներացիա անվանմամբ և երբեմն կարող է հանգեցնել մակուլայում անցքի ձևավորման։ Այս անցքերը հազվադեպ են առաջանում վնասվածքների հետևանքով, սակայն երբեմն, ուժեղ հարվածի դեպքում մակուլա գնացող արյունատար անոթները կարող են պատռվել, վնասելով այն[14]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ֆունդուս լուսանկար, որում մակուլան ձախի կողմում է, իսկ օպտիկական սկավառակը՝ աջում
-
Մակուլայի հիստոլոգիա
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «MACULA | Meaning & Definition for UK English». Lexico.com. Արխիվացված է օրիգինալից 3 August 2020-ին. Վերցված է 2022-08-24-ին.
- ↑ 2,0 2,1 «Interpretation of Stereo Ocular Angiography : Retinal and Choroidal Anatomy». Project Orbis International. Արխիվացված է օրիգինալից 19 December 2014-ին. Վերցված է 11 October 2014-ին.
- ↑ 3,0 3,1 Yanoff, Myron (2009). Ocular Pathology. Elsevier Health Sciences. էջ 393. ISBN 978-0-323-04232-1. Վերցված է 7 November 2014-ին.
- ↑ 4,0 4,1 Small, R.G. (1994). The Clinical Handbook of Ophthalmology. CRC Press. էջ 134. ISBN 978-1-85070-584-0. Վերցված է 7 November 2014-ին.
- ↑ 5,0 5,1 Peyman, Gholam A.; Meffert, Stephen A.; Chou, Famin; Mandi D. Conway (2000). Vitreoretinal Surgical Techniques. CRC Press. էջ 6. ISBN 978-1-85317-585-5. Վերցված է 7 November 2014-ին.
- ↑ le Grand, Yves (1957). Light, colour and vision. London: Chapman & Hall. էջ 52.
- ↑ Oesterberg, G. (1935). «Topography of the layer of rods and cones in the human retina». Acta Ophthalmologica Supplement. 6–10: 11–96.
- ↑ Polyak, S. L. (1941). The Retina. Chicago: University of Chicago Press.
- ↑ Tyler, C.W.; Hamer, R.D. (1990). «Analysis of visual modulation sensitivity. IV. Validity of the Ferry-Porter law». Journal of the Optical Society of America A. 7 (4): 743–758. Bibcode:1990JOSAA...7..743T. doi:10.1364/JOSAA.7.000743. PMID 2338596.
- ↑ Strasburger, Hans (2020). «Seven myths on crowding and peripheral vision». i-Perception. 11 (2): 1–45. doi:10.1177/2041669520913052. PMC 7238452. PMID 32489576.
- ↑ Remington, Lee Ann (2011). Clinical Anatomy of the Visual System. Elsevier Health Sciences. էջեր 314–315. ISBN 978-1-4557-2777-3. Վերցված է 7 November 2014-ին.
- ↑ Hobbs RP, Bernstein PS (2014). «Nutrient Supplementation for Age-related Macular Degeneration, Cataract, and Dry Eye». Journal of Ophthalmic and Vision Research. 9 (4): 487–493. doi:10.4103/2008-322X.150829. PMC 4329711. PMID 25709776.
- ↑ Britton, George; Liaaen-Jensen, Synnove; Pfander, Hanspeter (2009). Carotenoids Volume 5: Nutrition and Health. Springer Science & Business Media. էջ 301. ISBN 978-3-7643-7501-0. Վերցված է 7 November 2014-ին.
- ↑ 14,0 14,1 «Macular Degeneration». The Lecturio Medical Concept Library. 6 October 2020. Վերցված է 9 August 2021-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- MedlinePlus|MedlinePlus Encyclopedia 002252