Կիտուբա՝ Բանտու լեզուներից մի լեզու Կենտրոնական Աֆրիկայում տարածված է որպես Լինգվա ֆրանկա։ Ձևավորվել է Կոնգոյի լեզվի բառապաշարի հիման վրա։ Համարվում է Կոնգոյի Հանրապետություն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն պետությունների պետական լեզուն։

Կիտուբա
Տեսակլեզու, կրեոլյան լեզուներ և կենդանի լեզու
Ենթադասpidgin or creole? և Koongo-Kituba?
Երկրներ Կոնգոյի Հանրապետություն և  ԿԴՀ
Գրերի համակարգլատինական այբուբեն

Կիտուբան համարում են նաև կրեոլական լեզու, որը սակայն հաստատ չէ ։

Անվանում

խմբագրել

Կիտուբա լեզվով խոսող մարդիկ իրենց լեզուն անվանում են տարբեր լեզուներով։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում այն անվանվում է Munukutuba или Kituba: Սակայն այս ձևը շարահյուսական առումով սխալ է համարվում, քանի որ բառացի նշանակում է «ես խոսել»։ Կոնգոյի Հանրապետությունում այս լեզուն անվանվում է Kituba: Վերջինս նշանակում է «խոսք»։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Կիտուբա լեզուն պաշտոնական ձևով անվանվում է Kikongo ya leta , սակայն շատ շրջաններում ՝ հատկապես Կոնգո ցեղերի շրջաններում այն անվանվում է պարզապես Kikongo: Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության սահմանադրության համաձայն կիտուբա լեզուն պետական լեզու է։

 
Լեզվի տարածվածության արեալը:մուգ դեղին գույնը կոնգո լեզուն է ,իսկ բաց դեղին գույնը ՝ կիտուբան

Տարածվածությունը

խմբագրել

Կիտուբան համարվում է Կոնգոյի Հանրապետություն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն պետությունների պետական լեզուն։ Այսինքն այս լեզուն օգտագործվում է պետությունների կառավարման և կրթության մեջ։

Բացի այդ լեզուն օգտագործվում է մասսայական տեղեկատվություն ստանալու գործում։ ԿԴՀ-ում և ԿՀ-ում Կիտուբա լեզուն օգտագործվում է որպես հեռուստա- և ռադիոտեսությունների մեջ։