Մակեդոնիայի Հանրապետության անվան փոփոխության հանրաքվե

Մակեդոնիայի Հանրապետության անվան փոփոխության հանրաքվե (մակեդոներեն՝ Референдум во Македонија), Մակեդոնիայի անվան հիմնախնդրի լուծմանը, երկրի եվրոինտեգրմանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանն ուղղված հանրաքվե Մակեդոնիայի Հանրապետությունում, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 30-ին[1]։ Հանրաքվեի անցկացումը հաջորդել է նույն տարվա հունիսին կնքված հունա-մակեդոնական պայմանագրին։ Նախատեսվում էր քվեարկության արդյունքում լուծել Մակեդոնիայի անվան 27-ամյա տարաձայությունը՝ ճանապարհ բացելով դեպի Եվրոպական միություն և ՆԱՏՕ։ Հանրաքվեի նախօրեին երկրի կառավարությունը հասարակության լայն շրջանակների համար անցկացնում է մեդա արշավ, սակայն բնակչության ճնշող մասը դեմ էր անվանափոխությանը։ Սահմանադրական հիմնավորմամբ առաջարկությունը վերջնականապես ձախողվում է, քանզի ձայների ընդհանուր թվաքանակը չէր գերազանցում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 50%-ի թվաքանակին։ Այնուամենայնիվ, քվեարկության արդյունքները դեռևս պետք է հաստատվեն Մակեդոնիայի Հանրապետության բարձրագույն օրենսդիրի կողմից՝ համապատասխան իրավաքաղաքական հիմնավորմամբ։

Մակեդոնիայի անվան փոփոխության հանրաքվե
Կո՞ղմ եք արդյոք Եվրամիության և ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ ընդունելով Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրի դրույթները։
Ամսաթիվ2018
Ընտրական համակարգՊատասխանի ընտրություն
Արդյունքներ
Քվեներ %
Այո 609 813 94,18%
Ոչ 37 700 5,82%
Այլ %
Վավեր քվեներ 647 513 97,12%
անվավեր կամ չօգտագործված ձայներ 19 221 2,88%
Ընդհանուր քվեներ 666 743 100.00%
Գրանցված քվեարկողներ/մասնակցություն 36.91%
Կայք՝

Նախապատմություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Македония: парламент определился с датой референдума». euronews (ռուսերեն). 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.