Մակոնդո (իսպ.՝ Macondo), հորինված քաղաք Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպից։ Վեպում Մակոնդոն Բուենդիաների ընտանիքի հայրենի քաղաքն է։

Արակատակա

խմբագրել
 
Արակատակա բնակավայրը, որի հիման վրա Մարկեսը ստեղծել է Մակոնդո քաղաքը:

Մակոնդոն ենթադրաբար պատկերում է Գարսիա Մարկեսի մանկության քաղաքը՝ Արակատական։ Արակատական գտնվում է Կոլումբիայի հյուսիսային (Կարիբյան) ափում՝ Սանտա Մարտայից 80 կմ հարավ։ 2006 թվականի հունիսին, Արակատակայում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ցանկանում էին բնակավայրի անվանումը փոխեն և դարձնեն Մակոնդո[1]։

Ծագումնաբանություն

խմբագրել

Մարկեսն իր ինքնակենսագրության՝ «Ապրում եմ հեքիաթը պատմելու համար», առաջին գլխում պնդում է, որ «Մակոնդո» անվանումը վերցրել է Արականայի մոտ գտնվող բանանի պլանտացիաների ցուցանակի վրայից։ Նա նաև նշում է, որ «Մակոնդոն» այդ շրջանում աճող Cavanillesia platanifolia ծառի տեղական անվանումն է[2]։

«Մակոնդո» անվանումը կարող է ծագած լինել Աֆրիկայում։ Կիտուբա լեզվում, որով խոսում են երկու Կոնգների արևմտյան հատվածում ապրողները, «բանան» բառը «մանկոնդո» է (հոգնակին՝ «դինկոնդո»)։ Այս անվան տարբերակը հնարավոր է ստրուկների կողմից բերվել է Կոլումբիա[3]։ Մարկեսը կարծես թե չի իմացել այս հնարավորության մասին, չնայած որ բառի ծագման հետ կապ չունեցող Մակոնդե մարդկանց գոյության մասին նշում է «Հարյուր տարվա մենություն» վեպի վերջին գլխում։

Պատմություն

խմբագրել

Քաղաքն առաջին անգամ հայտնվում է Մարկեսի «Տերևների փոթորիկ» կարճ պատմվածքում։ Այն «Հարյուր տարվա մենություն» վեպի կենտրոնական և հիմնական աշխարհագրական վայրն է, որտեղ տեղի են ունենում վեպի հիմնական իրադարձությունները։ Վեպից հետո Մարկեսը Մակոնդոն օգտագործել է նաև այլ պատմվածքներում։

«Հարյուր տարվա մենության» մեջ պատմվում է, թե ինչպես քաղաքը արտաքին աշխարհից մեկուսացած փոքրիկ բնակավայրից դառնում է մեծ և ծաղկող տարածք։ Հետագայում, քաղաքում բանանի պլանտացիայի հաստատումից հետո Մակոնդոն սկսում է անկել, հաջորդում է ուժգին փոթորիկ, որը սրբում է Մակոնդոն քարտեզների վրայից։ Մակոնդոյի զարգացման և անկման ընթացքում Բուենդիաների ընտանիքի տարբեր ներկայացուցիչներ կարևոր դեր են խաղում քաղաքում կատարվող իրադարձություններում։

Մակոնդոյի անկումն սկսվում է 4 տարի տևած հեղեղներով, որը քայքայում է քաղաքի պաշարները և կառույցները։ Հեղեղներին հաջորդող տարիների ընթացքում քաղաքը, այդ թվում և Բուենդիաների տունը սկսում է դատարկվել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Marquez town rebuffs Macondo name». BBC. 2006 թ․ հունիսի 26. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Peixoto, Aristeu Mendes; de Toledo, Francisco Ferraz (1995). Enciclopédia Agrícola Brasileira: I-M Vol. 4. EdUSP. էջեր 346–. ISBN 978-85-314-0719-2. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  3. Granda, Germán de (1971). "Un afortunado fitónimo Bantú: Macondo", Thesaurus, Boletín del Instituto Caro y Cuervo, Bogotá 26(3), 485-494 (in Spanish)