Մալքոլմ Թյորնբուլ
Մալքոլմ Թյորնբուլ (անգլ.՝ Malcolm Bligh Turnbull, հոկտեմբերի 24, 1954[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա[4][5][6]), ավստրալիացի քաղաքական գործիչ, եղել է Ավստրալիայի վարչապետ 2015 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 24-ը[8]։ 2008-2009 թվականներին և 2015-2018 թվականներին զբաղեցրել է Ավստրալիայի Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը և եղել է խորհրդարանում ընդդիմության ղեկավար (2008-2009)։
Մալքոլմ Թյորնբուլ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սիդնեյի իրավաբանական դպրոց, Vaucluse Public School?, Բրեյսնոուզ քոլեջ (1980) և Սիդնեյի համալսարան |
Մասնագիտություն՝ | լրագրող, քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, ներդրումային բանկիր և բարիսթեր |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 24, 1954[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա[4][5][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Bruce Turnbull? |
Մայր | Coral Lansbury? |
Ամուսին | Lucy Turnbull? |
Կայք՝ | malcolmturnbull.com.au |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ավստրալիայի խոշորագույն Սիդնեյ քաղաքում, 1954 թվականի հոկտեմբերի 24-ին։ Կրթություն է ստացել Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում։
2004 թվականից Ավստրալիայի խորհրդարանի անդամ է, ընտրվել է Վենտվորս շրջանից (Նոր Հարավային Ուելս)։ 2007 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին եղել է բնապահպանության նախարար՝ 2013 թվականի սեպտեմբերի 18-ից՝ կապի նախարար[9]։
2010 թվականի ընտրություններում նորից վերընտրվել է խորհրդարանում։ 2015 թվականի սեպտեմբերի 14-ի ներկուսակցական ընտրություններում առաջ է անցել Թոնի Էբոթի կառավարության գործող ղեկավարից և նորից գլխավորել Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնը[10]։ Հաջորդ օրը՝ սեպտեբերի 15-ին նշանակվել է վարչապետ[11]։
Մալքոլմ Թյորնբուլը խոստացել է, որ ԼԳԲՏ ամուսնությունների հետ կապված հանրաքվե կանցկացնի մինչև 2016 թվականի վերջ, եթե նրա կոալիցիան պահպանի խորհրդարանական մեծամասնությունն ընտրություններից հետո (ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի հուլիսի 2-ին)[12]։
2018 թվականին Ավստալիայի ներքին գործերի նախկին նախարար Փիթեր Դաթոնը անվստահություն է հայտնել Թյորնբուլի նախագահությանը կուսակցությունում և առաջադրել իր թեկնածուությունը։ Նույն թվականի օգոստոսի 24-ին տեղի է ունեցած ընտրություններին հաղթող է ճանաչվել արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը[13]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.smh.com.au/federal-politics/political-news/paid-leave-figures-reveal-cityrural-gap-20140610-39vlg.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.smh.com.au/federal-politics/political-news/tanya-plibersek-seeks-malcolm-turnbulls-help-on-gay-marriage-bid-20131214-2ze8w.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.smh.com.au/federal-politics/political-news/tanya-plibersek-wants-malcolmturnbull-to-cosponsor-samesex-marriage-bill-20131214-2ze3g.html
- ↑ http://www.nytimes.com/2007/10/30/business/worldbusiness/30iht-reneff.1.8110766.html?pagewanted=all
- ↑ В Австралии будет новый премьер-министр — Малкольм Тернбулл.
- ↑ Tony Abbott’s cabinet and outer ministry
- ↑ Тони Эбботт, обещавший «повалить на землю» Путина, уходит с поста премьера Австралии.
- ↑ В Австралии приведен к присяге новый премьер-министр Малкольм Тернбулл.
- ↑ Премьер Австралии пообещал провести референдум о гей-браках. — Русская служба Би-би-си, 20.06.2016.
- ↑ Ben Doherty (2018-08-24)։ «Australia's new PM is Scott Morrison as moderate Malcolm Turnbull is forced out» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2018-08-24
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)