Մախմալ մրջյուն
Մախմալ մրջյուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
Ընտանիք | Իսկական մեղուներ (Apidae) |
Ցեղ | Bombus |
Տեսակ | Մախմալ մրջյուն (B. portchinsky) |
Միջազգային անվանում | |
Bombus portchinsky |
Մախմալ մրջյուն (լատին․՝ Bombus portshinskii), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՀայտնի են միայն աշխատավոր առանձնյակները։ 5,8-11 մմ երկարությամբ միջինից մինչև շատ խոշոր մեծության մրջյուններ են։ Գլուխը և կուրծքը կարմրադարչնագույն են, փորիկը` սևադարչնագույն։ Ծածկույթների ցցված մազիկները սպիտակ են կամ ոսկեգույն, ծոծրակը՝ ավելի քան 6 զույգ ցցված մազիկներով[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանի էնդեմիկ միջատ է։ Հայտնաբերվել է Հատիս լեռան հարավային լանջին` Ակունք գյուղից դեպի հյուսիս-արևելք[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում են ֆրիգանաներում[1]։
Հասարակական միջատներ են։ Բները պատրաստում են հողում։ Սեռական առանձնյակների հայտվելու ժամկետները հայտնի չեն։ Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով։
Պահպանություն
խմբագրելԽիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Հայտնի են եզակի գաղություներ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախմալ մրջյուն» հոդվածին։ |